Ֆրանսիացի բժիշկները Գյումրիում վիրահատում են պատերազմում վիրավորում ստացած զինվորներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Ֆրանսիացի բժիշկները Գյումրիում վիրահատում են պատերազմում վիրավորում ստացած զինվորներին

19:50 25.03.2021

Ֆրանսիացի առաջատար բժիշկների խումբը «Գյումրի» բժշկական կենտրոնի մասնագետների հետ վիրահատություններ է կատարելու հրազենային ու բազմաբեկորային  վիրավորումներ ստացած զինվորների համար, կվիրահատվեն հիմնականում վերին ու ստորին վերջույթների ֆունկցիոնալ խանգարումներ ունեցողները։ Այսօր կենտրոնում բժիշկները կատարել են առաջին վիրահատությունները։

Մինչ վիրահատությունը հայ և ֆրանսիացի բժիշկների խումբը ուսումնասիրու են գործիքային հետազոտության արդյունքները, որոնք կատարվել են մեկ օր առաջ, համակարգչային տոմոգրաֆիայի ստացած լուսապատկերներով հստակեցնում են կատարվող վիրահատական միջամտության  մանրամասներն ու մեթոդները։ Պատերազմում վիրավորում ստացած զինծառայողի ձախ ոտքն են վիրահատելու։

«Հիվանդի մոտ ոսկրային  դեֆեկտը հնարավոր է լրացնել կոնքից վերցված ոսկրային տրանսպլանտատով, որով նպաստելու ենք թաթային հոդի անշարժացմանը։ Վիրահատությունն այս դեպքում պարտադիր է ոսկորի սերտաճումը կանխելու համար, բուժման ու վերականգնման ընթացքը կլինի մի քիչ դժվար, մեր նպատակն է տղայի մոտ քայլքը դարձնել անցավ»,- նշել է ֆրանսիացի օրթոպեդ-վիրաբույժ Վերոնիկ Մոլինան։

Պայմանագրային զինծառայող, 28-ամյա Լևոն Երանոսյանը վիրավորվել է Ջաբրայիլում։ Արկի պայթյունից առաջացած ալիքը հրետանավորին մի քանի մետր հեռու է շպրտել, գետնին հարվածի հետևանքով ստացել է ձախ ոտքի բազմաբեկորային կոտրվածքներ։ Մինչ այս վիրահատության չի ենթարկվել, ոտքից բացի, վնասվածքներ ունի նաև ձեռքերի շրջանում, բեկորներից շատերը դեռ մնում են ձեռքի մեջ։

Բժիշկները Լևոնի վիրահատությունը գնահատեցին միջին բարդության և այն կատարեցին տեղային անզգայացմամբ։ Վստահ են, որ հետագայում առանց հենակների օգնության ինքնուրույն քայլել կկարողանա, իսկ աճառների ֆունկցիոնալության վերականգնման համար դեռ ժամանակ է պետք։

Ժամկետային զինծառայող, 20-ամյա Էդվարդը դիպուկահար է եղել, վիրավորվել է Ջաբրայիլում։ Լևոնից հետո բժիշկները վիրահատելու էին Էդվարդի ձեռքը։ Մինչ այս  երկու բարդ վիրահատություններ տարել է  Ստեփանակերտում ու Երևանում։ Վիրահատական միջամտությամբ բացելու են ծալված մատները, բայց տղայի ձեռքի երկու մատների շարժունակությունը վերականգնել բժիշկներին չի հաջողվի։

«Փամփուշտն անցել է ձեռքի միջով, մատները չեն գործում, ունի ոսկրերի խնդիր։ Մինչ այս միջամտություն են արել, շյուղերով, հատուկ ցեմենտով ամրացրել են, բայց այդ երկու մատները չեն գործում։ Հիմա փորձելու ենք վերականգնել մատների դիրքը, որ ծալված վիճակից բացվեն, բայց  ֆունկցիոնալությունը չի վերականգնվի»,- զինվորի վիրահատության մանրամասներն է ներկայացրել ֆրանսահայ վիրաբույժ Վիգեն Եգանյանը։

Ֆրանսիացի օրթոպեդ-վնասվածքաբանները ևս մի քանի օր կմնան Գյումրիում, կվիրահատեն վերին ու ստորին վերջույթների վիրավորումներ և ինքնուրույն տեղաշարժման խնդիրներ ունեցող ևս 10 զինծառայողների։

Անհրաժեշտության դեպքում մասնագետները կկիրառեն նաև վիրաբուժական նոր մեթոդներ։ Վիրահատված բոլոր տղաները «Գյումրի» բժշկական կենտրոնում կանցնեն նաև հետվիրահատական բուժման կուրս և կգտնվեն բժիշկ-վնասվածքաբանների մշտական հսկողության տակ։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP