«Կանայք և տվյալագիտությունը Հայաստանում» թեմայով գիտաժողով է անցկացվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

«Կանայք և տվյալագիտությունը Հայաստանում» թեմայով գիտաժողով է անցկացվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում

19:00 24.03.2021

Մարտի 13-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «Կանայք տվյալագիտության մեջ» Հայաստան (Women in Data Science ARMENIA) գիտաժողովը։

Գիտաժողովը 2015թ. կազմակերպվում է Սթենֆորդի Համալսարանի կողմից աշխարհի շուրջ 150 վայրում:  Հայաստանում գիտաժողովի իրականացումը հնարավոր  դարձավ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և Սթենֆորդի համալսարանի միջև համագործակցության շնորհիվ, որի շրջանակում Հայաստանն ունի նաև WiDS դեսպան՝ ի դեմս ՁԻՀ ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանի։

Ծրագիրն իրականացվեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ISTC-ի և Վանաձորի ու Գյումրու տեխնոլոգիական կենտրոնների հետ համատեղ՝ Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի շրջանակում: Գիտաժողովի ընթացքում ելույթ ունեցան բանախոսներ տարբեր ընկերություններից ու կազմակերպություններից, նաև PMI Գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչներ:

PMI Գիտահետազոտական կենտրոնը հիմնադրվել է 2018թ. և հանդիսանում է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության միջազգային ցանցում երրորդ կենտրոնը՝ արտացոլելով անծուխ ապագայի հասնելու ընկերության տեսլականը: Հայաստանում հիմնադրված գիտահետազոտական կենտրոնը հիմնականում աշխատում է Շվեյցարիայի Նևշատել քաղաքում տեղակայված «Կուբ» կենտրոնի հետ մի շարք գիտական ուղղություններում և իրականացնում է բազմաթիվ հետազոտություններ:

Ինչպես նշեց ՖՄԻ Գիտահետազոտական կենտրոնի Տվյալագիտության բաժնի կառավարիչ Նարեկ Մելքոնյանը` «ՖՄԻ-ը ճանաչում է Հայաստանում տեխնոլոգիական զարգացման հարուստ ժառանգությունն ու պոտենցիալը. Գիտության և տեխնոլոգիայի ոլորտում երկրի առաջընթացի շնորհիվ 2017թ. «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը ՀՀ կառավարության, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ու Երևանի պետական համալսարանի հետ համատեղ ստորագրեց Ըմբռնման հուշագիրը՝ հաստատելով ՖՄԻ-ի մտադրությունը Հայաստանում ստեղծելու գիտահետազոտական կենտրոն»:

Ներկայումս ՖՄԻ-ի գիտահետազոտական կենտրոնը Հայաստանում համագործակցում է մի շարք տեղական գիտական հաստատությունների և համալսարանների հետ՝ ընդարձակվելով և ընդգրկելով մասնագետների հետևյալ հիմնական ուղղություններում՝

–        Տվյալագիտություն

–        Տեխնոլոգիաներ

–        Նյութական գիտություն

Հաստիքներ

Նարեկ Մելքոնյանը նաև նշեց․ «Այժմ մենք ունենք թափուր հաստիքներ տվյալագիտության բաժնում և շատ կուզենայինք, որ այս նյութը կարդացող տվյալագետները դիմեին այդ հաստիքներին»։

Մելքոնյանի խոսքերով՝ գիտահետազոտական կենտրոնն ու PMI-ն համագործակցում են մի շարք լոկալ հետազոտական ​​ինստիտուտների և համալսարանների հետ՝ համատեղ նախագծերի իրականացման համար: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցությամբ PMI Science-ն աջակցում է ասպիրանտուրայի և դոկտորական կրթական ծրագրերին, խթանում է ֆակուլտետների հետազոտական ​​նախագծեր, աջակցում գիտական ​​և տեխնիկական գիտաժողովներին և իրականացնում դասընթացներ:

 

 Արտասահմանի հետ կապը

 

Ինչ վերաբերում է արտասահմանի հետ կապին՝ Նարեկ Մելքոնյանն ավելացրեց, որ գիտահետազոտական կենտրոնում զբաղվում են գլոբալ կորպորացիայի պրոյեկտներով և իրականում բոլոր նախագծերը կապված են արտասահմանի հետ և կապ չկա Հայաստանի տվյալների կամ պրոյեկտների հետ։

 

ՖՄԻ կանայք տվյալագիտության մեջ

 

Վանաձորում տեղի ունեցած գիտաժողովի ընթացքում իր բանախոսությամբ հանդես եկավ PMI Science հայաստանյան գիտահետազոտական կենտրոնի տվյալագետ, Time series analysis, Churn analysis և Natural language processing ուղղվածությունների մասնագետ Շահանե Առուշանյանը: Նրա ելույթը ձեռնարկատիրական տվյալագիտության մասին էր, և այն մասին, թե ինչով է այն տարբերվում ընդհանուր տվյալագիտությունից: Ելույթն անդրադարձավ մեծ կազմակերպություններում աշխատող տվյալագետների  հնարավորություններին ու նրանց առաջ ծառացած փորձություններին: «Ես խոսեցի այն կարևոր քայլերի մասին, որ ձեռնարկությունները պետք է իրականացնեն իրենց բիզնես մոդելում տվյալագիտությունը ներառելու մասին, ինչպես նաև այն բազմազան ուղղությունների մասին, որոնց վրա աշխատում են մեր տվյալագետները ՖՄԻ-ում»:

Շահանե Առուշանյանը միաժամանակ նշեց. «Ես նկատում եմ, որ ՏՏ ոլորտում և մասնավորապես տվյալագիտության բնագավառում աշխատող կանանց թիվն աճում է օր օրի: Սա մեր երկրի համար մեծ ձեռքբերում է: Իհարկե, միաժամանակ կանայք հանդիպում են որոշ փորձությունների հիմնականում այն ընդհանուր կարծիքի պատճառով, որ տեխնիկական ոլորտում ավելի ուժեղ են տղամարդիկ: Մեր հասարակությունն աստիճանաբար սկսում է գիտակցել, որ մասնագիտությունը կախված չէ սեռից, այն կախված է մարդու բնավորությունից և նրա ունակություններից ու հետաքրքրություններից»:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

21:34 07.07.2025

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...

ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին

21:30 07.07.2025

ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին

Հուլիսի 5-ին դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին (Forum Européen de la jeunesse arménienne) և հանդես եկել բացման խոսքով։ Միջոցառմանը ներկա էին նաև Սփյուռքի հարցերով բարձր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին, Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետ Ժերեմի Ռեդլերը, Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամը, սենատոր […] ...

BACK_TO_TOP