20:00 02.07.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իրանում բախումների ու անկարգությունների հետևանքով վնասվել են մի քանի կառույցներ, ներառյալ՝ Սուրբ պաշտպանության թանգարանը՝ նվիրված Իրաքի դեմ 8-ամյա պատերազմին և մի կամուրջ։ Իրանում խմելու ջրի հետ կապված խնդիրները հանգեցրել են Խուզեստան նահանգում ցույցերի։ Ջրի սղության պատճառով հարավարևմտյան Խորեմշեհր քաղաքում ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների։
Իրանագետ Արմեն Իսրայելյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ վերջին 2-3 ամսվա ընթացքում Իրանում պարբերաբար ընթանում են բողոքի ակցիաներ:
«Այս տարեսկզբից ընթացող ցույցերը վկայում են այն մասին, որ Իրանի կառավարությունը չի կարողացել հաղթահարել իր առջև ծառացած լուրջ տնտեսական խնդիրները, այդ պատճառով էլ հասարակության տարբեր շերտեր երկրի տարբեր հատվածներում ժամանակ առ ժամանակ ցույցեր են կազմակերպում գործող կառավարության դեմ: Ռոհանիի կառավարությունը, ի տարբերություն նախորդ կառավարության, չի փորձում թաքցնել ցույցերը և թույլ է տալիս սոցիալական մեդիային հանրայնացնել դրանք»,- նշում է իրանագետը:
Արմեն Իսրայելյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ Իրանում առկա խառը իրավիճակի պատճառներից մեկն էլ այն է, որ Ռոհանիի կառավարությունը միատարր չէ, և երկրի առաջնորդի ընդդիմախոսները հաճախ ոգևորությամբ են ընդունում ԱՄՆ-ի պատժամիջոցները: Իրանագետի խոսքերով՝ պահպանողականները միշտ էլ դեմ են եղել միջուկային քաղաքականությանը, քանի որ այն համարել են անարդյունավետ:
Այն հարցին, թե արդյո՞ք Իրանում տեղի ունեցող իրադարձություններն ազդեցություն չեն թողնի Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, իրանագետ Արմեն Իսրայելյանը պատասխանեց.
«Հայաստանը Իրանի հետ համագործակցելու մեծ փորձ ունի, մենք համագործակցել են նաև պատժամիջոցների ժամանակ: Իհարկե, Իրանում տեղի ունեցող իրադարձությունները ունեն որոշակի ազդեցություն տարածաշրջանի վրա, սակայն Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների վրա այս ամենը դժվար թե ազդի: Ավելին, ուրախ եմ տեղեկացնել, որ շուտով կգործի Հայաստան-Իրան-Վրաստան համագործակցության պլատֆորմը, որի շրջանակներում արդեն նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել էլեկտրաէներգիայի և տրանսպորտի հետ կապված: Հուսամ, որ մոտ ապագայում դրանք կյանքի կկոչվեն»:
20:18 19.07.2025
Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններՄոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կազմակերպված հանրահավաքի մասնակիցները պահանջել են արդար ընտրություններ և բոլոր քաղաքական ուժերի համար ընտրական գործընթացին հավասար հասանելիություն՝ «Պոբեդա» դաշինքի գրանցումից հրաժարվելու համատեքստում։ Հանրահավաքը հեռարձակվել է առցանց Facebook սոցիալական ցանցում։ Շաբաթ օրը՝ ավելի վաղ, Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վեց կողմ և երեք ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, հրաժարվել է գրանցել ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքը […] ...
20:08 19.07.2025
Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհերՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ալեկոծ ծովում խորտակված զբոսանավից հինգ մարդ զոհվել է, ևս 12-ը՝ փրկվել, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ «Շաբաթ երեկոյան դրությամբ որոնողական-փրկարարական գործողությունն իրականացնող սահմանապահները հաստատել են 12 մարդու փրկությունը և հինգ մարդու մահը, մինչդեռ ևս 36 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Քուանգ Նինհ նահանգի իշխանությունների տվյալներով՝ […] ...
19:50 19.07.2025
Թրամփ. Իրանի կողմից նոր միջուկային օբյեկտների կառուցումը կհանգեցնի դրանց ոչնչացմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտները կոչնչացվեն, եթե Թեհրանը որոշի դրանք կառուցել նոր վայրերում։ «Իրանի բոլոր երեք միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են։ Դրանք վերականգնելու համար տարիներ կպահանջվեն, և եթե Իրանը ցանկանար, նրանք կարող էին հեշտությամբ սկսել դրանք վերակառուցել երեք այլ վայրերում, նախքան այդ օբյեկտների ոչնչացումը, եթե որոշեին դա անել», – գրել […] ...
19:39 19.07.2025
Ուկրաինայում աղքատության մակարդակը գրեթե կրկնապատկվել է հակամարտության սկսվելուց ի վերՈւկրաինայում աղքատության մակարդակը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 37%-ի 2022 թվականի փետրվարից ի վեր։ Այս մասին Novosti.LIVE-ին տված հարցազրույցում հայտնել է Գերագույն Ռադայի ֆինանսական հանձնաժողովի ղեկավար Դանիլո Գետմանցևը։ «Ուկրաինայում աղքատության մակարդակը գրեթե կրկնապատկվել է 2022 թվականին հակամարտության սկզբից ի վեր՝ հասնելով 37%-ի։ Երկրում բոլոր տնտեսական գործընթացները տեղի են ունենում որոշակի մինուսով», – ասել է նա։ 2024 […] ...
19:30 19.07.2025
Թուրքիան վնասազերծել է Սև ծովի ափին հայտնված ականըՍակրավորները Սև ծովի ափին՝ Թուրքիայի Օրդու նահանգում, վնասազերծել են ականը, հաղորդում է Milliyet թերթը։ Գործակալության տվյալներով՝ ծովում պայթած ականը հայտնաբերել են ջրասուզակները Պերշեմբե տարածքում՝ ափից 150 մետր հեռավորության վրա՝ մոտ 7-8 մետր խորության վրա։ Ջրասուզակները տեսագրություն են ուղարկել զինվորականներին, որոնք զգուշացրել են, որ չնայած դա արդեն պայթած ական է, սպառնալիքը մնում է։ Իշխանությունները ժամանակավորապես արգելել […] ...