Գերիների հարցի օպտիմալ լուծումը «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով փոխանակումն է․ Զախարովա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+23.09 oC

Գերիների հարցի օպտիմալ լուծումը «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով փոխանակումն է․ Զախարովա

19:58 11.02.2021

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական  ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է գերիների փոխանակման և Ադրբեջանի կողմից Ասկերանի շրջանում հուշակոթողների պղծման վերաբերյալ հարցին։

«Ինչ վերաբերում է հայ ռազմագերիների վերադարձին, մենք աշխատում ենք թե՛ մեր ադրբեջանցի գործընկերների, թե՛ հայ գործընկերների հետ, այդ թվում՝ հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի գծով։ Ընդհանուր առմամբ՝ ելնում ենք այն հանգամանքից, որ տվյալ հարցի օպտիմալ լուծումը «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով փոխանակումն է։ Դուք գիտեք մեր դիրքորոշման մասին։ Հենց այդ մասին խոսել են Ռուսաստանի նախագահը և մեր երկրի արտգործնախարարը»,- ասել է Զախարովան՝ հիշեցնելով, որ ռուս խաղաղապահ ուժերի միջնորդությամբ օրեր առաջ կրկին գերիների փոխանակում է տեղի ունեցել։

Զախարովային նաև հարց են ուղղել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթողի  պղծման վերաբերյալ։

«Մեր սկզբունքային դիրքորոշումը հուշակոթողների պղծման մասին լավ հայտնի է։ Հուշարձանի ցանկացած պղծում անթույլատրելի է, իսկ երբ խոսքը վերաբերում է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշակոթողին, որևէ այլ դիրքորոշում լինել չի կարող։ Երբ մենք համապատասխան տեղեկությունը ստացանք, կապվեցինք մեր ադրբեջանցի գործընկերների հետ, և նրանք մեզ հավաստիացրին, որ Հայրենական մեծ պատերազմի զոհերին և Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների պղծման, վանդալիզմի գործողությունները ժամանակին արձանագրել է նաև ադրբեջանական կողմը»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերով՝ Բաքուն հավաստիացրել է, որ կատարվում է նման գործողությունները բացահայտելու հարցով հետաքննություն, և նրանք, ովքեր իրականացնում են վանդալիզմի գործողություններ, պատասխանատվության են ենթարկվում, նման գործողությունները չեն խրախուսվում։ Զախարովան հիշեցրել է, որ Մոսկվայում, Բաքվում և Երևանում պետք է հիշեն, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը մեր ժողովուրդների ընդհանուր ձեռքբերումն է և նման գործողություններին արձագանքը պետք է կատարվի միահամուռ կերպով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

09:35 11.08.2025

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ օգոստոսի 11-15-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար խստորել հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։ ...

Bloomberg. Եվրոպական երկրները ցանկանում են խոսել Թրամփի հետ՝ նախքան նրա և Պուտինի հանդիպումը

09:30 11.08.2025

Bloomberg. Եվրոպական երկրները ցանկանում են խոսել Թրամփի հետ՝ նախքան նրա և Պուտինի հանդիպումը

Եվրոպական երկրները փորձում են կազմակերպել բանակցություններ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նախքան նրա՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում նախատեսված հանդիպումը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Քայլը հաջորդել է շաբաթավերջին տեղի ունեցած ինտենսիվ դիվանագիտական ​​միջամտությանը, այդ թվում՝ շաբաթ օրը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի միջև […] ...

Յոթ երկրներից 131 կոնտեյներ օգնություն է հասցվել Գազա․ Իսրայելի զինված ուժեր

09:25 11.08.2025

Յոթ երկրներից 131 կոնտեյներ օգնություն է հասցվել Գազա․ Իսրայելի զինված ուժեր

Իսրայելի զինվորականները շարունակում են ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում յոթ երկիր ինքնաթիռներով 131 կոնտեյներ սնունդ է տեղափոխել Գազայի հատվածի բնակիչների համար։ Օգոստոսի 10-ին օգնություն են ուղարկել Բելգիան, Գերմանիան, Հորդանանը, Իտալիան, ԱՄԷ-ն, Նիդեռլանդները և Ֆրանսիան։ Իսրայելական բանակը «կշարունակի աշխատել Գազայի հատվածում […] ...

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Գազայի հարցը և շնորհակալություն հայտնել Իսրայելին աջակցելու համար

09:15 11.08.2025

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Գազայի հարցը և շնորհակալություն հայտնել Իսրայելին աջակցելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի հիմնական թեման եղել է հրեական պետության հետագա գործողությունների ծրագրերը Գազայի հատվածի վերաբերյալ, հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Այդ հայտարարության համաձայն՝ Նեթանյահուն և Թրամփը «քննարկել են Իսրայելի ծրագրերը՝ գրավելու Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մնացած հենակետերը՝ պատերազմը դադարեցնելու, պատանդներին ազատելու և ՀԱՄԱՍ-ին հաղթելու համար»։ «Վարչապետը […] ...

Թայվանը պլանավորում է ԱՄՆ-ից գնել ևս 28 HIMARS համակարգ

09:05 11.08.2025

Թայվանը պլանավորում է ԱՄՆ-ից գնել ևս 28 HIMARS համակարգ

Թայվանը պլանավորում է ԱՄՆ-ից գնել ամերիկյան արտադրության HIMARS հրթիռային համակարգերի (MLRS) 28 հավաքածու՝ բացի արդեն գնած 29-ից, հաղորդում է «Թայբեյի Թայմս»-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այսպիսով, Միացյալ Նահանգներից բոլոր գնումների և մատակարարումների ավարտից հետո Թայվանը կունենա 57 HIMARS հավաքածու։ Նման MLRS-ները կարող են հագեցած լինել կամ վեց 227 մմ հրթիռներից բաղկացած բլոկով, կամ մեկ մարտավարական հրթիռային […] ...

ՃՏՊ Վարդենիս գյուղում․ կան տուժածներ

08:55 11.08.2025

ՃՏՊ Վարդենիս գյուղում․ կան տուժածներ

Օգոստոսի 11-ին, ժամը 00:21-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, […] ...

BACK_TO_TOP