Գերմանիայի նախագահը մատնանշել է համաճարակի ընթացքում թույլ տրված սխալները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Գերմանիայի նախագահը մատնանշել է համաճարակի ընթացքում թույլ տրված սխալները

17:15 03.04.2021

 

Կորոնավիրուսի սահմանափակումները Գերմանիայում կշարունակեն գործել առաջիկա շաբաթների ընթացքում. 2020-ին՝ համավարակի տարվա ընթացքում, եղել են և՛ հաջողություններ, և՛ ձախողումներ: Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը գերմանացիներին ուղղված ուղերձում:

 

«Շատ լավ  եմ հասկանում համբերության և հիասթափության կորուստները վերջին ամիսների պատճառով: Շատ բան է արվել, և շատ բան հաջողվել է: Բայց սխալներ դեռ կային՝փորձարկումներում, պատվաստումներում և այլն», – ասել է  նախագահը:

 

Շտայնմայերը շեշտել է, որ այժմ կորոնավիրուսի երրորդ ալիքը հասել է Գերմանիա, և դա ջանքեր է պահանջում բնակչությունից։ 

«Առաջիկա շաբաթները կրկին պահանջում են խիստ սահմանափակումներ, և դուք դա նույնպես հասկանում եք, ինչպես ես», – ասել է Շտայնմայերը:

 

Ներկայում Գերմանիան կարանտային ռեժիմ է, բայց ոչ այնքան կոշտ, որքան ձմռանը: Բաց են դպրոցները և մանկապարտեզները, վարսավիրանոցները, գեղեցկության սրահները, ծաղկի և գրքերի վաճառասրահները: Հունվար-փետրվար ամիսներին վարակակիրների թվի աճը նվազել է, բայց մարտ ամսից  տեմպերը կրկին սկսել են աճել երկրաչափական պրոգրեսիայով:Մասնագետները դա կապում են ավելի վարակիչ շտամի տարածման հետ: Սահմանափակումը երկարացվել է մինչև ապրիլի 18-ը և հնարավոր է, որ դրանք ավելի խստացվեն։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունը

18:46 07.07.2025

Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

18:30 07.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

Հուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

18:22 07.07.2025

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժած

18:14 07.07.2025

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժած

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

18:06 07.07.2025

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...

SHANTNEWS

18:00 07.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP