07:19 05.07.2018
Կանադայում 40 աստիճան շոգի պատճառով մահացել է 17 մարդ։ Ինչպես գրում է Globe and Mail-ը, 12 անձինք մահացել են Մոնրեալում, ևս 5-ը՝ Քվեբեկ նահանգի Արևելյան կանտոններ շրջանում։ Ավելի վաղ հաղորդվել էր 6 զոհի մասին։
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ շոգը երկրի առանձին շրջաններում չի նահաջի մինչև ուրբաթ։ Տեղի իշխանությունները հրատապ միջոցառումներ են ձեռնարկում՝ նվազագույնի հասցնելու անոմալ շոգ եղանակի հետևանքները։ Մասնավորապես, երկարացվել են քաղաքային լողավազանների աշխատանքի ժամերը և ստեղծվել են «զովացման կենտրոններ»։ Օդորակիչներով հանդերձված կենտրոններում հնարավոր է փոքր-ինչ կանգ առնել, զովանալ և հեղուկներ ընդունել։
14:06 17.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը13:55 17.06.2025
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցինՀունիսի 16-17-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորությամբ Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցին, որը վերաբերում էր ռազմական նշանակության արտադրանքի վերահսկմանն ու ցանկերի թարմացման գործընթացին։ ՀՀ պատվիրակությունն առանձին հանդիպում է ունեցել Վասենաարյան համաձայնագրի նախագահող երկրի՝ Ճապոնիայի դեսպան Կայֆու Ատսուշիի և Վասենաարյան համաձայնագրի քարտուղարության ղեկավար ու դեսպան Գեորգի Մոլնարի […] ...
13:46 17.06.2025
Գեղարքունիքի մարզում բախվել են «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներԱյսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:45-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Nissan»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, իսկ «Mitsubishi»-ն՝ ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Վթարի […] ...
13:35 17.06.2025
Թրամփը հայտարարել է, որ տրամադրված չէ Իրանի հետ բանակցելու. ReutersԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առանձնապես չի ցանկանում բանակցություններ վարել Իրանի հետ և կարող է ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար, հաղորդում է Reuters-ը։ «Թրամփը հայտարարել է, որ այդքան էլ չի ցանկանում բանակցել Իրանի հետ… Նա ասել է, […] ...
13:24 17.06.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցի իրացման մեղադրանքով հետախուզվողիՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 13-ին՝ ժամը 9:30-ին, մայրաքաղաքի Փիրումյան փողոցի մի բնակարանում հայտնաբերել և վարչություն են բերել Բանավան թաղամասի բնակիչ 48-ամյա տղամարդու: Հունիսի 6-ից նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման մեղադրանքով, խափանման միջոցը կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...
13:16 17.06.2025
Հայաստանն աջակցել է Հնդկաստանին իր տարածքով Իրանից հնդիկ ուսանողների տարհանման հարցումՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը: ՀՀ կողմից ցուցաբերվել է համապատասխան […] ...
13:06 17.06.2025
Խորհրդարանը քննարկում է 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունըԱզգային ժողովը հունիսի 17-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Նիստերի օրակարգը հաստատելուց հետո պատգամավորները քննարկել են ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Այն ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Նա արձանագրել է, որ բյուջեի նկատմամբ հետաքրքրվածությունը տարեցտարի աճում է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Ֆինանսների նախարարությունը շարունակաբար փորձում է վերջինիս բովանդակությունն ավելի մատչելի […] ...