11:49 30.06.2018
Վաշինգտոնում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:
«Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Միացյալ Նահանգների հետ առևտրի և ներդրումների ավելացումը, ինչպես նաև Սմիթսոնիան փառատոնը: Նախագահը նաև կիսելու է պետքարտուղարի հետ Հայաստանի նոր շրջանի իր տեսլականը», – «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը:
«Ամերիկայի Ձայն»-ի այն հարցին, թե ինչո՞ւ է Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան «թավշյա հեղափոխությունից» հետո իր առաջին հանդիպումն անց կացնում նախագահ Սարգսյանի հետ, մինչդեռ, Երևանի արտաքին քաղաքականությունն ըստ Սահմանադրության իրականացնում է վարչապետ Փաշինյանի կառավարությունը, դեսպան Միլզը պատասխանել է.
«Կարծում եմ, երկրի ղեկավարի համար տեղին է հնարավորություն ունենալ հանդիպել պետքարտուղարի հետ: Տեղյակ եմ, որ պետքարտուղարը շատ էր ցանկանում լսել, թե ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում և խոսել այն մասին, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակցել Հայաստանին: Մասնավորապես, կարծում եմ, խոսքը գնացել է առևտրի և ներդրումների մասին, ինչով, որքան հասկանում եմ, նախագահին իր սահմանադրական դերում խնդրել էին զբաղվել՝ արտաքին ներդրումներ հայթայթելով և աշխատելով Սփյուռքի հետ»:
Դեսպանի խոսքով, Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի նոր կառավարությանը նոր ներդրումներ գտնելու գործում: Հիմնական աշխատանքն այս ոլորտում Ռիչարդ Միլզի խոսքով կառավարությունն արդեն անում է պայքարելով երկրում կոռուպցիայի դեմ և ստեղծելով արդար դաշտ բոլոր գործարարների համար:
«Անցած երեք տարիների ընթացքում ԱՄՆ-ի ու նաև Հայաստանի գործարարներից ես բազմիցս լսել եմ, որ երկրում գործարարության զարգացման հիմնական խոչընդոտը Հայաստանում արդար խաղի կանոնների բացակայությունն է, և որ համակարգը որոշ մարդկանց առավելություններ էր տալիս»:
Հայաստանի նոր կառավարության կողմից կոռուպցիայի դեմ կոշտ պայքարն, ըստ դեսպանի, ուժեղ և դրական ազդանշան է գործարարների համար, սակայն, տևական փոփոխությունների համար անհրաժեշտ է ապահովել օրենքների և դրանք պահպանող կառույցների հզորությունը: Այս առումով Ռիչարդ Միլզը կարևորում է նաև Հայաստանում ազատ և թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Անդրադառնալով գարնանը Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությանը»՝ ԱՄՆ-ի դեսպանն ընդգծել է՝ ամենակարևորը, որ դա հայ ժողովրդի ինքնուրույն որոշումն էր.
«Դա հայեր էին, ովքեր դուրս եկան փողոց՝ պահանջելով ավելի թափանցիկ և արդարացի հասարակություն: Այդ խաղաղ պահանջը շատ տպավորիչ էր: Պետք է նշեմ, որ սա լիարժեք հայ ժողովրդի քայլն էր: Կարծում եմ, այն հնարավոր եղավ նաև, որովհետև ԱՄՆ-ի և Հայաստանի վերջին 20 տարիների համագործակցության արդյունքում զարգացան և հզորացան հենց այն ձայները, որոնք աջակցում էին թափանցիկությունն ու հաշվետվությունը»:
19:48 29.07.2025
Զախարյանն ապաքինվել է վիրուսից«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...
19:37 29.07.2025
Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է երեխաների իրավունքների ոլորտում ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթ ուղղությունները։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես գտնվում են իր […] ...
19:30 29.07.2025
Թաիլանդը գերի է վերցրել 18 կամբոջացի զինվորիԹաիլանդի ցամաքային ուժերը սահմանին տեղի ունեցած բախումից հետո գերի են վերցրել 18 կամբոջացի զինվորի, երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Թաիլանդի ցամաքային ուժերի խոսնակ, գեներալ-մայոր Վինտհայ Սուվարին։ Գեներալի ճեպազրույցը հեռարձակվել է The Reporters առցանց հեռուստաալիքով։ «Ցամաքային զորքերի երկրորդ ռազմական շրջանը հայտնել է Սիսակետ նահանգում սահմանին տեղի ունեցած բախումից հետո 18 կամբոջացի զինծառայողների գերեվարման մասին: Վիրավոր կամբոջացի […] ...
19:22 29.07.2025
Ամառային զորակոչը շարունակվում է․ ՊՆԱմառային զորակոչը շարունակվում է. ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է «Զինուժ»-ի անդրադարձը՝ ռեպորտաժով։ ...
19:16 29.07.2025
Սամվել Գասպարյանը` EWF-ի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն ընտրվել է Եվրոպական ֆեդերացիայի (EWF) «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ։ Այս մասին հայտնում է ՀԾՖ մամուլի ծառայությունը։ Որոշումը կայացվել է EWF-ի գործադիր կոմիտեի նիստում։ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան շարունակելու է խորացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ։ Պատիվ է դառնալ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի «Արդար խաղ» հանձնաժողովի անդամ»,- ասել է Գասպարյանը։ ...
19:11 29.07.2025
Euronews. Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են պատժամիջոցներ Իսրայելի իշխանությունների նկատմամբԵվրախորհրդարանի 40 անդամներից բաղկացած խումբը կոչ է արել Եվրամիությանը պատժամիջոցներ կիրառել Իսրայելի կառավարության դեմ և կասեցնել այդ երկրի հետ առևտրային համաձայնագիրը, հաղորդում է Euronews-ը՝ հղում անելով խորհրդարանականների համատեղ հայտարարությանը։ Փաստաթղթում ԵՄ 14 երկրների օրենսդիրները պնդում են, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած Իսրայելի կառավարությունը պատասխանատվության ենթարկվի «Ժնևի կոնվենցիան և միջազգային մարդասիրական իրավունքը կոպտորեն խախտող» գործողությունների համար՝ […] ...