ԱՀ ԱԺ-ն ընդունել է 2021-ի պետական բյուջեն, ընտրել գլխավոր դատախազին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+23.09 oC

ԱՀ ԱԺ-ն ընդունել է 2021-ի պետական բյուջեն, ընտրել գլխավոր դատախազին

22:48 11.02.2021

Արցախի Ազգային ժողովը փետրվարի 11- նիստում 25 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է հետո «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ եկամուտները կկազմեն 84 մլրդ 230,7 մլն դրամ, ծախսերը՝ 132 մլրդ 342,0մլն դրամ, դեֆիցիտը՝ 48 մլրդ 111,3մլն դրամ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդարանն ընդունել է նաև մի շարք օրինագծերի փաթեթներ, ինչպես նաև ԱՀ գլխավոր դատախազ ընտրել Գուրգեն Ներսիսյանին։

«Բացելով նիստը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձել է նախորդ հերթական նիստից հետո «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի շուրջ ծավալված քննարկումներին՝ նշելով որ պահպանվել են բոլոր սահմանված ընթացակարգերը և ժամկետները:

Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանը շարունակել է «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Պետնախարար- ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ներկայացնելով բյուջեի վերաբերյալ պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները, նշել է, որ պետական բյուջեի քննարկումն ԱԺ լիագումար նիստում ընդմիջելուց հետո պատգամավորների և առանձին խմբակցությունների կողմից կառավարությանն է ներկայացվել 19 առաջարկ:

Ներկայացնելով 2021թ-ի պետական բյուջեի լրամշակված տարբերակը՝ Գրիգորի Մարտիրոսյանը նշել է պատգամավորների առաջարկությունների հիման վրա նախագծի ծախսերում կատարված փոփոխությունները՝

1.պաշտպանության բաժնի «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ» ծախսային ծրագիրը ավելացել է 750.0 մլն դրամով,

2.Տնտեսական հարաբերություններ բաժնում ավելացել է՝

10,0 մլն դրամով կրճատվել է «Տնտեսական զարգացման ծրագիր»ծախսային ծրագիրը՝ այլընտրանքային, այդ թվում արևային էներգիայի կարթղությունների գնահատման աշխատանքների իրականացման համար,
200,0 մլն դրամով կրճատվել է «Պատվիրակությունների ընդունելություններ » ծախսային ծրագիրը,
հանգիստ, մշակույթ և կրոն բաժինը լրացվել է «Օգնություն մարզֆեդերացիաներին» ծախսային ծրագիրը՝ 30.0 մլն դրամի չափով,
4.կրթության բաժինը լրացվել է «Դպրոցական բարձր դասարանների աշակերտների և ուսանողների կրակային պատրաստում» ծախսային ծրագիրը՝ 30.0 մլն դրամի չափով,

5.20.0 մլն չափով ավելացել է սոցիալական պաշտպանության բաժնի «Սոցիալ հոգեբանական վերականգնողական օգնության տրամադրում» ծախսային ծրագիրը՝ քաղաքացիներին հոգեբանական ծառայությունների մատուցման համար:

Պետնախարարը տեղեկացրեց, որ կառավարության կողմից ընդունված՝ այլ առաջարկությունները կիրականացվեն կենտրոնացված ֆոնդերի շրջանակներում և ծախսային ծրագրերի ներսում կատարված վերաբաշխումների հաշվին:

Գրիգորի Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել նաև կառավարության նախաձեռնությամբ:

Ամփոփելով նախագծով առաջարկվող 2021 թվականի պետական բյուջեի վերջնական ցուցանիշները՝ ֆինանսների նախարարը նշել է, որ եկամուտները կկազմեն 84 մլրդ 230,7 մլն դրամ, ծախսերը՝ 132 մլրդ 342,0մլն դրամ, դեֆիցիտը՝ 48 մլրդ 111,3մլն դրամ:

Մտքերի փոխանակման ժամանակ ելույթով հանդես եկավ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը: Այնուհետև հնչեցվեցին խմբակցությունների տեսակետները:

«2021 թվականի բյուջեի նախագիծը որևէ կերպ չի աղերսվում ետպատերազմյան իրողություններին»,- այս հիմնավորմամբ «Ժողովրդավարություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի խոսքով՝ բյուջեի նախագծում արտահայտված չէ երկրի թիվ մեկ մարտահրավերը՝ անվտանգության երաշխիքները: Այս և այլ հիմնավորումներ բերելով՝ Արթուր Մոսիյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը նախագծին դեմ է քվեարկելու:

«Բյուջեն կրկնվող է, չկան նորարարական ու հավակնոտ ծրագրեր»,- Արցախի «Արդարություն» խմբակցության տեսակետը բարձրաձայնելով՝ Մետաքսե Հակոբյանը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու:

