«Սա պրինցիպի հարց է, ես չեմ պահանջել հանրային պաշտպան». Կարո Եղնուկյանը բանավիճում է դատավորի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+18.3 oC

«Սա պրինցիպի հարց է, ես չեմ պահանջել հանրային պաշտպան». Կարո Եղնուկյանը բանավիճում է դատավորի հետ

16:51 25.01.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննություն ժամանակ պաշտպանների ներգրավման հարցում այսօր հերթը հասավ Կարո Եղնուկյանին: Դատավոր Արտուշ Գաբրիելյանի  և ամբաստանյալ  Կարո Եղնուկյանի միջև, թվում էր,մինչև անվերջություն ձգվող բանավեճ էր սկսվել:

Ամբաստանյալ Կարո Եղնուկյան – Ես ունեմ ֆինանսական միջոցներ և հրաժարվում եմ հանրային պաշտպաններից:

Դատավոր Արտուշ Գաբրիելյան–  Ձեզ համար հանրային պաշտպան է նշանակվել այն ժամանակ, երբ որ դուք դատարանին անհարգալից վերաբերվելու համար սանկցիայի էիք  ենթարկվել:

Ամբաստանյալ Կարո Եղնուկյան – Սանկցիան եղել է  անօրինական, քանի որ դուք ինձ նախազգուշացում չէիք արել, ուստի հանրային պաշտպանի նշանակումն էլ անօրինական էր:Սա պրիցիպի հարց է, ես չեմ պահանջել հանրային պաշտպան, դուք շատ սխալ եք  արել, որ հանրային պաշտպան եք  նշանակել, ես չեմ ցանկանում, որ ինձ հանրային պաշտպան պաշտպանի:

Դատավոր Արտուշ Գաբրիելյան – Արձանագրե՞նք,որ դուք հրաժարվում եք  պաշտպանից: 

Ամբաստանյալ Կարո Եղնուկյան  – Եթե ես ասեմ,որ հրաժարվում եմ,ուրեմն ընդունել եմ: Սա  բառախաղ չի,  մենք իրավաբաններ ենք: Ես  չեմ  ընդունել,որ հիմա հրաժարվեմ: Ես անցյալ անգամ էլ  ասացի՝ եվրոպական կոնվենցիան գերադասվում է Հայաստանի  օրենքներին և այստեղ կա  հակասություն: Եվրոպական կոնվենցիան ասում է՝ եթե մեղադրյալը  անվճարունակ է, նա կարող է… չեմ հիշում, պահանջել ոնց  որ, հանրային պաշտպան: 

Հայաստանի օրենքները  հակասում  են եվրոպական  կոնվենցիային, դուք շատ լավ գիտեք,  որ երբ որ եվրոպական  կոնվենցիայի  օրենքները հակասում են մեր օրենսդրությանը, ապա գերադասվում են  կոնվենցիայի օրենքները: Երբ որ դուք  նշանակում եք  առանց  իմ համաձայնության պաշտպանի, դուք  խախտւմ եք օրենքը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, այդուհանդերձ, հանրային պաշտպաններ Լուսինե Ասլանյանին և Անուշ Մխիթարյանին ներգրավեց քրեական գործի վարույթ:

Ամբաստանյալ Կարո  Եղնուկյանը լքեց նիստերի դահլիճը ի նշան բողոքի: Նրա  հետևից անմիջապես պատաստվում էր հեռանալ պաշտպան Տիգրան Հայրապետյանը.

«Ես հայտարարում եմ, որ սա աննախադեպ բան է, որ պետությունը պարտադրում է ունենալ դատավորի նշանակած  պաշտպանը, էն դեպքում ,երբ ամբաստանյալն ունի գումար և 2 պաշտպան: Ես սա դիտում եմ որպես  ոտնձգություն պաշտպանական իրավունքի դեմ:Նման որոշումը նշանակում  է,որ դատարանը կանխակալ  է, և որոշումները  չեն կայացվում դատարանի կողմից»,-հայտարարեց պաշտպանը: 

Դատարանը չհասցրեց որոշում կայացնել փաստաբանի վարքագծի վերաբերյալ, բայց հասցրեց 10 ժամով Եղնուկյանին զրկել դատական նիստերին մասնակցելու հնարավորությունից: Իրավիճակը փրկեց  հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը:

Նա ժամանակ խնդրեց  դատավորից՝ իր  10 պաշտպանյալների հետ տեսակցելու, անկախ նրանից նրանք ընդունում են իրեն թե ոչ՝ համաձայնեցնելու  պաշտպանական ռազմավարությունը: 

Այս անգամ  նիստը հետաձգելու՝ պաշտպանական կողմի հերթական փորձն ավարտվեց հաջողությամբ:Դատավորը հետաձգեց գործի քննությունը մեկ շաբաթով:

 – Դուք էլ եք չէ՞ զարմանում, որ հետաձգում եմ:Եթե անհրաժեշտութուն կա՝ հետաձգում եմ: Թե չէ առավոտյան նիստը սկսվում  է, ասում եք՝  եկեք  հետաձգենք,-  ասաց  դատավոր Արտուշ Գաբրիելյանը:  

 

  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP