20:15 05.02.2021
Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ պետական տարեկան բյուջեով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Բացման խոսքում փոխվարչապետը նշել է.
«Համայնքներում բարեկեցիկ միջավայրի ձևավորումն ու սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը մեր գերակա առաջնահերթություններից են: Այդ է վկայում նաև սուբվենցիոն ծրագրերի աճող դինամիկան»:
Ներկայացնելով վերջին 3 տարիների համեմատական պատկերը՝ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ եթե 2018թ. փորձնական ծրագրով իրականացվել էր 157 սուբվենցիոն ծրագիր՝ պետական բյուջեի 1.7 մլրդ դրամի չափով համաֆինանսավորմամբ, ապա հաջորդ տարի ծրագրերի թիվը եռապատկվել էր՝ հասնելով 464-ի՝ պետական բյուջեից տրամադրված 9.59 մլրդ դրամի չափով: Ըստ նրա՝ 2020թ. ծրագրերի քանակն ու ծավալը էականորեն աճել են՝ հասնելով 660-ի, որից 570-ի համար ՀՀ բյուջեից հատկացվել էր 14.3 մլրդ դրամ: ՀՀ փոխվարչապետի խոսքով՝ վերոնշյալ ծրագրերն ընդգրկել են համայնքային կյանքի զարգացման գրեթե բոլոր ուղղությունները՝ ասֆալտապատում և փողոցային լուսավորության համակարգի կառուցում, ջրային և ոռոգման համակարգերի կառուցում կամ նորոգում, բնակավայրերի գազաֆիկացում: Այդ շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել հասարակական ու բազմաբնակարան շենքերի, մանկապարտեզների, այգիների և պուրակների կառուցման կամ նորոգման ծրագրերը:
Հանձնաժողովի նիստի ընթացքում ամփոփվել են նախորդ տարի ավարտված ծրագրերի արդյունքները: Քննարկվել են 2020թ. սկսված, սակայն կորոնավիրուսի համավարակի և պատերազմի պատճառով անավարտ մնացած ծրագրերը:
Անդրադարձ է կատարվել 2021թ. նոր սուբվենցիոն նախնական հայտերի, ինչպես նաև սուբվենցիաների տրամադրման ընդհանուր քաղաքականության հարցերին:
Փոխվարչապետը վերոնշյալ հարցերով գերատեսչություններին տվել է համապատասխան հանձնարարականներ:
14:20 29.07.2025
Երեք ակումբ հետաքրքրված է Մյուլերի ծառայություններով14:09 29.07.2025
Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է․ ՆԳՆՍարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: ...
14:00 29.07.2025
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկՄարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: Չհայտարարված […] ...
13:47 29.07.2025
Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա Անգլիայում«Լիդսը» ձեռք է բերել «Լիոնի» դարպասապահ Լուկաս Պերիին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Պրեմիեր լիգայի նորեկը Պերիի տեղափոխության համար վճարել է 16 միլիոն եվրո։ Լուկաս Պերին «Լիոնում» հանդես էր գալիս 2024թ-ից, 49 խաղից 15-ում նա դարպասն անառիկ է պահել։ 26-ամյա դարպասապահը 2023թ. […] ...
13:35 29.07.2025
Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից հայտնում ենհ, որ համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը 11:46-ից սկսած Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ «Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ»,- նշում են ընկերությունից։ ...
13:24 29.07.2025
ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագիրը ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը․ ԵԽԲրյուսելի և Վաշինգտոնի միջև կնքված սակագնային համաձայնագիրը մեծացնում է ԵՄ կառուցվածքային կախվածությունը ԱՄՆ-ից և ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը, ասում է Եվրախորհրդարանի փոխնախագահ Կատարինա Բարլին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին առևտրային համաձայնագիր կնքեցին, որի համաձայն ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող գրեթե բոլոր ապրանքները ենթարկվում են 15% մաքսատուրքերի։ ԵՄ-ն […] ...
13:11 29.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 29-ից օգոստոսի 3-ըԵրևանում հուլիսի 29-ի ցերեկը, օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 29-ի ցերեկը, 30-31-ին, օգոստոսի 1-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան […] ...