Հրշեջ-փրկարարները մարել են բազմաթիվ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

Հրշեջ-փրկարարները մարել են բազմաթիվ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:47 05.07.2018

Հուլիսի 4-5-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝  Երևան քաղաքի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 123 շենքի մոտակայքում այրվել է մոտ 400 քմ խոտածածկ տարածք, Աճառյան փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 1500 քմ, Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 3 շենքի մոտակայքում՝ 300 քմ, Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Նոր Արեշի 15-րդ փողոցում՝ մոտ 500 քմ, Ֆրունզեի փողոցում` «Մերսեդես» հյուրանոցի մոտակայքում՝ 150 քմ, Սարի Թաղի 23-րդ փողոցի թիվ 16 տան մոտակայքում՝ 1000 քմ, Աղի լճի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին` Չայնիի ոլորաններում՝ մոտ 12 հա, Արարատի մարզի Նոր Խարբերդի ամառանոցների 14-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 800 քմ, Արագածոտնի մարզի  Օշական գյուղի գերեզմանատան տարածքում՝ 3000 քմ, Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին՝ 4000 քմ, Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ 1 հա, Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում՝ 7000 քմ, Տիգրան Մեծի փողոցում գտնվող մանկապարտեզի մոտակայքում՝ 12 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքի 1-ին թաղամասի 3-րդ փողոցում՝ 1000 քմ, հիվանդանոցի բակում՝ 200 քմ, Վեդի քաղաքում՝ 1000 քմ, Սյունիքի մարզի Սյունիք գյուղում՝ 300 քմ, Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 11-րդ կմ-ին հարակից տարածքում՝ 1500 քմ բուսածածկույթ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ 400 քմ, Բալահովիտ գյուղում՝ 7000 քմ խոտածածկ տարածք, Ծաղկունք 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 1500 քմ, 2-րդ փողոցի տներից մեկին հարակից՝ 1500 քմ, Առինջ գյուղի Գ թաղամասի 2-րդ փողոցին հարակից՝ 3000 քմ, Արամուս գյուղի Անկախության 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 1000 քմ գարու արտ և 2000 քմ խոտածածկույթ, Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ 5000 քմ, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի գերեզմանատանը՝ 2000 քմ, Շահումյան գյուղի Նավասարդյան փողոցի տներից մեկի դիմաց՝ 800 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղու 5-րդ կմ-ին հարակից տարածքում՝ 1500 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ

18:32 28.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակել

18:22 28.06.2025

Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակել

Միջազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։ «Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզը փոխեց […] ...

The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականին

18:12 28.06.2025

The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականին

Իսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...

SHANTNEWS

18:00 28.06.2025

SHANTNEWS

Կյանքից հեռացել է գրոսմայստեր, օլիմպիական հավաքականի մարզիչ Տիգրան Նալբանդյանը

17:50 28.06.2025

Կյանքից հեռացել է գրոսմայստեր, օլիմպիական հավաքականի մարզիչ Տիգրան Նալբանդյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 50 տարեկանում կյանքից հեռացել է գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, 2006 և 2008 թվականներին Շախմատի համաշխարհային օլիմպիադաների՝ Հայաստանի չեմպիոնական թիմի մարզիչ Տիգրան Նալբանդյանը, այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն […] ...

Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբ

17:41 28.06.2025

Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբ

Իրանը բացել է իր օդային տարածքը միջազգային թռիչքների համար՝ երկրի կենտրոնական շրջանի և մասամբ՝ արևմտյան շրջանի վրայով, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախվանը։ Նրա խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության համակարգող կոմիտեի որոշմանը համապատասխան և ներկայիս պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով, երկրի արևելյան մասի օդային տարածքից բացի, որն օգտագործվում է ներքին, միջազգային […] ...

BACK_TO_TOP