13:14 13.02.2021
Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել ենթադրաբար Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող 7 անձանց աճյուններ, որոնք անհետ կորած էին համարվում Արցախյան առաջին պատերազմից հետո։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով Ադրբեջանի գերեվարված ու անհետ կորած անձանց պետական հանձնաժողովին։
Այդ կառույցի պաշտոնական հաղորդագրության համաձայն` աճյուններն ադրբեջանական կողմին են փոխանցվել փետրվարի 12-ին Շուշիի հարակից տարածքում։
Նշվում է, որ անհետ կորածների որոնման հարցում կողմերը համագործակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հետ:
Նույնականացման գործընթացից հետո աճյունները կփոխանցվեն ընտանիքի անդամներին։
09:25 11.08.2025
Յոթ երկրներից 131 կոնտեյներ օգնություն է հասցվել Գազա․ Իսրայելի զինված ուժերԻսրայելի զինվորականները շարունակում են ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում յոթ երկիր ինքնաթիռներով 131 կոնտեյներ սնունդ է տեղափոխել Գազայի հատվածի բնակիչների համար։ Օգոստոսի 10-ին օգնություն են ուղարկել Բելգիան, Գերմանիան, Հորդանանը, Իտալիան, ԱՄԷ-ն, Նիդեռլանդները և Ֆրանսիան։ Իսրայելական բանակը «կշարունակի աշխատել Գազայի հատվածում […] ...
09:15 11.08.2025
Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Գազայի հարցը և շնորհակալություն հայտնել Իսրայելին աջակցելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի հիմնական թեման եղել է հրեական պետության հետագա գործողությունների ծրագրերը Գազայի հատվածի վերաբերյալ, հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Այդ հայտարարության համաձայն՝ Նեթանյահուն և Թրամփը «քննարկել են Իսրայելի ծրագրերը՝ գրավելու Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մնացած հենակետերը՝ պատերազմը դադարեցնելու, պատանդներին ազատելու և ՀԱՄԱՍ-ին հաղթելու համար»։ «Վարչապետը […] ...
09:05 11.08.2025
Թայվանը պլանավորում է ԱՄՆ-ից գնել ևս 28 HIMARS համակարգԹայվանը պլանավորում է ԱՄՆ-ից գնել ամերիկյան արտադրության HIMARS հրթիռային համակարգերի (MLRS) 28 հավաքածու՝ բացի արդեն գնած 29-ից, հաղորդում է «Թայբեյի Թայմս»-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այսպիսով, Միացյալ Նահանգներից բոլոր գնումների և մատակարարումների ավարտից հետո Թայվանը կունենա 57 HIMARS հավաքածու։ Նման MLRS-ները կարող են հագեցած լինել կամ վեց 227 մմ հրթիռներից բաղկացած բլոկով, կամ մեկ մարտավարական հրթիռային […] ...
08:55 11.08.2025
ՃՏՊ Վարդենիս գյուղում․ կան տուժածներՕգոստոսի 11-ին, ժամը 00:21-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, […] ...
08:50 11.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:45 11.08.2025
Վերակառուցվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ վերակառուցվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ79+060-կմ80+590 հատվածը՝ մոտ 1.5կմ երկարությամբ։ ...