Արայիկ Հարությունյանը Ասկերանում ներկայացրել է վարչակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Ղահրամանյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+22.09 oC

Արայիկ Հարությունյանը Ասկերանում ներկայացրել է վարչակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Ղահրամանյանին

20:23 11.02.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 10-ին այցելել է Ասկերան շրջկենտրոն և վարչակազմի աշխատակազմին ու համայնքների ղեկավարներին ներկայացրել վարչակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Բախշիի Ղահրամանյանին:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել շրջանի վարչակազմի արդեն նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանին, ով հարգելի պատճառով ներկա չէր հանդիպմանը, նշել, որ չնայած պաշտոնավարման կարճ ժամանակամիջոցի՝ Սասուն Բարսեղյանը կարողացել է իրեն դրսևորել որպես արհեստավարժ ղեկավար՝ վաստակելով քաղաքացիների սերն ու հարգանքը:

«Այս փոփոխությունը պայմանավորված է եղել պարոն Բարսեղյանի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու որոշմամբ: Բարձր գնահատելով նրա կատարած գործունեությունը՝ ուզում եմ նոր աշխատանքում հաջողություն մաղթել պարոն Ղահրամանյանին: Մեր հայրենիքի համար այս բախտորոշ ժամանակահատվածում պաշտոն ստանձնելը ես համարում եմ առաքելություն, և հավատացած եմ, որ միասնական աշխատանքով կկարողանանք հաղթահարել մեզ նետված ներքին և արտաքին բոլոր մարտահրավերները»,- ասել է ԱՀ նախագահը:

Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև Հանրապետությունում տիրող իրավիճակին, շրջանում իրականացվելիք սոցիալ-տնտեսական ծրագրերին: Նախագահն ընդգծել է, որ տեղահանված և անօթևան մնացած բնակիչների տեղավորման հարցում պետք է առավելապես օգտագործվի շրջանի առկա ներուժը՝ այս ուղղությամբ տալով մի շարք նոր հանձնարարականներ: Այնուհետև նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, տեղում քննարկել մի շարք առաջարկներ:

Հանդիպմանը ներկա էին նաև ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, քաղաքաշինության և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարներ Արամ Սարգսյանը և Հայկ Խանումյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Վարդենիս գյուղում․ կան տուժածներ

08:55 11.08.2025

ՃՏՊ Վարդենիս գյուղում․ կան տուժածներ

Օգոստոսի 11-ին, ժամը 00:21-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:50 11.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Վերակառուցվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

08:45 11.08.2025

Վերակառուցվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ վերակառուցվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ79+060-կմ80+590 հատվածը՝ մոտ 1.5կմ երկարությամբ։   ...

Reuters. ԱՄՆ իշխանությունները կարող են Վաշինգտոն ուղարկել Ազգային գվարդիայի հարյուրավոր զինվորների

08:40 11.08.2025

Reuters. ԱՄՆ իշխանությունները կարող են Վաշինգտոն ուղարկել Ազգային գվարդիայի հարյուրավոր զինվորների

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է երկրի մայրաքաղաք մի քանի հարյուր ԱՄՆ Ազգային գվարդիայի զինծառայողներ ուղարկելու հնարավորությունը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Գործակալության աղբյուրներից մեկը հայտնել է, որ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել այս հարցի վերաբերյալ։ Աղբյուրը նաև հավելել է, որ Վաշինգտոնում տեղակայվելիք Ազգային գվարդիայի զորքերի թիվը, ինչպես նաև նրանց կողմից […] ...

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև զորավարժությունները անկայունություն են առաջացնում տարածաշրջանում․ KCNA

08:30 11.08.2025

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև զորավարժությունները անկայունություն են առաջացնում տարածաշրջանում․ KCNA

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ «Ուլչի ազատության վահան» զորավարժությունները վատթարացնում են տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, հայտարարել է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Նո Գվանգ Չոլը, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Ավելի վաղ Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները հայտարարել էին, որ օգոստոսի 18-28-ը կանցկացնեն համատեղ զորավարժություններ, որոնց կեսը հետաձգվել է մինչև սեպտեմբեր։ ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարը ուշադրություն […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:20 11.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

BACK_TO_TOP