19:59 30.01.2021
Նկարչուհի Գոհար Պետրոսյանը տարիներ առաջ նկարած ջրաներկի իր շարքն է ցուցադրում։ Նկարներում տեսարաններ են Շիրակի մարզի Հացիկ ու Կարմրաքար գյուղերից։ Շարքն ամբողջական չէ։ Կարմրաքարի ու Հացիկի տեսարաններից 5-ը Շուշիի կերպարվեստի թանգարանում են մնացել։ Հիմա իր սիրելի գեղանկարների միայն լուսանկարներն են հասանելի Գոհարին։
Նկարչուհու միակ սիրած աշխատանքը չէ, որ թողել է Շուշիում։ Խոսքերի փոխարեն Գոհարի խոսելու և լսելու դժվարությունները լրացնում են պատկերներն ու ձեռագիրը : 2017 թվականին, Արցախի անկախության տոնի օրը, Գոհարի 5 նկարները ցուցադրման համար Շուշիի կերպարվեստի թանգարան տարվեցին։ Մեկը Գոհարը նվիրեց թանգարանին, իսկ մյուս չորսը վաճառք-ցուցադրության էին դրված թանգարանում։
«Էս նկարներից տունը շատ կան, ոչ նույն նկարները, էս ոճի, էս շարքի նկարներից շատ կան, բայց դե էլի ցավ է Գոհարիկի համար՝ ոնց որ էրեխեքը գերեվարած էղնին» ,- պատմում է Գոհարի հայրը՝ Լյովա Պետրոսյանը և խոստովանում՝ Գոհարը հենց այդպես՝ սեփական ամենաթանկի նման, սիրում է իր բոլոր գործերը:
Ստեղծագործական առաջին քայլերից մինչև առաջին վաճառք ու մինչ օրս, ինչպես Գոհարի ձեռքն է ամուր ու վստահ բռնում իր վրձինը, այդպես նրա ծնողներն են ձեռք բռնել նկարչուհուն։ Վաճառել են քաղաքում բնակարանն ու տեղափոխվել գյուղ, որ ընդարձակ արվեստանոց ունենա Գոհարը։ Համեստ միջոցներով ու սեփական ձեռքերով կավից արվեստի նմուշներ ստանալու համար հարմարանքներ են ստեղծել։
Գոհարի աստվածատուր տաղանդը մասնագիտության է վերածվել։ Նկարչական թղթերը արդեն կտավների են վերածվել․ իսկ նկարելուց զատ տաղանդը թույլ է տալիս նաև կավե արձանիկներ թրծել, գունավորել, տարազներ հագցնել ու կավե մարդուկներին շունչ տալ:
Զբոսաշրջիկների համար կավե արձանիկները հետաքրքիր են , անգամ պատրաստման գործընթացին է նրանց ներգրավում։ Գալիս են, տեսնում Շիրակն ու Հացիկը, հյուրընկալվում Գոհարի արվեստանոցում ու վարպետաց դասերի շնորհիվ նոր հմտություններ են ձեռք բերում։
Եթե համավարակը նրան հյուրեր ընդունելու , վարպետաց դասեր անցկացնելու հնարավորությունից էր զրկել, պատերազմական օրերը՝ մոլբերտին մոտենալու տրամադրությունից։
«Համավարակի էդ կարանտինի ժամանակ ստեղծագործելու ժամանակ շատ-շատ է ունեցել, բայց պատերազմի ժամանակ շատ վատ տրամադրության մեջ է եղել: Վրձինը կվերցներ ձեռքը, որ պտի նկարեր ու նորից կքցեր՝ «մամա չեմ կարող նկարել, ի՞նչ անեմ»,-պատմում է նկարչուհու մայրը ՝տիկին Ժասմենան։
Մայրը աղջկա ստեղծագործական մեկ հատկություն էլ բացահայտեց ,Գոհարը կապույտ գույնով նկարում է, երբ անտրամադիր է։ Վերջին շրջանում նրա նկարներում կապույտն անպակաս է։ Վառ գույներին վերադառնալ նկարչուհու համար դեռ բարդ է․․․Շուշիում թողած գործերը տաք ու վառ գույներով էին։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX և Opticom ցանցային օպերատորների կապուղիներով։ Ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով ամբողջ աշխարհում։
22:21 05.08.2025
Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետՎերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...
22:12 05.08.2025
Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...
21:49 05.08.2025
PTI. Պակիստանը խախտել է հրադադարը ՔաշմիրումՊակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ ...
21:41 05.08.2025
«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանըԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...
21:17 05.08.2025
Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվելՌիբո հին քաղաքի մոտակայքում (Ֆրանսիայի հարավային Օդ դեպարտամենտում) անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է X-ում հայտնել է շրջանային պրեֆեկտուրան։ «Ռիբո քաղաքի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այն մարելու համար մոբիլիզացվել են զգալի ուժեր», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը, դեպքի վայր է մեկնել ավելի քան 430 հրշեջ։ Նշվում է, […] ...