13:00 11.02.2021
Մի կորած, բայց գտնված դրամապանակի պատմությունը հարյուրավոր հոգիներում հույս արթնացրեց, որ կորածը կարելի է գտնել: Մարթա Մելիքսեթյանի դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր և 200.000 դրամից ավելի գումար էր, կորել էր «Յանդեքս» տաքսիում:
«Ուրբաթ օրը «Յանդեքս» տաքսիով գնում էի բժշկի։ Վճարեցի, շնորհակալություն հայտնեցի։ Քիչ անց նկատեցի, որ դրամապանակս չկա»: Դրամապանակը, որի մեջ վիրավոր զինվորների համար արծաթապատ կատետրների և սոցիալապես անապահով մի քանի ընտանիքի կոմունալ վճարումների համար նախատեսված գումարն էր, Մարթա Մելիքսեթյանը գտավ ժամեր հետո: Այս մասին ոստիկանության կին սպան պատմում է իր ֆեյսբուքի էջում:
Հրապարակումը լայն տարածում է գտնում: Մեզ հետ զրույցում Մարթան բացում է մանրամասները:
«Գնացի պոլիկլինիկա, դուրս եկա, կրկին «Յանդեքս» կանչեցի, ճանապարհին մտա դեղատուն ու միայն այդ ժամանակ նկատեցի, որ դրամապանակս չկա: Զանգեցի պոլիկլինիկա՝ այնտեղ չկար, բացեցի երթերիս պատմությունն ու զանգահարեցի նախորդ ուղևորությանս վարորդին: Դիմեցի «եղբայրս»-ով, բացատրեցի իրավիճակը, դրամապանակի միջի գումարի անհրաժեշտությունն ու նպատակը»:
Մարթան պատմում է՝ վարորդն անմիջապես ասել է, որ դրամապանակն իր մոտ է, դա իրեն է փոխանցել հաջորդ ուղևորը: Ինքը սպասում էր կորած դրամապանակի տիրոջ զանգին, հավելելով, որ նույնիսկ չի բացել դրամապանակն ու, իհարկե, ոչ մի կոպեկ չի վերցրել:
«Երբ անջատեցի հեռախոսը, հուզվել էի: Վարորդը տվեց դրամապանակը ամուսնուս՝ արտաքին տվյալները, անուն ազգանունը ճշտելուց հետո, որպեսզի հանկարծ սխալ մարդու չտա: Երբ վերցրի դրամապանակս, նայեցի՝ նույնիսկ փողը տեղաշարժած չէր: Այնքան ուրախ էի, որ զինվորների ու սոցիալապես անապահով երեխաների գումարը հետ վերադարձավ»,- պատմում է Մարթա Մելիքսեթյանը:
Դրամապանակի գումարը ուղղվելու էր հերթական բարեգործությանը, որը կազմակերպում է Մարթան: «Մենք ունենք զինվորներ, որոնց սովորական կատետր դնել չի կարելի՝ բորբոքման պատճառով, անհրաժեշտ է հատուկ արծաթապատ հակաինֆեկցիոն կատետր, որի մեկ հատն արժե 29.000 դրամ: Դրանց գումարն էր: 5 երեխա ունեցող միայնակ մոր կոմունալների վարձն էր և այլն»,- ասաց Մարթա Մելիքսեթյանը:
Կին սպան պատերազմից առաջ և հետո աջակցում է բոլոր կարիքավորներին, զոհված զինվորների ընտանիքներին, սոցիալապես անապահովներին: Հիմա նրա բարեգործական նախաձեռնության շահառու են 60-ից ավելի ընտանիք: «Իմ աշխատավարձի զգալի մասն ամեն ամիս ծառայում է բարեգործությանը: Իմ, ընկերներիս և բոլոր պատրաստակամ մարդկանց միջոցով արդեն մի քանի ամիս է հոգում ենք Արցախից ժամանած մեր հայրենակիցների կարիքները՝ վճարում կոմունալները, վարձում տուն, լուծում հագուստի խնդիրը, դպրոցի, ամիսը մեկ տրամադրում պարենի ու տնտեսական իրերի մեծ փաթեթ»:
Սոցիալական խնդիրները հանցագործության կատարման հիմանական պատճառն են: Մարթան վստահ է, կարիքավորին աջակցելով՝ մենք նվազեցնում ենք հանցավորության քանակը:
Արդեն 16 տարի ոստիկանությունում ծառայող Մարթայի ձեռնարկած բարեգործական նախաձեռնության սահմանները Երևանով չեն ավարտվում:
«Սիսիանում, Մարալիկում կան վիրավոր զինվորի ընտանիքներ, ամեն հնարավոր միջոցներով նրանց ենք աջակցում, Գյումրիում կա 2 զոհված ոստիկանության ծառայողի ընտանիք, իմ կրտսեր գործընկերների ընտանիքներն են, ինչպե՞ս չաջակցեմ»:
Ամեն ինչ սկսվեց 2007 թվականին, երբ Մարթա Մելիքսեթյանն աշխատում էր Նոր Նորքի բաժնում՝ անչափահասների գործով տեսուչ: Պատմում է՝ բաժին բերեցին նորածին երեխայի հետ մուրացկանությամբ զբաղվող մոր:
«Երեխան նույնիսկ կարգին տակդիր չուներ: Ես էլ այդ ժամանակ հղի էի: Գնացի տնից իմ երեխայիս համար գնված սնունդը, տակդիրներն ու հագուստը բերեցի ու տվեցի այդ կնոջը»:
Բարեգործությունը ուժ է տալիս: Շատերն են համախմբվել հիմա այդ գաղափարի շուրջ՝ կորուստները վերականգնելու համար: «Յանդեքս» տաքսիի վարորդը՝ Արթուր Հակոբյանը, նշեց՝ իրեն բախտ չվիճակվեց պատերազմին մասնակցել: Հետպատերազմյան շրջանում հնարավորության չափով աջակցում է պատերազմին մասնակցած բոլոր ընկերներին, ծանոթներին ու հարազատներին: Մարթայի կատարած աշխատանքն էլ կենսական կարևոր է համարում:
«Մարթայի դրամապանակը ինձ փոխանցեց հաջորդ ուղևորը: Վերցրեցի այն ու սպասում էի տիրոջ զանգին: Որոշել էի, եթե մինչև օրվա վերջ չզանգեն «Յանդեքս»-ի գրասենյակ կտանեմ: «Յանդեքս»-ում աշխատում եմ հենց առաջին օրից, երբ ընկերությունը մուտք գործեց Հայաստան, այս ընթացքում առաջին դեպքն էր, որ մեքենայիս մեջ իր կորցրին»,- ասաց «Յանդեքս» տաքսիի վարորդ Արթուր Հակոբյանը:
Վարորդը պատմեց՝ թե՛ պատերազմը, թե՛ համաճարակը մեծ ազդեցություն թողեցին աշխատանքի, եկամտի վրա:
«Կորոնավիրուսի պայմաններում աշխատելը դժվար է, բայց թե՛ մենք՝ վարորդներս, թե՛ հաճախորդները պահպանում ենք անվտանգության կանոնները»,- հավելեց վարորդը:
«Յանդեքս»-ից էլ տեղեկացնում են, որ վարորդը կստանա մեծ խրախուսում այդ լավ արարքի համար:
16:24 07.07.2025
Տավուշի մարզում բախվել են «Mitsubishi Outlander»-ը, «УАЗ 469»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներԵրեկ՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Հաղարծին վանական համալիրի խաչմերուկում, բախվել են 50-ամյա Ժիրայր Գ․-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի, 35-ամյա Դավիթ Օ․-ի վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի և 38-ամյա Թաթուլ Ե․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է պատնեշին և կողաշրջված հայտնվել […] ...
16:17 07.07.2025
Խաչանովը 1/4 եզրափակչում կհանդիպի 5-րդ ռակետի հետ․ ՈւիմբլդոնՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակչում աշխարհի 20-րդ ռակետը 6-4, 6-2, 6-3 հաշվով վստահ հաղթանակ է տարել Կամիլ Մայխշակի (Լեհաստան, 109-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 5-րդ ռակետ), ով հաղթել է Ջորդան Թոմփսոնին (Ավստրալիա, 44-րդ ռակետ)։ 29-ամյա […] ...
16:12 07.07.2025
Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանըՊեկին պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN): ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Ողջ աշխարհն այժմ փորձում է բացահայտել նոր լոգիստիկ կանոններ՝ երկրների միջև կապերի ամրապնդման համար և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հանդիսանում են այդ ընդհանուր […] ...
16:07 07.07.2025
Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 8-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գագարին, Վարսեր, Ծաղկունք գյուղերի, Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
16:00 07.07.2025
Թուրքիայում ցանկանում են բանտարկել ընդդիմության առաջնորդին՝ Էրդողանին վիրավորելու համարԹուրքիայի դատախազները նոր գործ են հարուցել ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզելի դեմ՝ մեղադրելով նրան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրապարակավ վիրավորելու համար։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով թուրքական Minute հրատարակությանը։ Նոր հետաքննության համար հիմք են հանդիսացել քաղաքական գործչի հայտարարությունները հուլիսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ նա սուր քննադատության է ենթարկել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական […] ...
15:50 07.07.2025
Ախուրիկցի երիտասարդը տան բակում հայտնաբերվել է կանեփի 163 բույս․ նախաձեռնվել է քրեական վարույթՇիրակի մարզի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ախուրիկ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում, պահում, ինչպես նաև տան բակում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ երիտասարդի տան բակում հայտնաբերվել են կանեփի 163 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ...