16:23 26.01.2018
Միանգամից երկու հայտնի գործիչներ Կանադայում հրաժարական են տվել սեռական ոտնձգությւնների պատճառով: Պաշտոնները կորցրել են սպորտի նախարար Քենտ Հեհրը և Օնտարիոյի ընդդիմադիր պահպանողական կուսակցության առաջնորդ Պատրիկ Բրաունը:
Նախարար գործընկերոջ վարքագիծը դատապարտել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն. «Ցանկացած ոտնձգություն դատապարտելի է: Կանադացիներն իրավունք ունեն ապրել և աշխատել այնպիսի հասարակությունում, որն ազատ է ոտնձգություններից, կարևոր է նաև աջակցել այն կանանց, ովքեր այդպիսի հայտարարություն են անում: Եվ դա այն է, ինչ կանի մեր կառավարությունը»,- ասել է նա:
Միջադեպի մանրամասները վարչապետը պատմել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ: 2008-2015 թվականերին, երբ Քենտ Հեհրն աշխատում էր Ալբերտա շրջանի օրենսդիր մարմնում, մի օր վերելակի մեջ իր գործընկեր մի կնոջ ասել է՝ բայց դու համովն ես: Դրանից հետո կինը խուսափել է նրա հետ նույն տարածքում մնալ: Միջադեպի մասին հայտնի է դարձել վերջերս: Իրավապահներն արդեն սկսել են քննել մանրամասները:
Իսկ կանադական ԶԼՄ- ները ուշադրություն են դարրձել այն փաստին, որ Հեհրը չի ազատվել աշխատանիքից վարչապետի հրամանով, այլ սեփական դիմումի համաձայն է հեռացել՝ վարչապետի հետ «անմիջական» զրույցից հետո:
Ի դեպ՝ 48-ամյա Քենտ Հեհրը 1991 թվականից տեղաշարժվում է հաշմանդամության սայլակով: Դա հետևանք է ճանապարհատրանսպորտային պատահարի: Երիտասարդ տաիներին նա զբաղվում էր հոկեյով և բեյսբոլով, պատրաստվում էր իր կյանքը կապել այդ սպորտաձևերից որևէ մեկի հետ կամ դառնալ ֆիզկուլտուրայի ուսուսցիչ: Այն ժամանակ, երբ վթարը տեղի ունեցավ, Հեհրը խաղում էր Ալբերտա շրջանի հոկեյի թիմի կազմում: Ավտովթարը ամբողջովին փոխեց նրա ծրագրերը: Երկար ժամանակ նա վերականգնում էր առողջությունը, հետո իրավագիտություն սովորեց Կալգարիի համալսարանում: Նա համարվոմ էր վերջին 40 տարվա 40 լավագույն ուսանողներից մեկը: Բացի իրավագիտութունից, զբաղվում էր նաև սահմանափակ հնարավորությւններով մարդկանց իրավունքներով:
Քենտ Հեհրը սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի օգոստոսի 28-ից:
Հերհի միջադեպից մեկ օր առաջ էլ նույն՝ սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքով ստիպված էր պաշտոնից հրաժարվել մեկ այլ հայտնի քաղաքական գործիչ՝ ընդդիմադիր պրոգրեսիվ պահպանողական կուսակցության առաջնորդ 39-ամյա Պատրիկ Բրաունը: Նրա դեմ լուրջ մեղադրանքներ են ներկայացրել 2 կանայք:
Նրանցից մեկը պատմել է, որ 10 տարի առաջ,երբ դեռահաս էր, Բրաունը դրդել է նրան օրալ սեքսի և առաջարկել է սպիտային խմիչք: Բրաունն այդ ժամանակ Դաշնային պառլամետի անդամ էր:
Մյուս կինը պատմել է, որ Բրաունը ոտնձգություն է կատարել իր նկատամբ, երբ միասին աշխատում էին խորհրդարանում: Այդ կնոջ վարկածով Բրաունն իրեն հրավիրել է իր տուն, խմիչք հյուրասիրել և սեքսուալ գործողություններ կատարել:
Անձի անվտանգության նկատառումները հաշվի առնելով՝ երկուսի տվյալներն են գաղտնի են պահվում:
«ես հերքում եմ բոլոր մեղադրանքերը, ես այպիսի մարդ չեմ»,-ասել է Բարունը: Ամեն դեպքում, նա այլևս չի ղեկավարում Օնտարիոյի պահպանողակաների կուսակցությունը:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...
22:50 09.07.2025
Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթիԹուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...
22:45 09.07.2025
Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...
22:38 09.07.2025
Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ ԶելենսկունՈւկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...
22:25 09.07.2025
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...
22:10 09.07.2025
Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։ ...