ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի մեկնարկային նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի մեկնարկային նիստը

18:40 20.03.2021

Մարտի 20-ին ՀՀ ԱԳՆ-ում անդրանիկ նիստով տրվել է  Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի մեկնարկը:

Հանձնաժողովի կազմում հասարակական հիմունքներով ներգրավված են հայ մշակույթի ականավոր ներկայացուցիչներ՝ տարբեր ոլորտներից:

Հանդես գալով բացման խոսքով՝ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ներկայացրել է նախաձեռնության նպատակը և աշխատանքի հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ այսօր առավել քան երբևէ կարևոր է հնարավորինս բազմազանել և ակտիվացնել միջազգային համագործակցությունը, մասնավորապես մշակույթի ոլորտում: «Մշակույթն այն հարթակն է, որի միջոցով տարբեր երկրների՝ մեծ և փոքր, մերձավոր և հեռավոր ժողովուրդների միջև ստեղծվում է ամենաարդյունավետ կամուրջը, որի վրա ձևավորվում են համագործակցությունը, փոխըմբռնումը և, ի վերջո, բարեկամությունը։ Մշակույթը դիվանագիտական գործիքակազմի մեջ թերևս ամենաարդյունավետ զենքն է։

Հայկական մշակույթը, հայկական արվեստ դարեր ի վեր ստեղծել և շարունակում են ստեղծել մնայուն արժեքներ։ Մեր մշակույթը մեր արվեստագետների միջոցով ստեղծել է մշակութային գործեր և արվեստի կոթողներ, որոնք հիրավի համարվում են համամարդկային մշակութային ժառանագության գոհարներ և ունեն կարևոր նշանակություն։

Մենք հիմա շատ դժվար ժամանակներում ենք ապրում, և մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել, որ Հայաստանն այսօր ավելի քան երբևէ պետք է շատ ակտիվացնի իր ներգրավվածությունը միջազգային ասպարեզում։ Մշակույթի միջոցով մենք պետք է նոր ըմբռնում, նոր հնչողություն տանք Հայաստանին միջազգային ասպարեզում: Կարծում եմ, որ բոլորը պետք է հավակնություն ունենան  արվեստի, մշակույթի միջոցով հասնել այն նպատակին, որպեսզի Հայաստանը միջազգային ասպարեզում ընկալվի որպես մեր տարածաշրջանի մշակութային կենտրոն։ Մենք դա կարող ենք անել»,- նշել է ԱԳ նախարարը:

Հանձնաժողովի պատվավոր նախագահ ընտրված մաեստրո Տիգրան Մանսուրյանը իր խոսքում, մասնավորապես, ընդգծել է. «Իրոք, որ շատ անսովոր իրադրություն է, երբ դիվանագիտություն և արվեստ բառերը գալիս են միավորվելու՝ իբրև մեկ ամբողջություն։ Ահա այդպիսի իրողության առջև ենք մենք բոլորս. երեկ մեր տանը մեր աշխատանքային հոգսերի մեջ էինք, հիմա պետք է նաև մտնենք դիվանագիտության աշխարհ։ Սա հրամայականն է այսօրվա իրողության, և ես ամբողջությամբ ողջունում եմ Արտաքին գործոց նախարարության այս աշխատանքային ծրագիրը և իր հետապնդած նպատակները։ Ի սրտե ողջունում եմ բոլորիս և վստահ եմ, որ մեր կարելին և, գուցե, ավելին պետք է ներդնենք այս ուղղությամբ՝ թե՛ անհատապես, և թե՛ բոլորով միասին»:

Ողջունելով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկը՝ Մայր Աթոռի Արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նշել է. «Մեր մշակույթը, իսկապես, ամենակարևոր զենքն է եղել, և այսօր կարիքը ունի, որպեսզի այդ զենքը մենք գործածենք խաղաղ նպատակներով»:

Ելույթներին հաջորդած քննարկումների ընթացքում Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի անդամները հանգամանալից անդրադարձել են հանձնաժողովի շրջանակներում իրականացվելիք աշխատանքներին, նախաձեռնվելիք միջոցառումներին և հետագա ծրագրերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

23:59 17.08.2025

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

23:24 17.08.2025

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

22:50 17.08.2025

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

22:23 17.08.2025

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

22:00 17.08.2025

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

21:25 17.08.2025

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Ղազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...

BACK_TO_TOP