Ականազերծման աշխատանքները Այգեստանի, Խնածախի և Մարտունու շրջանի տարածքներում շարունակվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+25.09 oC

Ականազերծման աշխատանքները Այգեստանի, Խնածախի և Մարտունու շրջանի տարածքներում շարունակվում են

18:25 08.02.2021

2021թ. փետրվարի 1-ից մինչև փետրվարի 5-ը ներառյալ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի կողմից Այգեստան գյուղի տարածքում հայտնաբերվել և ամբողջությամբ ոչնչացվել է 2614 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք: Տեղեկացնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Աշխատանքներ են տարվել նաև Մարտունու շրջանի տարածքներում: Արդյունքում հայտնաբերվել և ոչնչացվել է 240 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք:
Այս պահին աշխատանքները շարունակվում են Այգեստանի, Խնածախի և Մարտունու շրջանի տարածքներում։
Կատարված աշխատանքների արդյունքում 27.09.2020թ․ մինչև 01․02․2021թ․ ընկած ժամանակահատվածում, Հանրապետության տարածքում հայտնաբերվել և ոչնչացվել է 85666 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք:
2020թ. նոյեմբերի 22-ից «Հումանիտար ականազերծման կենտրոնը» ականազերծման աշխատանքները իրականացնում է Ռուսաստանի Դաշնության ականազերծման կենտրոնի հետ, իսկ 2020թ. դեկտեմբերի 7-ից նաև Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների սակրավորական խմբի հետ համատեղ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ին

10:35 11.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 11-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ

10:25 11.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 20.9 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

10:18 11.08.2025

Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Անկարայի Էթիմեսգութ շրջանում՝ 3.2 մագնիտուդով։ ...

Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետ

10:00 11.08.2025

Իրանը օգոստոսի 11-ին բանակցություններ կվարի ԱԷՄԳ փոխղեկավարի հետ

Իրանի իշխանությունները օգոստոսի 11-ին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի տեղակալի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության շրջանակը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Օգոստոսի 11-ին բանակցություններ կանցկացվեն ԱԷՄԳ-ի հետ՝ համագործակցության շրջանակը որոշելու համար։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալը կժամանի Թեհրան», – նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Ինչպես ճշտել է արտաքին քաղաքականության գերատեսչության […] ...

Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմ

09:40 11.08.2025

Կոլումբիան Վենեսուելայում ռազմական գործողությունները կհամարի որպես ագրեսիա ամբողջ տարածաշրջանի դեմ

Վենեսուելայի տարածքում առանց երկրի իշխանությունների թույլտվության ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես ամբողջ տարածաշրջանի դեմ ագրեսիայի ակտ, հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Ես հրապարակավ հայտարարում եմ իմ հրամանը՝ որպես Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար։ Կոլումբիան և Վենեսուելան մեկ ժողովուրդ են, մեկ դրոշ, մեկ պատմություն։ Եղբայրական երկրների հավանության բացակայության դեպքում ցանկացած ռազմական գործողություն կլինի ագրեսիա Լատինական Ամերիկայի […] ...

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

09:35 11.08.2025

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ օգոստոսի 11-15-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար խստորել հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ ...

BACK_TO_TOP