15:07 05.02.2021
Գիտե՞ք, թե ինչ խորհուրդ ունի Արցախի դրոշի սպիտակ եռանկյունաձև նախշանկարը (հայկական գորգի նմանությամբ)։ Այն խորհրդանշում է Արցախի՝ մայր Հայաստանից անարդարացիորեն բաժանումը, վերահաստատումը, որ անկախ աշխարհաքաղաքական իրողություններից, Արցախը «փոքր Հայաստան է՝ Հայաստանից կտրված»։ Մեր փոքր Հայաստանը հիմա ավելի է փոքրացել, անարդարությունը հիմա ավելի է խորացել, բայց հիմա էլի կանգուն է, վիրավոր է, բայց կանգուն է ու ոչ մի ձեռք չի կարող կոտրել նրան դեռ այնքան ժամանակ, որքան անկոտրում կլինեն նրա պահապանները:
․․․Նորից Արցախում ենք, իսկ Արցախում սրանում չես կարող չհամոզվել։ Խաղաղապահների անցակետերը հաղթահարելուց հետո հասնում ենք Ստեփանակերտ, հետո Մարտունի՝ մեր փոքր Արցախից մնացած մի փոքր նշխար։
Մարտունին ինչպես պատերազմի օրերին, այսօր էլ ամուր ձեռքերում է՝ նաև իր հրամանատարների ու զինվորների շնորհիվ։ Նրանք այսօր էլ օրուգիշեր, ցրտին ու տապին, ինչպես միշտ սահմանին են՝ զենքը ձեռքում ամուր բռնած, որ այդ մի փոքր նշխարն այդպես էլ անառիկ մնա։
Մարտունին անառիկ պահած զինվորներին ու նրանց հրամանատարին ենք հանդիպում զորամասում։ Գնդապետ Գոռ Իշխանյանի հրամանատարությամբ մեր տղաները անսասան են պահել Մարտունին, կանխել թշնամու հազարավոր հարձակումներ ու տվել արժանի հակահարված։ Եվ նրանց շնորհիվ է նաև, որ այսօր մարտունեցին նորից իր տանն է, նորից իր առօրյա հոգսերով։
․․․Հրամանատարն իր աշխատասենյակ է ուղեկցում։ Աշխատասենյակում, առաջինը որ աչքի է զարնում, գլխավերևում կախված Մոնթեի նկարն է։ Զրույցի ենք բռնվում։ Գոռ Իշխանյանը երեք պատերազմ է տեսել ու երեքն էլ պատվով հաղթահարել, հաղթել է հրամանատարը։ Ինչպես և ենթադրում էի, Մոնթեի զինվորն է եղել։ Հպարտությամբ է ասում այդ մասին։
Դժվար էր, բայց պահեցինք Մարտունին, հրամանատար,- ասում եմ զրույցի ընթացքում։
«Երբ արդեն հակառակորդը ահագին տարածքներ էր գրավել, ինձ երբեմն հարցնում էին՝ բա որ հանկարծ Մարտունին հանձնեք, զորքը որտեղո՞վ է անցնելու, ես ասում էի՝ չի կարող նման բան լինել, Մարտունին, որ հանձնենք, էլ մնում ենք ի՞նչ անենք։ Ես նախընտրում էի կանգնած մնալ դիրքերում ու զոհվել հենց այնտեղ՝ Մարտունիի մատույցներում, բայց թույլ չտալ թշնամին ոտք դնի այս սուրբ հողի վրա։ Այդպես է դաստիարակվել մեր սերունդը, այդպես է դաստիարակված նաև այժմյան սերունդը»,- ասում է Մարտունիում ծնված ու մեծացած Գոռ Իշխանյանը։
20 տարեկան էր, երբ Արցախյան առաջին պատերազմը սկսվեց։ Այդ ժամանակ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի երրորդ կուրսի արցախցի ուսանողը չէր կարող հեռվում մնալ, ապրել Երևանում ու շարունակել ուսումը, ասես, իր ծննդավայրում ոչինչ էլ չի կատարվում։ Թողնում է ամեն ինչ ու Արցախ շտապում։
«Երբ որ Սովետական միությունը արդեն փլուզվում էր, սովետական բանակը դուրս եկավ, իմ ընկերներն արդեն այստեղ զենքը ձեռքներին կանգնած էին հակառակորդի դեմ դիմաց, ես չէի կարող ինձ թույլ տալ մնալ Երևանում և ուսումս շարունակել։ Առանց ծնողներիս հետ նույնիսկ համաձայնեցնելու իրերս հավաքեցի և եկա Մարտունի։ Մի շաբաթ նույնիսկ «Էրեբունի» օդանավակայանում հերթ կանգնեցի՝ մինչև ուղղաթիռ եղավ, նստեցի ու եկա Մարտունի»,- նշում է զրուցակիցս։
