22:35 23.03.2021
Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ կոչով դիմել են Ադրբեջանին` պահանջելով անհապաղ ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին:
«Մենք լրջորեն անհանգստացած ենք Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին բազմաթիվ պնդումներով, որոնք փաստագրված են, մասնավորապես, Human Rights Watch-ի վերջին զեկույցում: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հետաքննել բոլոր նման մեղադրանքներն ու պատասխանատվության կանչել մեղավորներին: Անհրաժեշտ է ապահովել միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք պաշտպանությունն ու արգելել խոշտանգումները, արժանապատվությունը նվաստացնող և այլ անմարդկային վերաբերմունքը: Ցավում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ միջանկյալ միջոցը, որը պարտավորեցնում էր Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրել պահվող անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի, ինչպես նաև նրանց վերադարձի համար ձեռնարկվող միջոցների մասին: Եւս մեկ անգամ կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր մնացած հայ կալանավորվածներին՝ 2020թ-ի նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին համաձայնագրի դրույթների համաձայն», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարությունում:
09:31 06.08.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 348 մլն դրամը09:31 06.08.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 348 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում սպորտային ակումբի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և այդ ընկերությունների հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 348 մլն 685 հզր 602 ՀՀ դրամը։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից և նշում, […] ...
09:22 06.08.2025
Axios. ԱՄՆ-ը ցանկանում է մեծացնել մարդասիրական օգնությունը Գազայի բնակիչներինՎաշինգտոնի վարչակազմը պլանավորում է ընդլայնել պաղեստինյան Գազայի հատվածի բնակիչներին տրամադրվող մարդասիրական օգնությունը, հաղորդում է ամերիկյան Axios պորտալը։ Դրա աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Սպիտակ տանը քննարկել են «Գազային օգնություն ցուցաբերելու գործում ԱՄՆ-ի դերի զգալիորեն ընդլայնման ծրագրերը»։ Ամերիկացի պաշտոնյաների շրջանում աղբյուրներից մեկը մանրամասնել է, որ Վաշինգտոնի վարչակազմը որոշել է […] ...
09:11 06.08.2025
Հնդկաստանը հերքել է Պակիստանի սահմանին հրադադարի խախտման մասին տեղեկություններըՔաշմիրում Պակիստանի հետ վերահսկողության գծում հրադադարի խախտում չի եղել։ Այդ մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ասվում է Հնդկաստանի բանակի կողմից PTI լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։ «ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հաղորդագրություններ են եղել Պանչի շրջանում հրադադարի խախտման մասին: Մենք կցանկանայինք պարզաբանել, որ վերահսկողության գծի երկայնքով հրադադարի խախտումներ չեն եղել», – ասել են զինվորականները: Ավելի […] ...
09:00 06.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:54 06.08.2025
Լուլա դա Սիլվան հրաժարվել է զանգահարել Թրամփին՝ Բրազիլիա-ԱՄՆ տարաձայնությունները լուծելու համարԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան չի զանգահարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ տնտեսական տարաձայնությունները լուծելու և բրազիլական ապրանքների վրա Սպիտակ տան կողմից նախկինում սահմանված մաքսատուրքերի վերանայման խնդրանքով։ «Ես չեմ զանգահարի Թրամփին, քանի որ նա չի ուզում խոսել», – ասել է պետության ղեկավարը կառավարության YouTube ալիքով հեռարձակված ելույթի ժամանակ։ Միաժամանակ, նախագահը խոստովանել է, որ կզանգահարի […] ...
08:45 06.08.2025
Սլովակիայի նախագահը հրաժարվել է քաղաքացիներին թույլ տալ ծառայել օտարերկրյա բանակներումՍլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին մերժել է իր համաքաղաքացիների բոլոր խնդրանքները՝ օտարերկրյա բանակներում ծառայելու թույլտվության վերաբերյալ, հաղորդում է TASR լրատվական գործակալությունը։ Սլովակիայի նախագահի պաշտոնը 2024 թվականի հունիսի 15-ին ստանձնած Պելեգրինիին դիմել են հանրապետության յոթ քաղաքացիներ՝ օտարերկրյա պետությունների բանակներում ծառայելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Նրանցից վեցը մտադիր էին միանալ Ուկրաինայի զինված ուժերին, իսկ մեկ անձ խնդրել էր Ռուսաստանի […] ...