20:57 05.02.2021
Գյումրիի թատերական արվեստի երիտասարդ ներուժը էքսպերիմենտալ նոր հարթակ է ձեռք բերել: Պրոֆեսիոնալ բեմը նոր սերնդի համար հասանելի է նաև դրամատիկական և տիկնիկային թատրոններում, որոնց կողքին երրորդ թատրոնի գոյությունը այլընտրանք է նոր գաղափարներ իրականացնելու համար։ Գյումրիի «Մտորումների թատրոնը» ստեղծել է ակադեմիական ստանդարտներից դուրս՝ սեփական պատկերացումները հանդիսատեսին ներկայացնելու համար բոլորովին նոր միջավայր.
Գյումրիի Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հատվածը ժամանակին ավագ սերնդին հայտնի էր որպես «կոնյաչնի բառ»․ աշխատանքից հետո այցելել, կոնյակ կամ օղի խմել, զրուցել ու փոքր-ինչ գինովցած փիլիսոփայական մտքեր փոխանակել։ ՀՀ Վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը տարածքից բացառել է ալկոհոլը, իսկ մտորումներն ու զրույցները երիտասարդ դերասանների ու հանդիսատեսի միջև է ապահովվում։
«Էս թատրոնը մի քիչ ակադեմիական սկզբունքներին դեմ է, մի քիչ փորձարարական է, մի քիչ գժությունների թատրոն է, ուզում ենք երիտասարդները այստեղ փորձեն իրենց ուժերը, իրենց հայտագիր ներկայացնեն։ Մեր թատրոնի դռները բաց են յուրաքանչյուր արվեստագետի համար, ով ուզում է իր ուժերը փորձել։ Իրականում շատ համարձակ քայլ է պրոֆեսիոնալ թատրոնի համար , բայց ես ուզում եմ, որ երիտասարդությունը այստեղ հաստատվի,» – ասում է վաստակավոր արտիստը։
Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի ուսանողներից ու շրջանավարտներից շատերը պրոֆեսիոնալ կարիերա են կառուցում նոր թատրոնում։ Փակագծեր ու թատերական չորրորդ պատ չունենալու համար ընտրել են Մտորումների թատրոնը։ Այստեղ խաղում են միասին, լրացնում իրար։
«Էստեղ հանդիսատեսը յուրաքանչյուր ժանրում կարողանում է գտնել իր նախասիրությունը։ Ես կարծում եմ, որ ինքը ճանապարհ է հարթում յուրաքանչյուր ուսանողի, ավարտած դերասանի՝ դեպի սեփական պատկերացում ունեցող թատրոն։ Հենց երիտասարդների երազած թատրոնն է, որ միտված է խթանելու արվեստը»,-նշում են երիտասարդ դերասաններ Ամալյա Ղամբարյանն ու Դավիթ Մարդոյանը, ովքեր փորձարարական թատրոնում կուրսընկերներից խաղընկերներ են դարձել։
Քաղաքի երիտասարդ արտիստների համար այս թատրոնը իրենց պատկերացրած ստանդարտներով է։ Ակադեմիական թատրոնի վարպետը տվել է բոլոր հնարավորությունները կամերային պայմաններում ինքնարտահայտվելու, սեփական պատկերացումներով գործերը բեմադրելու ու խաղալու համար։
«Գիտեք, երբ ուսանողին ասում ես՝ Սունդուկյան բեմադրի զարմացական հայացքով նայում է՝ «Սունդուկյա՞ն, 21-րդ դարում «Պեպո՞» , Սունդուկյա՞ն, ավելի լավ է Ժան Կոկտո» ու տարօրինակ անուններ է սկսում հուշել, ասում եմ արի, արի իմ մոտ, իմ թատրոն, էդ տարօրինակ հեղինակներիդ բեր, ցույց տուր տեսնենք,» – ասում է գեղարվեստական ղեկավարը։
Թատերական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի ուսանողները վարպետի առաջարկը անպատասխան չեն թողնում։ Մշակում են աշխատանքը, գալիս, ու պրակտիկ պայմաններում ներկայացում բեմադրում։ Գառնիկ Նիկոլյանը Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի չորրորդ կուրսի ուսանող է։ Իր ավարտական աշխատանքն է բեմադրում։ Ընտրել է Դոստոևսկու Ծիծաղելի մարդու երազը։ Երիտասարդ ռեժիսորի խոսքով՝ այդ ներկայացման համար կամերային թատրոնի պայմաններն ավելի նախընտրելի են․