Մարտունիում արդեն ընկերներին է միացել ու լծվել են հայրենիքի պաշտպանության գործին։ Իշխանյանները երեք եղբայրներով էլ զինվորագրվում են։ Երեք եղբայրներից ամեն մեկն առանձին ջոկատում է ներգրավվում։
«Մեծ եղբայրս մեր գյուղի հրամանատարն է եղել, և մենք էլ, ընդօրինակելով, մեր դաստիարակությունից ելնելով, բոլորս էլ մտանք շարժման մեջ, ես ներգրավվեցի հատուկջոկատայինների կազմի մեջ և 1993 թվականին նշանակվեցի վաշտի հրամանատարի տեղակալ, 1994 թվականի սկզբին՝ հենց մարտի ժամանակ, երբ իմ հրամանատարը ծանր վիրավորվեց, ռադիոկապով ինձ նշանակեցին վաշտի հրամանատար։ Երբ պատերազմը ավարտվեց, ասացին՝ ով ուզում է, կարող է դուրս գալ բանակից, բայց կարևոր խնդիր կար լուծելու, բանակ կազմավորելու, ես էլ արդեն գումարտակի հրամանատարի տեղակալ էի»։
Հրամանատարը նորից է հիշում Մոնթեին։ Ավոն նրան ու ընկերներին ուղարկել է ամենապատասխանատու ուղղություններում խնդիրներ կատարելու։ Երբ Իշխանյանը Մոնթեին նորից հիշեց, անդրադարձանք գլխավերևում կախված նկարին։ Պարզվում է՝ պատահական նկար չէ։ Այն Իշխանյանի մոսկվայաբնակ մտերիմ նկարիչն է նվիրել։ Երբ գնդապետից հարցրել է, թե որ նկարը կնախընտրի Մոնթեի, հենց սա է ցույց տվել։
«Ընկերս հարցրեց ինչո՞ւ հենց այս նկարը, ասացի, որովհետև գիտեմ՝ որտեղ է նկարվել, որտեղ է Մոնթեն կանգնած, որ ծառի տակ է նկարված։ Նկարվելու հենց այդ պահին ես էլ կողքից նրան էի նայում։ Հենց դրա համար ընտրվեց այս նկարը»,- պատմում է Գոռ Իշխանյանը։
Էլի ասում է՝ Մոնթեի զինվոր լինելը պարտավորեցնող է: Պատերազմի ամենաթեժ օրերին էլ հրամանատարի ձայնը հասանելի է եղել իր բոլոր զինվորներին։ Ընկերների միջոցով հատուկ կապ ու միջոցներ են ստեղծել, որ Իշխանյանի ձայնը հասանելի լինի նրանց։
«Ես որ խոսում էի իմ ստորաբաժանումներից որևէ մեկի հրամանատարի հետ, բոլոր իմ զինվորները իմ ձայնը լսում էին։ Ես կարծում եմ՝ դա էլ մեծ օգուտ է բերել։ Դրա շնորհիվ անընդհատ զինվորը, ջոկի հրամանատարը զգում էին հրամանատարի ձայնը, շունչն իր թիկունքում։ Զգում էին, որ հրամանատարը կողքին է։ Իրենք մենակ չեն»,- նշում է նա։
Հրամանատարը նաև ծանր դեպքերն է հիշում: Պատմում է, որ իր սերժանտներից Արգամը, որը հիմա էլ շարքում է, հրամանատարների զոհվելուց հետո կապվել է Իշխանյանի հետ ու ավագ հրամանատարն ու սերժանտը միասին անառիկ են պահել այդ դիրքը, որտեղ Արգամն էր ու ընդամենը մի քանի հոգի։ Մեր զրույցի ընթացքում հրամանատարը մի պահ լռում է: Պարզվում է՝ ընդամենը մեկ ժամ հետո իր երկու զինվորների հուղարկավորությանը պիտի մասնակցի։ Հուզմունքը կոկորդում խեղդելով՝ պատասխանում է հարցին, թե այս պայմաններում հիմա ի՞նչ կոչով է դիմում իր զինվորներին․
«Չընկճվել երբեք և արժանի ապրել, գլուխը չկախել»,- ահա Գոռ Իշխանյանի պատգամը։
Հրաժեշտ ենք տալիս Իշխանյանին՝ բարի ու անփորձանք ծառայություն մաղթելով։ Մինչ զորամասից դուրս կգայինք, սակայն, զինվորներից մեկին հանդիպեցինք։ Հետաքրքրվեց՝ հրամանատարի հե՞տ էիք զրուցում։
«Շատ լավն է մեր հրամանատարը, մարտի դաշտում իսկական հրամանատար էր։ Մինչև վերջ կանգնած էր կողքներս։ Ոգևորում էր, ճշգրիտ հրամաններ տալիս»։
․․․Հեռացանք Մարտունուց՝ ևս մեկ անգամ համոզվելով, որ այս հրամանատարն ու այս զինվորը իրենց նորանոր սխրանքներով դեռ հիշեցնելու են իրենց մասին։
23:59 13.08.2025
Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակերԵրևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է համայնքային հողերն ապօրինի կառուցված ավտոտնակներից, ինքնակամ կառույցներից և զավթված հողատարածքներից ազատելու գործընթացը։ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր՝ խաղահրապարակներով և կանաչապատ գոտիներով։ Նույն աշխատանքներն իրականացվեցին նաև Հալաբյան փողոցի 31 հասցեում․ ապամոնտաժվեցին ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը, և տարածքում կկառուցվի նոր, հարմարավետ […] ...
23:56 13.08.2025
Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմՄեծ Բրիտանիան արդեն սկսել է հակառուսական պատժամիջոցների մեկ այլ փաթեթի պատրաստումը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ «Կարևոր է հիշեցնել գործընկերներին, որ մենք նույնպես պատրաստ ենք մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը, հատկապես տնտեսական ոլորտում՝ պատժամիջոցների և ավելի լայն միջոցառումների միջոցով, անհրաժեշտության դեպքում։ Դուք արդեն կարող եք տեսնել այդ միջոցառումների արդյունքները, և մենք՝ Մեծ […] ...
23:51 13.08.2025
Վարագավան-Տավուշ ճանապարհի՝ 13.4 կմ հատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներՀ-82 /Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/ ճանապարհի կմ5+600+կմ19+020 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 13.4կմ է։ Այս պահին տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Այդ մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից հետո նորոգվող ճանապարհը կգծանշվի, կհարթեցվեն կողնակները, կտեղադրվեն ուղղորդիչ սյուներ։ ...
23:48 13.08.2025
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» դուրս է եկել ՉԼ որակավորման փլեյ-օֆֆՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում ոչ-ոքի (1-1) է գրանցել լեհական «Լեխի» հետ։ Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Բելգրադի թիմը դիմակայությունում հաղթել է 4-2 հաշվով և դուրս եկել որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսի» հետ։ ...
23:44 13.08.2025
Ավինյան. Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրումՄանկապարտեզների վերակառուցումն ու հիմնանորոգումը մեր կարևոր ուղղություններից է և մեր նպատակն է ստեղծել բարեկարգ ու ժամանակակից պայմաններ մեր երեխաների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:38 13.08.2025
Մերց. Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո դրա արդյունքների մասին կտեղեկացնի Զելենսկիին և ԵՄ առաջնորդներինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անմիջապես կտեղեկացնի Վլադիմիր Զելենսկիին և եվրոպացի առաջնորդներին Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին։ «Մենք մաղթեցինք նախագահ Թրամփին հաջողություն։ Մենք համաձայնեցինք, որ նախագահ Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո նա նախ կտեղեկացնի Վլադիմիր Զելենսկիին։ Այնուհետև, դրանից անմիջապես հետո, նա կտեղեկացնի նաև այս […] ...