18:35 05.02.2021
Փետրվարի 5-ին Երևանում կայացել է «Պարենի անվտանգությունը Հայաստանում․ քաղաքականությունը տարիների ընթացքում, շուկայի ֆունկցիոնալությունը, մատակարարման շղթաները» խորագրով միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Ավագ Ավանեսյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի փոխտնօրեն Նաննա Սկաուն, էկոնոմիկայի նախարարության, պետական այլ մարմինների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Արման Խոջոյանը նշել է, որ բնակչության պարենային ապահովումը 21-րդ դարի ամենահրատապ մարտահրավերներից մեկն է։ Նրա խոսքերով՝ թեև Հայաստանի համար դեռ չի հաշվարկվում պարենային անվտանգության գլոբալ ինդեքսը, սակայն էկոնոմիկայի նախարարության կողմից համապատասխան հաշվարկներ են իրականացվում Հայաստանի պարենային անվտանգության մակարդակը ճշտելու նպատակով։ Արման Խոջոյանը գոհունակությամբ նշել է, որ համաձայն վերջին հաշվարկների՝ Հայաստանը բարելավել է իր դիրքերը և 76-րդից տեղափոխվել է 48-րդ տեղը։
«Ներկայումս կառավարությունն իրականացնում է միջոցառումներ ներկրման և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման, պարենային պետական պահուստների, կենսականորեն կարևորագույն պարենամթերքի տեսականու համալրման և ծավալների ավելացման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակներում կամ գների կտրուկ տատանումների դեպքում բնակչությանն ապահովել կենսական անհրաժեշտության ապրանքներով»,- նշել է փոխնախարարը։
Արման Խոջոյանը հույս է հայտնել, որ քննարկման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում առավել մեծ ջանքեր կուղղվեն պարենային անվտանգության խնդիրների վերհանմանը, տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումների նախանշմանն ու անվտանգության ապահովման ոլորտներում իրավիճակների վերլուծությանը, կառավարմանն ու կանխատեսմանը։
«Այսօր առավել քան երբևէ ժամանակն է դիմագրավելու աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին, հիմա ժամանակն է համաձայնության գալու այս բարդ մարտահրավերների միասնական պատասխանների շուրջ և համակողմանիորեն օգտագործել ողջ ներուժը»,- ամփոփելով իր խոսքը՝ նշել է Արման Խոջոյանը։
Միջոցառման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հանդես է եկել «Պարենի անվտանգությունը որպես տնտեսության ոլորտների ինտեգրման հիմնաքար․ Տնտեսական զարգացման այլընտրանքային մոդել Հայաստանում» ելույթով։ Նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը ներկայացրել է Հայաստանում պարենային անվտանգության զարգացման հեշտ և դժվար մարտահրավերները, իսկ Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը հանդես է եկել Հայաստանում պարենային անվտանգության զարգացման ոլորտում ընթացիկ, ապագա և անհրաժեշտ քաղաքականության միջամտությունների վերաբերյալ զեկույցով։
14:31 29.07.2025
Հնդկաստանում մեկ տարեկան երեխան կծել և պատառոտել է 70 սանտիմետրանոց կոբրայինՀնդկաստանի Բիհար նահանգում մեկ տարեկան երեխան կծել և պատառոտել է 70 սանտիմետրանոց կոբրային՝ այն շփոթելով խաղալիքի հետ, հաղորդում է Hindustan Times-ը՝ հղում անելով բժիշկներին։ Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Չամպարանում անցյալ շաբաթվա վերջին, երբ Գովինդա անունով մի փոքրիկ խաղում էր իր տանը: Տեղացիների խոսքով՝ կոբրան մոտեցել է երեխային, ինչը, հնարավոր է, գրավել է երեխայի ուշադրությունը: […] ...
14:20 29.07.2025
Երեք ակումբ հետաքրքրված է Մյուլերի ծառայություններով«Բավարիայի» նախկին հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է կարիերան շարունակել MLS-ում, գրում է Sky Sport-ը։ Գերմանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն հավակնում են «Վանկուվերը», «Ցինցինատին» ու «Լոս Անջելեսը»։ Գործարքին առավել մոտ է «Վանկուվերը»։ 35-ամյա Մյուլերն այս ամռանն է ազատ գոտծակալի կարգավիճակում լքել մյունխենյան ակումբը։ ...
14:09 29.07.2025
Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է․ ՆԳՆՍարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: ...
14:00 29.07.2025
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկՄարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: Չհայտարարված […] ...
13:47 29.07.2025
Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա Անգլիայում«Լիդսը» ձեռք է բերել «Լիոնի» դարպասապահ Լուկաս Պերիին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Պրեմիեր լիգայի նորեկը Պերիի տեղափոխության համար վճարել է 16 միլիոն եվրո։ Լուկաս Պերին «Լիոնում» հանդես էր գալիս 2024թ-ից, 49 խաղից 15-ում նա դարպասն անառիկ է պահել։ 26-ամյա դարպասապահը 2023թ. […] ...
13:35 29.07.2025
Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից հայտնում ենհ, որ համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը 11:46-ից սկսած Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ «Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ»,- նշում են ընկերությունից։ ...