ԵՄ-ն անհանգստություն է հայտնել Թուրքիայում քրդամետ կուսակցության նկատմամբ աճող հետապնդումների առիթով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

ԵՄ-ն անհանգստություն է հայտնել Թուրքիայում քրդամետ կուսակցության նկատմամբ աճող հետապնդումների առիթով

13:59 24.02.2021

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Փիթեր Ստանոն հայտարարություն է տարածել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության  (HDP-ԺԴԿ) նկատմամբ վերջին ժամանակահատվածում գնալով ահագնացող քաղաքական ու իրավական հետապնդումների կապակցությամբ:

Ստանոն հայտարարել է, որ ԵՄ-ն մտահոգ է ԺԴԿ-ի նկատմամբ ահագնացող ճնշումների կապակցությամբ՝ մանրամասնելով, որ դրանք արտահայտվում են ձերբակալությունների, ԺԴԿ-ից ընտրված քաղաքապետերին պաշտոնանկ անելու և 1-ին հայացքից քաղաքական նկատառումներով նրանց նկատմամբ դատական գործընթացներ սկսելու, ինչպես նաև ԺԴԿ-ական պատգամավորների մանդատից զրկելու ձևով: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

«Այս զարգացումները, Թուրքիայի կողմից Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման վերաբերյալ ՄԻԵԴ-ի ընդունած որոշման չիրականացումը և ԺԴԿ-ի հարյուրավոր ընտրված ՏԻՄ ղեկավարներին ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով կալանավորելը ավելի է վատացնում իրավիճակը

Մեղսագրվող ցանկացած հանցանքի կամ զանցանքի դեպքում պետք է առաջնորդվել իրավական գործընթացներով և պահպանել անմեղության կանխավարկածը:

Երկար ժամանակ Եվրախորհրդի անդամ և ԵՄ թեկնածու երկիր Թուրքիան պետք է հարգի մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, պահպանի ժողովրդավարական համակարգը, այդ թվում՝ քաղաքական գործունեության ազատությունը»:

Նշենք, որ  ԺԴԿ-ականների նկատմամբ հետապնդումները հատկապես նոր թափ են ստացել Թուրքիայի ԶՈւ կողմից փետրվարի 10-ին Իրաքի Գարա շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության անդամների դեմ իրականացված անհաջող օպերացիայից հետո: ՔԲԿ-ականների կողմից նախկինում գերեվարված 13 ուժայիններն ազատելու նպատակով իրականացված օպերացիայի ընթացքում թուրքական ԶՈւ-ին չհաջողվեց ազատել պատանդներին: Վերջիններս սպանվեցին քուրդ զինյալների կողմից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 09.06.2025

SHANTNEWS

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

17:54 09.06.2025

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

17:43 09.06.2025

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

17:34 09.06.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

Հունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական […] ...

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

17:27 09.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Հունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները

17:20 09.06.2025

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները

Երևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները: Այս և այլ թեմաների մասին զեկուցել են այսօրվա գործակարգավարականի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP