22:45 31.01.2021
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:
«Ռուս խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնումը, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում էնաև, որ մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 112 փախստական։ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 51 851 մարդ։
Այս անգամ հայտնաբերված պայթյունավտանգ զենք-զինամթերքի ոչնչացում չի իրականացվել: Ըստ հաղորդագրության՝ դրանք ոչնչացման վայրը տեղափոխելը չի իրականացվել եղանակային բարդ պայմանների պատճառով: Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչև օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 859,3 հա տարածք, 245,8 կմ ճանապարհ, 962 բնակելի շինարարություն, այդ թվում ՝ 27 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 936 պայթուցիկ օբյեկտ:
«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ», – ասվում է հաղորդագրության մեջ:
16:18 11.08.2025
Ամեն ինչ հարթվել է, Տեր Շտեգենը մեր ավագն է․ Լապորտա16:18 11.08.2025
Ամեն ինչ հարթվել է, Տեր Շտեգենը մեր ավագն է․ Լապորտա«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ ակումբի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ տարաձայնությունը հարթվել է։ Այս մասին գրում է Mundo Deportivo-ն։ «Առաջ ենք շարժվում։ Ամեն ինչ հարթվել է. Տեր Շտեգենը մեր ավագն է։ Նա իրեն հիանալի դրսևորեց։ Երկրպագուներին նույնպես պետք էր տեսնել, թե ինչպես է իրեն պահում իսկական ավագը։ Տեր Շտեգենն արդեն 11 տարի […] ...
16:12 11.08.2025
Դասալքության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել էՁեռնարկած միջոցառումների արդյունքում Երևանի քրեական ոստիկանները օգոստոսի 8-ին մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 41-ամյա մի տղամարդու, որը հետախուզվում էր դասալքության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական […] ...
16:06 11.08.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 4-10-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի օգոստոսի 4-10-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.59 մ (10.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 7 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 20 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 […] ...
16:00 11.08.2025
Պուտինը Փաշինյանին պատմել է Ուիթքոֆի հետ զրույցի արդյունքների մասինՀեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատմել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի հետ իր զրույցի արդյունքների և Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վլադիմիր Պուտինը խոսել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի հետ զրույցի հիմնական արդյունքների և Ալյասկայում Դոնալդ […] ...
15:51 11.08.2025
Մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերում ՍյունիքումՀամայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 6-ին քաղաքացին զանգահարել է Օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Որոտան գետի ափին նկատել է պարկ և պայուսակ, որոնց մեջ զենք-զինամթերք կա։ Բաժնից մեկնած օպերատիվ խումբը և մարզի պարեկները պարկում և պայուսակում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացանի փող, տարբեր տրամաչափի ինքնաձիգի 378 […] ...
15:43 11.08.2025
Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընդմեջ գոլ է խփելՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն արգենտինական «Բելգրանոյի» կազմում երկրորդ խաղն անընդմեջ գոլ է խփել: Արգենտինայի Սուպերլիգայի «Բանֆիլդի» դեմ չորրորդ տուրի տնային խաղի 48-րդ րոպեին Սելարայանը հաշիվը դարձրել է 2-0: Խաղը ավարտվել է 2-1 հաշվով: 33-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանն ու ճանաչվել լավագույն ֆուտբոլիստ: «Բանֆիլդի» պահեստային խաղացողների կազմում է եղել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան […] ...