14:41 10.02.2021
Արդյո՞ք ներդրողները գնում են այնպիսի երկրներ, որտեղ ապահով է և չկա պատերազմի վտանգ։ «Հեռանկար»-ի շրջանակում տված հարցազրույցում, ի պատասխան Արամ Աբրահամյանի այս հարցին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց՝ այո և ոչ։ Ըստ նրա՝ ներդրողներին կարելի է բաժանել 2 խմբի՝ հայ կամ հայաստանյան ներդրողներ, իսկ մյուսը՝ միջազգային ներդրողներ։
«Առաջին խմբի համար այդքան էլ կարևոր չէ, որ պատերազմ կա, հակառակը, երբ որ տեսնում են, որ պատերազմ է և, իրենց հայրենիքը վտանգված է, այդ ժամանակ այլ մղումներով են ներդրումներ անելու ցանկություն ունենում, այն դեպքում, որ սովորական պայմաններում այդքան էլ «ախորժակ» չունենային ներդրումներ անելու, իսկ հիմա խնդիրը դրված է՝ օր առաջ վերականգնել հայրենիքի տնտեսության հզորությունը և, բոլոր նրանք, ովքեր բացի ներդրողներ լինելուց նաև հայրենասեր են, նրանք շտապում են ներդրումներ անել։
Ինչ վերաբերում է միջազգային ներդրողներին, ապա ես ձեր հետ կհամաձայնեի, եթե չտեսնեի փաստացի մի շարք եվրոպական, ամերիկյան ընկերությունների, որոնք հիմա ներդրումներ անելու գործընթացի մեջ են։ Օրինակ՝ կարող եմ բերել մի շվեդական ընկերություն, որն այս տարի պլանավորում է Հայաստանում 1000-ից ավելի աշխատատեղ բացել։ Ընկերությունը IT ոլորտից է, 20-22 միլիարդ դոլար կապիտալիզացիայով, իր ոլորտում աշխարհի ամենախոշորներից է։ Ընկերությունը պատրաստվում է Հայաստանում բացել մեծ գրասենյակ»,- նշեց Վահան Քերոբյանը։
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...
23:09 14.05.2025
Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասինԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը: «Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- «Ազատությանը» հայտնել է ԱԳՆ խոսնակը: «Ազատությունը» ԱԳՆ խոսնակից մասնավորապես հետաքրքրվել էր՝ արդյոք Հայաստանին […] ...
22:57 14.05.2025
Թրամփի հատուկ ներկայացուցիչը կանխատեսում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կմիանան Աբրահամի համաձայնագրերինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Նա ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերին». ի՞նչ առիթով է Ուիթքոֆը խոսել մեր խնդրի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ուիթքոֆը հարցազրույց է տվել ամերիկյան «Breit Bart» պարբերականին և ահա այդ հարցազրույցի […] ...
22:45 14.05.2025
Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024 թվականի ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինԱյսօր տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 15-րդ արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է ճապոնացի գիտնական, AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր […] ...
22:33 14.05.2025
ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչներըՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի նախաձեռնությամբ նախաճաշ-հանդիպում է տեղի ունեցել Mistral AI-ի ներկայացուցիչների և հայաստանյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ, […] ...