12:50 06.02.2021
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը շարունակում է ԼՂ հակամարտության գոտում իրականացնել հրադադարի պահպանման ռեժիմի վերահսկողություն, ռազմական գործողությունների դիտարկման առաջադրանքներ:
«Մենք գտնվում ենք ռուս-թուրքական մոնիտորինգի համատեղ կենտրոնում, որտեղ ռուսական և թուրքական անձնակազմերն իրականացնում են ԼՂ-ում հրադադարի ռեժիմի դիտարկման համատեղ առաջադրանք: Իրավիճակի մոնիտորինգը կատարվում է շուրջօրյա ռեժիմով, ԱԹՍ-ների օգնությամբ, մասնավորապես «Форпост» և «Орлан-10» համալիրների միջոցով: Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Կենտրոնի ռուսական մասի հերթափոխը բաղկացած է օպերատիվ վարչության սպաներից, կապի ոլորտի սպաներից, թարգմանիչներից և անօդաչու թռչող սարքերի օպերատորներից»,-հաղորդել է համատեղ կենտրոնի ներկայացուցիչ, գնդապետ Միխայիլ Զավակլինը:
Համատեղ կենտրոնի զինծառայողներն անընդմեջ անօդաչու թռչող սարքերից կառավարման կետ են ստանում պատկերները, որտեղ վերլուծում են զինտեխնիկայի, անձնակազմերի տեղաշարժերը, ինչպես նաև արձանագրում են շփման գիծը հատելու բոլոր փաստերը:
Կենտրոնի հերթապահը հավաքում, ընդհանրացնում ու ստուգում է ձեռք բերված պայմանավորվածւթյունների խախտման դեպքերը։
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը ստեղծվել է 2021թ-ի հունվարի 31-ին՝ Ադրբեջանի տարածքում, համատեղ հուշագրի հիման վրա:
14:31 29.07.2025
Հնդկաստանում մեկ տարեկան երեխան կծել և պատառոտել է 70 սանտիմետրանոց կոբրայինՀնդկաստանի Բիհար նահանգում մեկ տարեկան երեխան կծել և պատառոտել է 70 սանտիմետրանոց կոբրային՝ այն շփոթելով խաղալիքի հետ, հաղորդում է Hindustan Times-ը՝ հղում անելով բժիշկներին։ Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Չամպարանում անցյալ շաբաթվա վերջին, երբ Գովինդա անունով մի փոքրիկ խաղում էր իր տանը: Տեղացիների խոսքով՝ կոբրան մոտեցել է երեխային, ինչը, հնարավոր է, գրավել է երեխայի ուշադրությունը: […] ...
14:20 29.07.2025
Երեք ակումբ հետաքրքրված է Մյուլերի ծառայություններով«Բավարիայի» նախկին հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է կարիերան շարունակել MLS-ում, գրում է Sky Sport-ը։ Գերմանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն հավակնում են «Վանկուվերը», «Ցինցինատին» ու «Լոս Անջելեսը»։ Գործարքին առավել մոտ է «Վանկուվերը»։ 35-ամյա Մյուլերն այս ամռանն է ազատ գոտծակալի կարգավիճակում լքել մյունխենյան ակումբը։ ...
14:09 29.07.2025
Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է․ ՆԳՆՍարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: ...
14:00 29.07.2025
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկՄարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: Չհայտարարված […] ...
13:47 29.07.2025
Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա Անգլիայում«Լիդսը» ձեռք է բերել «Լիոնի» դարպասապահ Լուկաս Պերիին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Պրեմիեր լիգայի նորեկը Պերիի տեղափոխության համար վճարել է 16 միլիոն եվրո։ Լուկաս Պերին «Լիոնում» հանդես էր գալիս 2024թ-ից, 49 խաղից 15-ում նա դարպասն անառիկ է պահել։ 26-ամյա դարպասապահը 2023թ. […] ...
13:35 29.07.2025
Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից հայտնում ենհ, որ համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը 11:46-ից սկսած Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ «Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ»,- նշում են ընկերությունից։ ...