13:04 25.01.2018
Աշխատավարձը՝ աշխատավարձ, բայց երկրի նախագահ լինելը անմահություն է բերում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման միտք հայտնեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Միտքը պատճառ է դարձել, որպեսզի այս հարցը քննարկման թեմա դառնա՝ ի՞նչն է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին Հայաստան բերում՝ պաշտո՞նը, բիզնես շա՞հը, թե՞ հայրենասիրությունը:
Ինչպես հայտնի է, Արմեն Սարգսյանը, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան լինելուց բացի, 2013 թվականից նաև Lydian International ընկերության տնօրենների խորհրդի անդամ է: Խոսքն Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն իրականացնող ընկերության մասին է:
«Հանքի մասին ես կասեմ՝ եթե ինքը չգա, ուրիշն է գալու, ի՞նչ տարբերություն»,- ասաց քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը
ShantNews-ի այն դիտարկմանը, թե չկա՞ տարբերություն դա երկրի նախագա՞հն է անում, թե՞ պարզապես գործարարը, քանդակագործը պատասխանեց.
«Ո՞վ ասաց, որ նա պետք ա հանքով հիմա զբաղվի, էնքան խելոք ա, որ հանքը կտա ուրիշին: Մեկ ա էդ հանքը պետք է աշխատի»:
«Երկրի նախագահը հանքով չի զբաղվի, հանգի՛ստ եղեք»,- իր հերթին, հավելեց Մերուժան Տեր-Գուլանյանը՝ պարզաբանելով, թե Արմեն Սարգսյանին հատկապես ինչն է բերում Հայաստան:
«Հայրենասիրական մղումներով չէ, դա պետական աշխատանք է: Կա նաև հայրենասիրությունը, որովհետև հայաստանցի տղա է ինքը: Վերջին հաշվով, ինչքա՞ն կարելի է օտարության մեջ ապրել»,- նկատեց Մերուժան Տեր-Գուլանյանը:
Հրապարակախոսի պնդմամբ՝ Արմեն Սարգսյանն արժանավորների մեջ ճիշտ մարդն է:
17:50 06.08.2025
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն2025 թվականի օգոստոսի 5-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 735 քմ մակերեսով, «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 18 միլիոն 293 հազար դրամ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի վճռով բավարարվել […] ...
17:42 06.08.2025
Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարումՓարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալակիր է դարձել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Memoriał Władysława Pytlasińskiego միջազգային մրցաշարում։ 26-ամյա Ամոյանը եզրափակչում 4-0 հաշվով հաղթել է շվեդ ըմբիշ Ալբին Օլոֆսոնին։ Սլավիկ Գալստյանը (72 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) արժանացել են բրոնզե մեդալի։ Հայաստանից մրցաշարին մասնակցել են նաև Մանվել Խաչատրյանը (60 […] ...
17:35 06.08.2025
Որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 2-ին , Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 29-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ ◾️Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի […] ...
17:25 06.08.2025
Դանակի գործադրմամբ ավազակություն Աբովյանում․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 4-ին՝ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ իրեն ծեծել են, դանակով հարվածներ հասցրել ու կոտրել բջջային հեռախոսը։ Մեկնել էին օպերատիվ խմբեր։ Պարզվել էր, որ Աբովյանի բնակիչ 38-ամյա տղամարդը օգոստոսի 4-ին այցելել էր Աբովյանի Չափիչի 2-րդ հանրակացարանի բնակչին։ Վերջինս կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հափշտակել էր նրա «Այֆոնը», ձեռքով ու […] ...
17:17 06.08.2025
«Ռեալը» նոր «9» համար կունենաՄադրիդի «Ռեալը» որոշել է թիմի «9» համարը հատկացնել հարձակվող Գոնսալո Գարսիային։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ալբերտո Պերեյրոն: 21-ամյա ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնությունում տպավորել է գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին, և նա որոշել է հարձակվողին դարձնել գլխավոր թիմի ֆուտբոլիստ: Այժմ իսպանացին խաղում է «30» համարի մարզաշապիկով: Կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Նախորդ մրցաշրջանում […] ...
17:00 06.08.2025
Հրդեհ ավտոմեքենայում․ կան տուժածներՕգոստոսի 6-ին, ժամը 14:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Kia» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով։ […] ...