20:08 25.03.2021
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ այս պահին բեռնատարների 11 վարորդ մնացել է Վրաստանի և Ռուսաստանի սահմանների միջև` չեզոք գոտում: ՌԴ սահմանապահ ծառայության պարզաբանմամբ` վարորդներն ունեն մինչև 3 տարի վաղեմությամբ չվճարված վարչական տույժեր` Ռուսաստանի Դաշնության տարածքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, ինչի մասին նրանք ծանուցվել են: ՌԴ սահմանապահ ծառայության կայքում նշված է, որ դեպի Ռուսաստան բեռ տեղափոխող այս վարորդներն իրավունք չունեն մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք:
Ստեղծված դրությունը գնահատելուց հետո` ՊԵԿ-ը լուծման երեք տարբերակ է առաջարկում:
1. Այս իրավիճակում հայտնված վարորդներ ունեցող բեռնափոխադրումներով զբաղվող այն կազմակերպությունները, որոնք ունեն Ռուսաստան բեռ տեղափոխած և հետ վերադարձող մեկ այլ վարորդ, կարող են այդ բեռնատարի վարորդի միջոցով կազմակերպել չեզոք գոտում հայտնված բեռնատարով բեռի տեղափոխումը ՌԴ: Իսկ չեզոք գոտում մնացած վարորդը կարող է դատարկ բեռնատարով վերադառնալ Հայաստան: Սակայն դրա համար նախ անհրաժեշտ է ապրանքների միջազգային փոխադրումների ժամանակ կիրառվող տրանսպորտային բեռնագրում (CMR) լրացուցիչ գրել վարորդների անունները, որպեսզի վրացական կողմը թույլատրի չեզոք գոտում հայտնված վարորդի վերադարձը մյուս վարորդի բեռնատարով և համապատասխան CMR-ով, իսկ ռուսական կողմը թույլ տա, որպեսզի դեպի ՌԴ մեկնող վարորդը բեռով մտնի Ռուսաստան:
2. ՊԵԿ-ը նաև բեռնափոխադրում իրականացնող կազմակերպություններին հորդորում է, որ վարորդներին Ռուսաստան գործուղելուց առաջ ՌԴ ներքին գործերի նախարարության և Դատական կարգադրիչների կայքերից նախապես ճշտեն` արդյոք նրանք ունեն չվճարված տուգանքներ: Միայն տուգանքը վճարելուց և հավաստիանալուց հետո, որ այն հանված է, կարելի է այդ վարորդների միջոցով կազմակերպել բեռնափոխադրումը:
3. Կազմակերպությունները կարող են նաև երկու բեռնատարների CMR-ներում նախապես խաչաձև լրացնել մյուս բեռնատարի վարորդի անունը, որպեսզի ՌԴ մտնելու արգելքին բախվելու դեպքում լուծման առաջին եղանակով հնարավոր լինի կազմակերպել միաժամանակ և՛ վարորդի վերադարձը, և՛ բեռի տեղափոխումը նշանակման վայր:
Նոր տեղեկություններ ի հայտ գալու դեպքում ՊԵԿ-ը լրացուցիչ կտեղեկացնի:
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի22:11 07.07.2025
Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:34 07.07.2025
ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...
21:30 07.07.2025
ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումինՀուլիսի 5-ին դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին (Forum Européen de la jeunesse arménienne) և հանդես եկել բացման խոսքով։ Միջոցառմանը ներկա էին նաև Սփյուռքի հարցերով բարձր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին, Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետ Ժերեմի Ռեդլերը, Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամը, սենատոր […] ...
21:13 07.07.2025
Ալկարասը շարունակում է տիտղոսի պաշտպանությունը․ ՈւիմբլդոնԻսպանացի Կառլոս Ալկարասը շարունակում է տիտղոսի պաշտպանությունը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարում՝ «Ուիմբլդոնում»: Աշխարհի երկրորդ ռակետը 1/8 եզրափակչում 6-7, 6-3, 6-4, 6-4 հաշվով կամային հաղթանակ է տարել ռուս Անդրեյ Ռուբլյովի դեմ մրցախաղում: Իսպանացին կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 61-րդ ռակետ, բրիտանացի Քեմերոն Նորիի հետ, ով 1/8 եզրափակչում 6-3, 7-6, 6-7, 6-7, 6-3 հաշվով հաղթել է 143-րդ […] ...