«Բարդ էր կայացած թատրոնում բեմադրել, որովհետև ուսանող եմ ու շատ փորձ չունեմ, սակայն էդ չունենալս չխանգարեց, որովհետև ջերմ մթնոլորտ է տիրում թատրոնում ու ոչ մեկ էնպես չի պահում իրեն, որ ես վատ չզգամ, որ ուսանող եմ»։
Երիտասարդ դերասանների ներգրավվածությամբ թատրոնը չի մոռանում նաև պատանի հանդիսատեսին։ Գեղարվեստական ղեկավարը վերականգնել է 60-ականներից մոռացված ստվերների թատրոնը։ Ամռանը՝ սահմանափակումների շրջանում բացօթյա բեմադրել են։ Քաղաքի բնակիչներին ու հյուրերին ուրախացրել են Գյումրիի գույները ներկայացումով։
Թատրոնն հիմա պատրաստվում է հանդիսատեսի հայրենասիրական մտորումներ ապահովել։ Երիտասարդ դերասանները հայ դասականների գործերն են ներկայացնելու ամիսներ անց:Մտորումների նպատակը այլընտրանք առաջարկելն է, որի պահանջարկը մշակութային Գյումրիում միշտ կա։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX և Opticom ցանցային օպերատորների կապուղիներով։ Ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով ամբողջ աշխարհում։
14:20 29.07.2025
Երեք ակումբ հետաքրքրված է Մյուլերի ծառայություններով«Բավարիայի» նախկին հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է կարիերան շարունակել MLS-ում, գրում է Sky Sport-ը։ Գերմանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն հավակնում են «Վանկուվերը», «Ցինցինատին» ու «Լոս Անջելեսը»։ Գործարքին առավել մոտ է «Վանկուվերը»։ 35-ամյա Մյուլերն այս ամռանն է ազատ գոտծակալի կարգավիճակում լքել մյունխենյան ակումբը։ ...
14:09 29.07.2025
Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է․ ՆԳՆՍարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: ...
14:00 29.07.2025
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկՄարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: Չհայտարարված […] ...
13:47 29.07.2025
Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա Անգլիայում«Լիդսը» ձեռք է բերել «Լիոնի» դարպասապահ Լուկաս Պերիին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Պրեմիեր լիգայի նորեկը Պերիի տեղափոխության համար վճարել է 16 միլիոն եվրո։ Լուկաս Պերին «Լիոնում» հանդես էր գալիս 2024թ-ից, 49 խաղից 15-ում նա դարպասն անառիկ է պահել։ 26-ամյա դարպասապահը 2023թ. […] ...
13:35 29.07.2025
Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից հայտնում ենհ, որ համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը 11:46-ից սկսած Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ «Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ»,- նշում են ընկերությունից։ ...
13:24 29.07.2025
ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագիրը ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը․ ԵԽԲրյուսելի և Վաշինգտոնի միջև կնքված սակագնային համաձայնագիրը մեծացնում է ԵՄ կառուցվածքային կախվածությունը ԱՄՆ-ից և ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը, ասում է Եվրախորհրդարանի փոխնախագահ Կատարինա Բարլին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին առևտրային համաձայնագիր կնքեցին, որի համաձայն ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող գրեթե բոլոր ապրանքները ենթարկվում են 15% մաքսատուրքերի։ ԵՄ-ն […] ...