Դավիթ Բաբայանը նշել է վտանգները, որոնց կարող է բախվել Ադրբեջանը Արցախի անկախությունը ճանաչելու դեպքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Դավիթ Բաբայանը նշել է վտանգները, որոնց կարող է բախվել Ադրբեջանը Արցախի անկախությունը ճանաչելու դեպքում

17:00 05.02.2021

Իրատեսակա՞ն է արդյոք, որ Ադրբեջանը որևէ ձևաչափով որևէ մեկի հետ բանակցի Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ «Հեռանկարի» տաղավարում այս թեմային է անդրադարձել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

«Բնական է, որ Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումն Արցախի կարգավիճակի վերաբերյալ, առնվազն տեսանելի ապագայում՝ կարճաժամկետ և միջնաժամկետ։ Բայց դա չի նշանակում, որ պետք է հուսահատվենք, հիասթափվենք և ընդհանրապես պետականաշինության գործընթացով չզբաղվենք. դա իրենց մոտեցումն է»,- նշել է նախարարը։

Նա անդրադարձել է այն վտանգներին, որոնց կարող է բախվել Ադրբեջանը Արցախի ճանաչմամբ.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն բազմազգ երկիր է, և թուրքական տարրն ընդամենը 51 տոկոսն է, մնացածը փոքրամասնություններն են, այն էլ այդ 51 տոկոսում թրքացած այլազգիներ կան, սա բարդ խնդիր է։ Բայց սա իրենց մոտեցումն է, մենք էլ ունենք մեր տեսլականը, մեր անելիքները, մեր առաքելությունը պետք է իրականացնենք»,- նշել է Բաբայանը։

Ղարաբաղի հարցն արդեն պատմական էջ է, պնդում են Ադրբեջանում ու Թուրքիայում։ Դավիթ Բաբայանն այդ պնդումներին համաձայն չէ.

«Թերթվել է էջերից մեկը, նոր էջ է բացվել, բայց Արցախի պատմությունը ոչ միայն և ոչ այնքան ադրբեջանա-հայկական հակամարտությունն է, սա մի կարևոր ենթագլուխ է մեր պատմության էջերի, բայց սա միակը չէ։ Պետք է պահպանենք մեր սուբյեկտայնությունը, կարևորությունը և շարժվենք առաջ։ Ընդհանրապես ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել մի կարևոր գաղափար՝ ժողովրդի, պետության, երկրի ուժը և կորովը չի կայանում նրանում, թե ինչքան քաղաքներ, շրջաններ է կարողանում վերցնել իր վերահսկողության տակ, այլև այն է, թե ինչպես է դիմակայում արհավիրքներին։ Առնվազն 11-12 հազար տարի մենք կանք, հետևաբար այս արհավիրքները ևս կկարողանանք հաղթահարել և առաջ շարժվել»,- նշել է Դավիթ Բաբայանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP