19:45 07.04.2021
Ապրիլի 7-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը: Բացման խոսքում Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի 33-րդ թաղամասի կառուցապատման գործընթացն առաջ է գնում՝ նախ նկատի ունենալով նախագծային աշխատանքների իրականացման գործընթացում ՇՄԱԳ-ի դրական եզրակացության ստացումը:
Փոխվարչապետը շեշտել է, որ պետությունը պետք է երեք ուղղություններով հավասարակշռման քաղաքականություն վարի. առաջինը՝ պետք է հաշվի առնվեն բնակիչների շահերը, որոնք պիտի իրենց գույքի համար արդար փոխհատուցում ստանան, երկրորդը՝ ներդրողների շահերն են, որպեսզի ունենան տրամաբանական շահութաբերության որոշակի շեմ, իսկ երրորդը հանրային շահի ապահովումն է: Համակարգված աշխատանքի և նշյալ ուղղությունները հավասար գերակայություն ճանաչելու հիմքով՝ այս տարի պետք է տրվի կառուցապատման ծրագրի մեկնարկը:
Անդրադառնալով քաղաքաշինական այլ խոշոր ծրագրերին՝ փոխվարչապետը հավելել է, որ կառավարության որդեգրած քաղաքականությամբ խոշոր կառուցապատման ծրագրերը պիտի իրականացվեն մրցութային հիմքով՝ սկսած նախագծման աշխատանքներից: Այդ պրակտիկան արդեն իսկ կիրառության մեջ է Կոնդ թաղամասի դեպքում, ինչպես նաև վերաբերում է Նորագյուղում նախապատրաստվող կառուցապատման ծրագրին: Նա ընդգծել է, որ թափանցիկ մրցութային ընթացակարգերը կարևոր են՝ երաշխավորելու հանրության վստահությունը նման նախագծերի նկատմամբ:
Նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել Երևանի 33-րդ թաղամասի կառուցապատման հարցերի լայն շրջանակին: Այդ համատեքստում քննարկվել է թաղամասի ամբողջական ծավալատարածական լուծումների և կառուցապատման ամբողջական էսքիզային նախագիծը: Օրակարգի կարևոր հարցերից մեկը վերաբերում էր թաղամասում առկա հուշարձանների, դրանց տարածքների պահպանության և կառուցապատման ընթացքում տեսողական ընկալման պայմանների՝ առավելագույնս ընդունելի լուծումներ ունենալուն: Ընդգծվել է, որ թաղամասի տարածքում առկա բոլոր պատմամշակութային հուշարձանները պահպանվելու են, իսկ պահպանության և ամրակայման աշխատանքները կատարվելու են օրենքով սահմանված կարգով: Անդրադարձ է կատարվել լոտերի իրացման աշխատանքների ներկայիս փուլին. 18 լոտերից 10-ում ավարտվել են իրացման աշխատանքները, իսկ մնացած 8-ի ավարտական փուլի համար որոշում է կայացվել աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով գործընթացին ներգրավել համայնքային համապատասխան մարմնին:
Առաջիկա անելիքների վերաբերյալ փոխվարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ:
14:05 07.07.2025
Խորհրդարանը շարունակել է քննարկել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցըԱզգային ժողովը հուլիսի 7-ի արտահերթ նստաշրջանում շարունակել է քննարկել «Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հուլիսի 4-ի քննարկումը՝ այստեղ: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն այս գործի հիմնավորումներն ապօրինի ու շինծու են որակել, նշել, որ քաղաքական պատվեր է կատարվում, ինչի առնչությամբ անհամաձայնություն են հայտնել իշխող քաղաքական ուժի պատգամավորները, […] ...
13:58 07.07.2025
Մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական փառատոնը. այն կշարունակվի 12 օրՍյունիքի մարզկենտրոն Կապանում «Նախերգանք» համերգային ծրագրով մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոնը։ Երաժշտական տոնակատարությունը կշարունակվի 12 օր անընդմեջ՝ հանդիսատեսին առաջարկելով երաժշտական տարբեր ժանրերի համերգներ՝ 30-ից ավելի հրավիրյալ երաժիշտների կատարմամբ։ «Կապան ֆեստ 2025»-ի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու 18-րդ դարի լարային գործիքներ, այդ թվում՝ Ստրադիվարիուսի և Գվարների դել Ջեզուի ջութակները, որոնց ցուցադրությունը Կապանում կներկայացնի հայտնի ջութակագործ […] ...
13:50 07.07.2025
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանինՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությանն ու միջխորհրդարանական խորացող հարաբերություններին վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել դեսպան Սվենսոնի անձնական ներդրումն ու ջանքերը երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության զարգացման հարցում։ ...
13:42 07.07.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ տրանսպորտային միջոցների ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակովԵրևանում ավտոբուսների երթևեկությունն առանձնացված գոտիներով կազմակերպելու նպատակով ամիսներին իրականացվել է գործող առանձնացված գոտիների շարունակականության ապահովում Մաշտոցի պողոտայից դեպի Խորենացի, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտիի փողոցներ՝ ապահովելով հասարակական տրանսպորտի անարգել երթևեկը դեպի «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով։ Այս նախագծով մի շարք խաչմերուկներում տեղի են ունեցել երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնց նպատակն է, նշված փողոցներում ավտոբուսի առանձնացված գծերի ներդրմամբ […] ...
13:33 07.07.2025
Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունըՄեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գործընթացն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի համաձայն: Մանկապարտեզը լինելու է 6 խմբանի՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: ...
13:26 07.07.2025
Լողասեզոնին Սևանալճում իրականացվելու է 24-ժամյա ուժեղացված ծառայությունՍևանալճում հուլիսի 1-ից լողասեզոնը բացվել է. փրկարարներն ու ջրային պարեկներն իրականացնում են 24-ժամյա ուժեղացված ծառայություն: Այս մասին այսօր մանրամասներ են ներկայացրել մամուլի ասուլիսի ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում: ...