19:20 05.02.2021
Փետրվարի 5-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել «Մեր հարևան Իրանը» խորագրով նկարչական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Նկարչական մրցույթին մասնակցել են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի պարսկերենի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաները:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի համագործակցությամբ անցկացրել էր «Մեր հարևան Իրանը» խորագրով նկարչական մրցույթ, որը նվիրված է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձին: Մրցույթի նպատակն էր հայ երեխաներին մոտիկից ծանոթացնել այդ հարուստ մշակույթ ունեցող երկրին և նպաստել հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
Մրցանակաբաշխմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային: Ներկաները շրջել են ճեմասրահում և դիտել հայ երեխաների ստեղծագործությունները՝ նվիրված հարևան Իրանին:
Հանդիսության սկզբում գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված «Մեր հարևան Իրանը» խորագրով նկարչական մրցույթի մասնակիցներին: Նա տեղեկացրել է, որ գրադարանը ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հետ համագործակցում է 2006 թվականից և այդ տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ համատեղ կրթամշակութային ծրագրեր՝ միտված երկու ժողովուրդների մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
«Մեր համագործակցության նպատակը նաև երկու ժողովուրդների մշակույթներին ու պատմությանն ավելի մոտիկից ծանոթանալն ու բացահայտելն է, և այս մրցույթը ևս միտված է այդ նպատակին: Իրանի մշակույթն ու պատմությունն այնքան խորը, հարուստ և բազմաշերտ են, որ ամեն օր բացահայտելու կարիք ունեն: Այս միջոցառումը երեխաների համար մեր հարևան երկիրը բացահայտելու ևս մեկ հնարավորություն է»,- նշել է տնօրենը և համատեղ գործակցության համար շնորհակալություն հայտնել Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներին՝ հույս հայտնելով, որ այդ ծրագիրը շարունակական կլինի:
ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նշել է, որ ուրախ է բարեկամական մթնոլորտում ներկա գտնվել միջոցառմանը:
«Նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը կարող է արդյունավետ լինել ժողովուրդների միջև կապերը սերտացնելու առումով, այդ թվում՝ նաև Հայաստանի և Իրանի, որը շատ խորը անցյալից է գալիս»,- փաստել է դեսպանը և շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդգծել է, որ հայ-իրանական պատմական կապերը դարերի պատմություն ունեն, սակայն դարերի պատմություն ունի նաև մեր հարգանքը և հիացմունքն իրանական մշակույթի հանդեպ: Բավական է այցելել Մատենադարան, տեսնել իրանական ձեռագրերի չքնաղ հավաքածուն, բավական է ուշադրություն դարձնել մեր երկրում իրանական կոթողներին, և մենք կտեսնենք, թե մեր կապերն իմաստավորելու և խորացնելու ինչպիսի ամուր հիմքեր ունենք:
«Այս կապակցությամբ ուզում եմ ասել, որ նախատեսում ենք Մեղրիում կազմակերպել իրանցի և հայ պատանիների համատեղ մշակութային հանդիպումներ, որոնք, անշուշտ, նոր լիցքեր կհաղորդեն երկկողմ հարաբերություններին»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ գունեղ ու պայծառ այս ցուցահանդեսը ևս այդ լիցքերի մաս է կազմում:
«Մեր հարևան Իրանը» խորագրով նկարչական մրցույթի հաղթողներն են. 1-ին մրցանակ՝ Միլենա Հակոբյան (թիվ 200 դպրոց), 2-րդ մրցանակ՝ Վիկտորյա Մեսրոպյան (136 դպրոց), 3-րդ մրցանակ՝ Լյուսի Եղինյան (թիվ 6 դպրոց), հատուկ մրցանակ՝ Էլենա Հայրապետյան (136 դպրոց):
14:31 29.07.2025
Հնդկաստանում մեկ տարեկան երեխան կծել և պատառոտել է 70 սանտիմետրանոց կոբրայինՀնդկաստանի Բիհար նահանգում մեկ տարեկան երեխան կծել և պատառոտել է 70 սանտիմետրանոց կոբրային՝ այն շփոթելով խաղալիքի հետ, հաղորդում է Hindustan Times-ը՝ հղում անելով բժիշկներին։ Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Չամպարանում անցյալ շաբաթվա վերջին, երբ Գովինդա անունով մի փոքրիկ խաղում էր իր տանը: Տեղացիների խոսքով՝ կոբրան մոտեցել է երեխային, ինչը, հնարավոր է, գրավել է երեխայի ուշադրությունը: […] ...
14:20 29.07.2025
Երեք ակումբ հետաքրքրված է Մյուլերի ծառայություններով«Բավարիայի» նախկին հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է կարիերան շարունակել MLS-ում, գրում է Sky Sport-ը։ Գերմանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն հավակնում են «Վանկուվերը», «Ցինցինատին» ու «Լոս Անջելեսը»։ Գործարքին առավել մոտ է «Վանկուվերը»։ 35-ամյա Մյուլերն այս ամռանն է ազատ գոտծակալի կարգավիճակում լքել մյունխենյան ակումբը։ ...
14:09 29.07.2025
Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է․ ՆԳՆՍարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: ...
14:00 29.07.2025
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկՄարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: Չհայտարարված […] ...
13:47 29.07.2025
Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա Անգլիայում«Լիդսը» ձեռք է բերել «Լիոնի» դարպասապահ Լուկաս Պերիին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Պրեմիեր լիգայի նորեկը Պերիի տեղափոխության համար վճարել է 16 միլիոն եվրո։ Լուկաս Պերին «Լիոնում» հանդես էր գալիս 2024թ-ից, 49 խաղից 15-ում նա դարպասն անառիկ է պահել։ 26-ամյա դարպասապահը 2023թ. […] ...
13:35 29.07.2025
Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից հայտնում ենհ, որ համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը 11:46-ից սկսած Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ «Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ»,- նշում են ընկերությունից։ ...