19:10 10.02.2021
Այս պահին Շիրակի մարզում դժգոհության ալիք կա, միջպետական ճանապարհ է փակվել, գերիների ծնողները ցանկություն ունեն հանդիպել Ձեզ հետ: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս հարցն է բարձրացրել «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը:
«Դժգոհություն կա ոչ միայն Շիրակի մարզում, այլև կառավարությունում, բոլորս էլ դժգոհ ենք: Ես կարող եմ ասել, որ պլանավորում ենք Շիրակի մարզ այց, որտեղ տարբեր հանդիպումներ կունենանք քաղաքացիների հետ, այդ թվում՝ գերիների հարազատների հետ: Ուզում եմ անել հավաստիացում՝ գերիների խնդրի մասին մեզ և ինձ հիշեցնելու անհրաժեշտություն չկա, քանի որ բառացիորեն ոչ մի վայրկյան այդ խնդրի մասին չենք մոռանում: Այդ խնդրի հետ կապված մեզ որևէ գործողության դրդելու համար որևէ ակցիա անելու անհրաժեշտություն չկա, քանի որ այդ ակցիաները մեր գլխում են, մեր սրտում: Մենք պետք է առաջնորդվենք բժշկական սկզբունքով՝ չվնասել: Ամենօրյա աշխատանք է տեղի ունենում գերիների վերադարձի հետ կապված»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
08:20 11.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:13 11.08.2025
Հրդեհ Նորակերտ գյուղումՕգոստոսի 10-ին, ժամը 22։54-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորակերտ գյուղի Այգեգործների փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:26-ին, մարվել՝ օգոստոսի 11-ին, ժամը 00:20-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 120 […] ...
08:05 11.08.2025
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կան տուժածներ և մեկ զոհՕգոստոսի 10-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 188 շենքի մոտակայքում բախվել են «Opel», «Chevrolet», «Mitsubishi» […] ...
08:00 11.08.2025
Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում. Նազելի ԲաղդասարյանՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում, թե իբր վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների կամ նրանց մի մասի վերադարձին։ Վարչապետը բազմիցս նշել է, որ ՀՀ ներկայացուցիչները տարբեր ձևաչափերի իրենց հանդիպումներում շարունակաբար բարձրացնում են այդ հարցը և փնտրում լուծումներ։ […] ...
23:59 10.08.2025
Անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել․ ՓեզեշքիանԱնհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել ուժով, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Ես համոզված եմ, որ անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել։ Ճիշտ այնպես, ինչպես անհնար էր ուժով պոկել հիջաբը նրանց գլխից (հղում Իրանի պատմության 20-րդ դարի այն ժամանակահատվածին, երբ երկրի իշխանությունները քաղաքականություն էին վարում հիջաբ կրելու դեմ – խմբ.)», – Իրանի նախագահի խոսքերն […] ...
23:13 10.08.2025
Վենսը բացատրել է, թե ինչու Զելենսկին չպետք է առանձին հանդիպի Պուտինի հետԱՄՆ-ն կարծում է, որ Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը կլինի «անարդյունավետ»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է Fox News-ը։ Մասնավորապես, Վենսն ասել է, որ հենց Թրամփը պետք է հանդես գա որպես միջնորդ և հանդիպեցնի Զելենսկուն Պուտինի հետ՝ «հակամարտությունը […] ...