13:14 11.03.2021
Այս տարվա հունիսից Google-ը կարող է պարտավորեցնել ամբողջ աշխարհի YouTube հարթակի բլոգերներին վճարել հարկ ԱՄՆ բնակիչների կողմից իրենց բովանդակության դիտումներից ստացված շահույթի դիմաց: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակված է ընկերության կայքում:
Նշվում է, որ դա կանդրադառնա միայն այն հեղինակների վրա, որոնք մոնետիզացրել են իրենց բովանդակությունը:
«2021-ի հունիսից Google-ը կարող է սկսել YouTube-ից ստացված եկամտի դիմաց ԱՄՆ հարկերի պահումը: Ուստի խնդրում ենք հնարավորինս շուտ ձեր հարկային տվյալները ներկայացնել AdSense-ին: Եթե մինչև 2021 թվականի մայիսի 31-ը չեք տրամադրում պահանջվող տեղեկատվությունը, ապա բոլոր երկրներում ստացված ձեր եկամուտը կարող է սկսվել պահվել 24% տոկոսադրույքով»,- ասված է մարտի 11-ի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ԱՄՆ-ից բլոգերներն արդեն վճարում են հարկը: Միևնույն ժամանակ, Google-ի և YouTube-ի փորձագետները ցուցումներ չեն տա փաստաթղթերը լրացնելու վերաբերյալ, ընկերությունը միայն խորհուրդ է տվել բոլոր հարցերով դիմել հարկային խորհրդատու: Փաստաթղթերի ներկայացումը պահանջվում է յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ:
Ինչպես բացատրել են Google-ից՝ միջոցառումներն անհրաժեշտ են ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության պահանջներին համապատասխանելու համար: Ըստ այդ դեպարտամենտի կանոնների՝ կորպորացիան պետք է «հավաքի հարկային տեղեկատվություն բոլոր կոնտենտ ստեղծողների մասին, որոնք մոնետիզացնում են այն ԱՄՆ-ից դուրս» և «որոշ դեպքերում պահում են հարկեր, եթե այդ ստեղծողները եկամուտ են ստանում ԱՄՆ բնակիչներից»,- հայտնում է Gazeta.ru-ն։
20:11 11.08.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել Վաշինգտոն19:52 11.08.2025
Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակըԲռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...
19:45 11.08.2025
Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվությանԱվտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...
19:29 11.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետՕգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ի շարունակություն երկու երկրների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես […] ...
19:22 11.08.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ս.թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջակման և զարգացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և հետագա աշխատանքներին: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ինչպես նախկինում բազմիցս հայտարարվել է ՀՀ կողմից, այնպես էլ […] ...
19:18 11.08.2025
ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումըԸստ նախապես հայտարարված համաձայնության՝ այսօր ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը և առաջարկվող համապատասխան որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ...