Ադրբեջանը չի կատարում միջազգային պարտավորությունները. ԵԽ պատգամավորը մտահոգված է հայ գերիների հարցով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+30.09 oC

Ադրբեջանը չի կատարում միջազգային պարտավորությունները. ԵԽ պատգամավորը մտահոգված է հայ գերիների հարցով

15:29 27.01.2021

Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը մտահոգ է, որ Ադրբեջանը չի կատարում միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները՝ դեռևս ամբողջությամբ չվերադարձնելով հայ ռազմագերիներին, կարծում է, որ իր երկիրը՝ Գերմանիան կարող է աջակցել ՄԱԿ-ի ջանքերին՝ ստիպելու Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները: ԵԽ պատգամավորը այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

-Պարոն Լարս Պատրիկ Բերգ, Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերից մեկը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակմանը, բայց Ադրբեջանը խանգարում է այս գործընթացին: Ադրբեջանն արդեն վերադարձրել է ավելի քան 40 հայ գերի, Հայաստանը ևս ռազմագերիների է վերադարձել Ադրբեջանին, բայց գործընթացը դեռ չի ավարտվել: Չնայած Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ջանքերին, Ադրբեջանում դեռ կան հայ գերիներ: Ադրբեջանը կա՛մ հետաձգում է, կա՛մ չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները: Նախ, ի՞նչ կարծիք ունեք Ադրբեջանի այս պահվածքի վերաբերյալ:

-Ցավալի է, որ Ադրբեջանը նախընտրեց չկատարել միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները: Իմ տեղեկությամբ՝ այդ խնդիրը ՄԱԿ-ին արդեն ներկայացվել է, և Ադրբեջանը պետք է հրաժարվի համաձայնությունները խախտելուց: Ռազմագերիները պաշտպանված իրավունքներ ունեն, և Ադրբեջանի՝ այդ գերիներին այլ անվանում տալու փորձերը (ներկայացնում են որպես ահաբեկիչ, հանցագործ-խմբ.) պարզապես ցույց են տալիս այդ երկրի չարամտությունը:

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող է անել Եվրախորհրդարանը՝ աջակցելու Ադրբեջանից հայ գերիների անհապաղ վերադարձին: Ի՞նչ դեր կարող եք խաղալ Դուք և Եվրախորհրդարանի մյուս պատգամավորները:

-Եվրախորհրդարանը ներկայումս, հավանաբար, սահմանափակ դեր ունի: Կարելի է որոշակի ճնշում գործադրել, հատկապես միջխորհրդարանական խմբերի միջոցով, բայց իրականում կարծում եմ, որ ՄԱԿ-ն է ճիշտ հարթակը՝ այս հարցի քննարկման համար:

-Իսկ Ձեր երկրում՝ Գերմանիայում ի՞նչ կարծիք ունեն այս հարցի վերաբերյալ: Հայ ընդդիմադիր որոշ գործիչներ կարծում են, որ բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, շատ այլ երկրներ նույնպես պետք է իրենց հայտարարություններով ջանքեր գործադրեն ՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա ՝ ռազմագերիներին վերադարձնելու համար: Ի՞նչ դեր կարող է ունենալ Գերմանիան:

-Գերմանիան ակնհայտորեն մեծ կարեկցանք է տածում՝ ռազմագերիների ծանր վիճակի և Արցախ վրա Ադրբեջանի կողմից անհիմն հարձակման հարցերի առնչությամբ: Գերմանիան կարող է դեր ունենալ՝ աջակցելով ՄԱԿ-ի ջանքերին` ստիպելու Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները,և կարող է նույնն անել Եվրամիության շրջանակներում, չնայած դա սահմանափակ ազդեցություն կունենա:

-Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին պատերազմից հետո Արցախի անկախության ճանաչումը կրկին օրակարգային հարց է դարձել: Դուք կպնդե՞ք, որ Գերմանիան ճանաչի Արցախի անկախությունը:

-Ես համակրանքով եմ վերաբերվում Արցախի անկախության պահանջի վերաբերյալ, բայց վստահ չեմ, որ այժմ ճիշտ ժամանակն է այս օրակարգն առաջ տանելու համար: Առաջնայինը պետք է լինի ռազմագերիների ազատումը, և բանակցությունները, որոնք կերաշխավորեն, որ Ադրբեջանը (և Թուրքիան) հավատարիմ կմնա համաձայնություններին: Այդ ժամանակ մենք կարող ենք մտնել Արցախի ապագա կարգավիճակի մանրամասների մեջ:

-Պատերազմի ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ ռազմական հանցագործություններ է կատարել, օգտագործել է արգելված ֆոսֆորային զենք, թիրախավորել է խաղաղ բնակչությանը, քաղաքացիական օբյեկտներին, և մինչ այժմ չի ստացել համարժեք պատասխան միջազգային հանրության կողմից: Ի՞նչ կարծիք ունեք այս կապակցությամբ: Ինչպե՞ս պետք է միջազգային մակարդակում Ադրբեջանը իրավական առումով պատժվի:

-Ինչքան գիտեմ՝ այդ հանցագործությունները հետաքննվում են:

-Արցախի կարգավիճակի հարցը դեռ լուծված չէ, այն պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, բայց Ադրբեջանը հակված չէ գնալ դրան: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի քաղաքական այս պահվածքը: Ի՞նչ կարծիք ունեք Արցախի կարգավիճակի հարցի վերաբերյալ:

-Կարծում եմ, որ Մինսկի խումբը որոշ ժամանակ պայքարում էր գործնական լուծումներ գտնելու համար, և Ադրբեջանի համառ դիրքորոշումը չի հեշտացրել այդ գործերը: Հուսով եմ, որ Ադրբեջանը կգիտակցի ողջամտորեն վարվելու արժեքը, և Արցախի ժողովուրդը կկարողանա ինքն ընտրել իր ապագան: Նախորդ փորձի հիման վրա ստիպված եմ ասել, որ դա կարող է տեղի ունենալ ոչ շուտ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ինտեր Մայամին» առանց Մեսսիի պարտվել է խոշոր հաշվով

12:45 12.08.2025

«Ինտեր Մայամին» առանց Մեսսիի պարտվել է խոշոր հաշվով

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» մրցակցի դաշտում 1-4 հաշվով պարտվել է «Օռլանդո Սիթիին»։ Հանդիպումը մկանային վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի առաջատար Լիոնել Մեսսին։ «Օռլանդոն» 44 միավորով չորրոդ տեղ է բարձրացել Արևելյան կոնֆերենցիայում, «Ինտեր Մայամին» 42 միավորով 6-րդն է։   ...

Դատախազությունը պահանջում է Մարտի 1-ի իրադարձություններից տուժածներին պետբյուջեից տրամադրված աջակցությունը բռնագանձել Քոչարյանից և մյուսներից

12:34 12.08.2025

Դատախազությունը պահանջում է Մարտի 1-ի իրադարձություններից տուժածներին պետբյուջեից տրամադրված աջակցությունը բռնագանձել Քոչարյանից և մյուսներից

Գլխավոր դատախազությունը պահանջում է 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց ՀՀ պետական բյուջեի միջոցներով փոխհատուցված 670 միլիոն դրամը համապարտության կարգով բռնագանձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովից։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին […] ...

Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար

12:27 12.08.2025

Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանզիմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...

Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի մարիխուանա․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

12:21 12.08.2025

Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի մարիխուանա․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություն էր ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ 36-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ և ապօրինի պահում է մարիխուանա։ Օգոստոսի 7-ին տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն: Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, և օգոստոսի 8-ին դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ, հողամասում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով լցված […] ...

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:13 12.08.2025

Արագածոտնի մարզի Լուսակն, Արտենի և Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13։00-ն՝ Արագածավան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

SHANTNEWS

12:00 12.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP