Կրեմլը մեկնաբանել է Նավալնիի աջակիցների դաժան ձերբակալությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+36.09 oC

Կրեմլը մեկնաբանել է Նավալնիի աջակիցների դաժան ձերբակալությունները

19:00 01.02.2021

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չհամաձայնեցված բողոքի ակցիաների ժամանակ անվտանգության ուժերի կոշտ գործողությունները պատկերող կադրերին պարզունակ գնահատական չտալ։ Ըստ նրա՝ հարկավոր է մտածել այդ միջոցառումներին դիմելու պատճառների մասին:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք նախագահը տեսել է տեսանյութերը, որոնցում երևում են անօրինական ակցիաների մասնակիցների դաժան ձերբակալությունները, էլեկտրաշոկերի և ֆիզիկական ուժի կիրառումը, Պեսկովը պատասխանել է, որ Պուտինը չի կարող դիտել բոլոր տեսանյութերը:

«Նա չի կարող տեսնել յուրաքանչյուր տեսանյութ, որը ձայնագրվել է այս ապօրինի ակցիաների ընթացքում: Դուք գիտեք, որ հազարավոր տեսանյութեր են ձայնագրում թե՛ անհատները, թե՛ համապատասխան ծառայությունները։ Բնականաբար, նախագահը պարզապես ի վիճակի չէ դիտել այդ տեսանյութերը»,- ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ անհրաժեշտ է քննարկել յուրաքանչյուր կոնկրետ դեպք:

«Պետք չէ պարզունակ գնահատական տալ հայտնված կադրերին: Պետք չէ գնահատել այս կամ այն անձի նկատմամբ ազդեցության միջոցների կադրերն՝ առանց մտածելու այն մասին, թե ինչն է դարձել նման կոշտ միջոցներ ձեռնարկելու պատճառը, ինչպիսին է եղել մարդու վարքը դրանից բառացիորեն կես րոպե առաջ: Մենք նաև տեսանք հսկայական քանակության  կադրեր, թե ինչպես են հարձակվել հատուկջոկատայինների, ոստիկանների վրա, նրանց նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք են դրսևորել, ինչը բացարձակապես անթույլատրելի է»,- ասել է Պեսկովը:

Հունվարի 23-ին և 31-ին Ռուսաստանի քաղաքներում անցկացվել են չհամաձայնեցված ցույցեր, որոնք վերածվել են անվտանգության աշխատակիցների հետ բախումների, իրավախախտների ձերբակալությունների և քրեական գործերի հարուցման։ Հունվարի 31-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 5000 մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է համարվում։

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին 30 օրով կալանավորվել է Գերմանիայից Մոսկվա վերադառնալուն պես։ Նա Բեռլինում բուժում էր ստանում թունավորումից, որում մեղադրում է ՌԴ իշխանություններին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաղատինում հայտնաբերվել է կանեփի 839 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումները

17:52 20.08.2025

Վաղատինում հայտնաբերվել է կանեփի 839 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումները

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վաղատին գյուղի 41-ամյա բնակիչն իր տանը կից հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 346 թուփ։ Վաղատին գյուղում ապօրինի թմրաշրջանառության մասին հաջորդ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օգոստոսի 15-ին։ Ձեռնարկված […] ...

Երևանի 4 թաղամասում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

17:45 20.08.2025

Երևանի 4 թաղամասում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 13-19-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ օգոստոսի 16-ին, 18-19-ը, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը և 18-ին, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 15-16-ը, ◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 13-14-ը և […] ...

Ինդոնեզիայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:32 20.08.2025

Ինդոնեզիայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Ջավա կղզում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ըստ տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պուրվակարտա քաղաքից (Կենտրոնական Ջավա) 25 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 215 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Կոբախիձեն Արևմուտքին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ

17:30 20.08.2025

Կոբախիձեն Արևմուտքին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ

Արևմուտքը կրկնակի չափանիշներ է կիրառում՝ ներկայիս Մոլդովան և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը հռչակելով ժողովրդավարության փարոս, միաժամանակ շանտաժի ենթարկելով վրացական իշխանություններին, հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Եկեք կրկին համեմատենք Մոլդովան մեր երկրի հետ։ Այս երկիրը խրված է կոռուպցիայի մեջ, ունի չափազանց թույլ (պետական – խմբ.) ինստիտուտներ։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա վերջին չորս […] ...

Երևանում դադարեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը

17:26 20.08.2025

Երևանում դադարեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էկո միլք գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Վարդենիս), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Լաբորատոր փորձաքննության արդյունքները․ «Ռեժան» և «Թթվասեր» (արտ․՝ 24․07․2025) ապրանքատեսակների նմուշը՝ կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու (C16:0) […] ...

Ո՞վ է պատմության մեջ ամենաշատ պաշտոնական հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը

17:22 20.08.2025

Ո՞վ է պատմության մեջ ամենաշատ պաշտոնական հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը

«Ֆլումինենսեի» դարպասապահ Ֆաբիո Դևիսոնը դարձել է պատմության մեջ ամենաշատ պաշտոնական հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը, հաղորդում է BBC Sport-ը։ Բրազիլացին մասնակցել է Հարավամերիկյան գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի հանդիպմանը, որը նրա կարիերայի 1391-րդ պաշտոնական խաղն էր։ 44-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է անգլիացի նախկին դարպասապահ Պիտեր Շիլթոնին։ Ֆաբիոն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1997 թվականին և խաղացել է միայն Բրազիլիայում: ...

BACK_TO_TOP