Լավրովը հայտարարել է ԵՄ-ի կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունները ոչնչացնելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+14.09 oC

Լավրովը հայտարարել է ԵՄ-ի կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունները ոչնչացնելու մասին

09:27 23.03.2021

Մոսկվան ԵՄ-ի հետ, որպես կազմակերպություն, հարաբերություններ չունի, դրանք ոչնչացրել է Բրյուսելը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չինացի գործընկերոջ՝ Վան Իի հետ բանակցություններից հետո, փոխանցում է RIA Novosti-ն։

«Եթե Եվրոպան այդ հարաբերությունները խզել է՝ պարզապես կործանելով բոլոր մեխանիզմները, որոնք ստեղծվել են երկար տարիներ, և մեզ գործընկեր են մնացել միայն առանձին եվրոպական երկրներ, որոնք ցանկանում ենք իրենց ազգային շահերով առաջնորդվել, հավանաբար, օբյեկտվորեն դա տանում է այն բանին, որ մեր հարաբերությունները Չինաստանի հետ զարգանում են ավելի արագ, քան այն, ինչ մնացել է եվրոպական երկրների հետ հարաբերություններից»,-ասել է Լավրովը՝ հավելելով, որ այդ հարաբերությունների ողջ ենթակառուցվածքը ոչնչացվել է Բրյուսելի միակողմանի որոշումներով։

Նախարարն ընդգծել է, որ եթե ԵՄ-ն նպատակահարմար գտնի վերացնել այդ անոմալիան Ռուսաստանի հետ շփումներում, Մոսկվան պատրաստ կլինի իրավահավասարության հիման վրա հարաբերություններ զարգացնել։

«Սակայն արևմտյան ճակատում մեզ մոտ դեռևս փոփոխություններ չկան, Արևելքում ունենք շատ ինտենսիվ օրակարգ, որը տարեցտարի ավելի է հարստանում»,-եզրափակել է Լավրովը։

Վերջին շրջանում ԵՄ-ՌԴ հարաբերությունները սրվել են Նավալնու գործի պատճառով։ ԵՄ-ն նոր հակառուսական պատժամիջոցներ է սահմանել։ ՌԴ ԱԳՆ-ում դրանք անվանել են փակուղային և խոստացել պատասխանել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը հայտնել է Գազայում պատանդներից մեկի մահվան մասին

20:20 07.05.2024

ՀԱՄԱՍ-ը հայտնել է Գազայում պատանդներից մեկի մահվան մասին

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման զինյալ թեւը՝ Իզեդդին ալ-Քասամ բրիգադը, խոսել է Գազայի հատվածում պատանդներից մեկի մահվան մասին։ Այս մասին մայիսի 7-ին հայտնել է խմբավորման ներկայացուցիչ Աբու Ուբայդան։ ՏԱՍՍ գործակալության տվյալներով՝ 70-ամյա կինը ստացած վնասվածքներից մահացել է։ Աբու Ուբայդայի խոսքով՝ մեկ ամիս առաջ կրակոցների տակ է հայտնվել այն սենյակը, որտեղ պահվում էր պատանդը։ Մեկ օր առաջ […] ...

Հնդկաստանը Կանադային կոչ է արել երաշխավորել իր դիվանագետների անվտանգությունը

19:48 07.05.2024

Հնդկաստանը Կանադային կոչ է արել երաշխավորել իր դիվանագետների անվտանգությունը

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը Կանադայի իշխանություններին կոչ է արել երաշխավորել հնդիկ դիվանագետների անվտանգությունը Օնտարիոյում տեղի ունեցած ցույցից հետո, որտեղ մասնակիցները օգտագործել են անջատողական խորհրդանիշներ և կարգախոսներ: Այս մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։ Մայիսի 5-ին Օնտարիոյում երթ էր անցկացվել, որին մասնակցել էին ծագումով հնդկական կանադացիներ։ Հանրահավաքը, որի հիմնական մասնակիցները սիկհերն էին, կարգախոսներ էին […] ...

ՄԱԿ-ը մտադիր է 228 միլիոն դոլար հավաքել Սոմալիին մարդասիրական օգնության համար

19:38 07.05.2024

ՄԱԿ-ը մտադիր է 228 միլիոն դոլար հավաքել Սոմալիին մարդասիրական օգնության համար

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) հայտարարել է, որ նպատակ ունի ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հավաքել 228 միլիոն դոլար՝ Սոմալիին մարդասիրական օգնություն տրամադրելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ երկրում 3,4 միլիոն մարդ բախվում է սննդամթերքի սուր պակասի, ինչը, այնուամենայնիվ, ցույց է տալիս իրավիճակի բարելավման դրական միտում՝ հատկապես գյուղական վայրերում։ «Սոմալիում թերսնուցումը շարունակում է բարձր մնալ, […] ...

Տոգոյի նախագահը ստորագրել է երկրի նոր սահմանադրությունը

19:30 07.05.2024

Տոգոյի նախագահը ստորագրել է երկրի նոր սահմանադրությունը

Տոգոյի նախագահ Ֆոր Գնասինգբեն ստորագրել է երկրի նոր սահմանադրությունը, որը փոխում է կառավարման նախագահական ձևը խորհրդարանականի։ Այս մասին հայտնում է հարավաֆրիկյան SABC ռադիոկայանը։ Երկրի ղեկավարն այն ստորագրել է «Միություն հանուն հանրապետության» կուսակցության խորհրդարանական ընտրություններում հաղթանակի մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց, որի առաջնորդն է ինքը։ Ապրիլի 20-ին Տոգոյի միապալատ խորհրդարանը միաձայն հաստատել էր նոր սահմանադրությունը։ Միաժամանակ, […] ...

ԱՄՆ-ը Boeing-ի աշխատակիցների նկատմամբ նոր հետաքննություն է սկսել. Reuters

19:12 07.05.2024

ԱՄՆ-ը Boeing-ի աշխատակիցների նկատմամբ նոր հետաքննություն է սկսել. Reuters

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) հետաքննություն է սկսել Boeing ավիաարտադրող ընկերության աշխատակիցների նկատմամբ, ովքեր կասկածվում էին Boeing 787 Dreamliner ինքնաթիռի փորձարկման ժամանակ փաստաթղթեր կեղծելու մեջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ FAA-ն նախատեսում է հետաքննել, թե արդյոք պատշաճ միացումն ու հիմնավորումը հաստատվել են Boeing 787 Dreamliner-ի թևերի և ֆյուզելաժի միացման հատվածում: Reuters-ի փոխանցմամբ՝ ընկերության աշխատակիցները կասկածվում […] ...

Կանադան հրապարակայնորեն չի մեկնաբանի Հնդկաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները․ Ջոլի

19:02 07.05.2024

Կանադան հրապարակայնորեն չի մեկնաբանի Հնդկաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները․ Ջոլի

Կանադայի իշխանությունները հրապարակայնորեն չեն մեկնաբանի Հնդկաստանի հետ ներկայիս դիվանագիտական ​​հարաբերությունների վատթարացումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։ «Ինչ վերաբերում է Հնդկաստանի հետ հարաբերություններին, ապա, կարծում եմ, միշտ ավելի լավ է, երբ դիվանագիտությունը մնում է ոչ հրապարակային»,- ասել է նախարարը։ Ջոլին հավելել է, որ Օտտավան շարունակում է դատապարտել կանադական հողում սիկհական […] ...

BACK_TO_TOP