«Միասնական հայրենիք» ու «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունների տեսակետները ներկայացրին Գագիկ Բաղունցն ու Արթուր Հարությունյանը: Նրանք հայտարարեցին, որ խորհրդարանական երկու ուժերն էլ կողմ են քվեարկելու բյուջեի նախագծին:

«Պետք է ռեալ գնահատել հնարավորությունները, ներկայացված ծախսերը այն նվազագույն պայմաններն են, որ այս փուլում կարող են ապահովել երկրի շարունակական զարգացումը»,- իր ելույթում նշել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարը:

Նախագծի քննարկումը եզրափակեց խորհրդարանի ղեկավարը: Արթուր Թովմասյանը պատգամավորների դիտողությունները տեղին է համարում, սակայն հիշեցրեց, որ 11 նոր ծրագրեր են նախատեսվում այս բյուջեով, դրանց իրագործմամբ ետպատերազմյան մի շարք խնդիրների լուծում կտրվի:

Նախագիծը քվեարկության դրվեց. 25՝ կողմ, 8՝ դեմ ձայների հարաբերակցությամբ 2021 թվականի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը ընդունվեց:

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ քննարկման է դրվել Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազի ընտրության մասին հարցը:

Անցնելով հարցի քննարկմանը՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Գլխավոր դատախազի թեկնածու Գուրգեն Ներսիսյանի կենսագրական և աշխատանքային գործունեությունը: Խոսելով թեկնածուի անձնային, մասնագիտական որակների մասին՝ Արտակ Բեգլարյանը նշել է, որ գործ ենք ունենալու անձնուրաց, սկզբունքային, արհեստավարժ և հմուտ պաշտոնյայի հետ: Նախագահի լիազորված ներկայացուցիչը կարևորել է հատկապես պատերազմական և հետպատերազմյան ժամանակաշրջանում Գուրգեն Ներսիսյանի ռազմական հանցագործությունների վերհանման ուղղությամբ փաստահավաք գործունեությունը, ինչպես նաև գերիների հայտնաբերման և անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման աշխատանքները: Ելույթի ավարտին Արտակ Բեգլարյանը առաջարկել է վստահության քվեն տալ Գլխավոր դատախազի թեկնածուի օգտին:

Խոսելով իր ծրագրային դրույթների մասին՝ Գուրգեն Ներսիսյանը ընդգծել է ,որ հանրության վստահությունն ու աջակցությունն ապահովելու համար գործելու են ավելի հրապարակային և թափանցիկ ՝ապահովելով արդարության և արդարադատության շոշափելիությունը: Անդրադառնալով Ազգային ժողովում խմբակցություններում քննարկումների արդյունքներին՝ թեկնածուն նշել է. «Խմբակցություններում հնչած առաջարկությունները, մտահոգությունները և խնդիրները ընդունվել են ի գիտություն, և վստահեցնում եմ, որ Ձեր քվեն ստանալու դեպքում հետամուտ եմ լինելու իմ կողմից ներկայացված ծրագրերի իրագործմանը»:

Թեկնածուն համապատասխան պարզաբանումներ է տվել պատգամավորների առաջադրած հարցերին: Մտքերի փոխանակության ընթացքում հանդես են եկել պատգամավորներ Գագիկ Բաղունցը և Արևիկ Պետրոսյանը:

Այնուհետև խորհրդարանը անցել է գաղտնի քվեարկության: Ներկայացնելով արդյունքները՝ հաշվիչ հանձնախմբի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը նշել է,որ քվեատուփում առկա քվեաթերթիկները բաշխվել են 30 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ: ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորել է Գուրգեն Ներսիսյանին գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվելու առիթով և մաղթել արդյունավետ գործունեություն:

Տեղի է ունեցել նորընտիր Գլխավոր դատախազի երդման արարողությունը:

Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ 12 պատգամավորի կողմից 24 հարց հնչեցվեց: Դրանք վերաբերվում էին Հայաստանի Հանրապետությունում գտնվող մեր հայրենակիցների, մասնավորապես՝ գիշերօթիկ հաստատությունների սաների հետագա ճակատագրին, օտարերկրյա քաղաքացիների մեր հանրապետության մուտքի արտոնությանը, Արցախի պաշտպանության բանակի կարգավիճակին, համավարակի դեմ պայքարի միջոցառումներում պատվաստանյութերի կիրառմանը, պատերազմից տուժած շարժական գույքի գույքագրմանը, վարկերի փոխհատուցման ծրագրի ժամկետներին ու մեխանիզմներին, բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի ձևավորմանը, անօթևան մնացած քաղաքացիների հիմնախնդիրների լուծմանը, աշխարհազորայինների վարձատրմանը, սոցիալական նոր ծրագրերին և այլն:

ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը ԱԺ լիագումար նիստում 2-րդ ընթերցմանն է ներկայացրել «Պատերազմական գործողությունների հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին», ««Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»»,«« Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,« Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «« Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Առևտրի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,« Հաստատագրված վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Հարկերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների(մասհանումների) մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը:

Նախագծի փաթեթում լրացուցիչ առաջարկվում է «Հարկերի մասին» օրենքում նախատեսել դրույթ, համաձայն որի կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված հարկերի 50 տոկոսը կուղղվի նրանց կողմից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը ստացված վարկերի փոխառությունների և դրանց սպասարակման համար վճարված տոկոսների փոխհատուցմանը: Վերադարձը կիրականացվի եռամսյակային կամ կիսամյակային պարբերականությամբ՝ երեք տարի ժամկետով: Նախագծի դրույթները կիրառելի չեն լինի վարկային կազմակերպությունների, բանկերի, օգտակար հանածոների արդյունահանման, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման գործունեություններ իրականացնող անձանց համար:

Պատերազմական գործողություններրի հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է նաև

գույքահարկի և հողի հարկի հաշվարկների ներկայացման և վճարման ժամկետները երկարաձգել մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը,
կազմակերպությունների և ֆիզիկական անձանց պատկանող՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող անշարժ և շարժական գույքերի և հողամասերի մասով կուտակված գույքահարկի և հողի հարկի պարտավորությունները զրոյացնել:
ՊԵԿ նախագահը նշեց, որ հարկային արտոնություններից փաստացի կօգտվի շուրջ 4600 հարկ վճարող՝10,7 մլրդ դրամ գումարի չափով:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը օրինափաթեթի վերաբերյալ ներկայացրեց ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:

Օրինափաթեթը 33 կողմ ձայների համամասնությամբ ընդունվեց որպես օրենք: «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Ջիվան Հարությունյանը: Առաջարկվող կարգավորմամբ հստակեցվում է քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարի պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը:

Ազգային ժողովի պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը ներկայացրեց գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը առաջարկվող օրինագծի վերաբերյալ:

Քվեարկության արդյունքներով խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին:

Նիստի եզրափակիչ հատվածում պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել բոլորին համատեղ արդյունավետ աշխատանքի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Յոթ երկրներից 131 կոնտեյներ օգնություն է հասցվել Գազա․ Իսրայելի զինված ուժեր

09:25 11.08.2025

Յոթ երկրներից 131 կոնտեյներ օգնություն է հասցվել Գազա․ Իսրայելի զինված ուժեր

Իսրայելի զինվորականները շարունակում են ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում յոթ երկիր ինքնաթիռներով 131 կոնտեյներ սնունդ է տեղափոխել Գազայի հատվածի բնակիչների համար։ Օգոստոսի 10-ին օգնություն են ուղարկել Բելգիան, Գերմանիան, Հորդանանը, Իտալիան, ԱՄԷ-ն, Նիդեռլանդները և Ֆրանսիան։ Իսրայելական բանակը «կշարունակի աշխատել Գազայի հատվածում […] ...

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Գազայի հարցը և շնորհակալություն հայտնել Իսրայելին աջակցելու համար

09:15 11.08.2025

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Գազայի հարցը և շնորհակալություն հայտնել Իսրայելին աջակցելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի հիմնական թեման եղել է հրեական պետության հետագա գործողությունների ծրագրերը Գազայի հատվածի վերաբերյալ, հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Այդ հայտարարության համաձայն՝ Նեթանյահուն և Թրամփը «քննարկել են Իսրայելի ծրագրերը՝ գրավելու Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մնացած հենակետերը՝ պատերազմը դադարեցնելու, պատանդներին ազատելու և ՀԱՄԱՍ-ին հաղթելու համար»։ «Վարչապետը […] ...

Թայվանը պլանավորում է ԱՄՆ-ից գնել ևս 28 HIMARS համակարգ

09:05 11.08.2025

Թայվանը պլանավորում է ԱՄՆ-ից գնել ևս 28 HIMARS համակարգ

Թայվանը պլանավորում է ԱՄՆ-ից գնել ամերիկյան արտադրության HIMARS հրթիռային համակարգերի (MLRS) 28 հավաքածու՝ բացի արդեն գնած 29-ից, հաղորդում է «Թայբեյի Թայմս»-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այսպիսով, Միացյալ Նահանգներից բոլոր գնումների և մատակարարումների ավարտից հետո Թայվանը կունենա 57 HIMARS հավաքածու։ Նման MLRS-ները կարող են հագեցած լինել կամ վեց 227 մմ հրթիռներից բաղկացած բլոկով, կամ մեկ մարտավարական հրթիռային […] ...

ՃՏՊ Վարդենիս գյուղում․ կան տուժածներ

08:55 11.08.2025

ՃՏՊ Վարդենիս գյուղում․ կան տուժածներ

Օգոստոսի 11-ին, ժամը 00:21-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:50 11.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Վերակառուցվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

08:45 11.08.2025

Վերակառուցվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ վերակառուցվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ79+060-կմ80+590 հատվածը՝ մոտ 1.5կմ երկարությամբ։   ...

BACK_TO_TOP