21:15 09.04.2021
Իլոն Մասկի կողմից հիմնադրված Neuralink ընկերությունը, որն աշխատում է ուղեղ- համակարգչի անլար ինտերֆեյս ստեղծելու վրա, թողարկել է տեսանյութ, որում ցուցադրում է իր վերջին ձեռքբերումները: Տեսահոլովակի գլխավոր հերոսը արու մակակա է՝ Փեյջեր անունով:
Նրա ուղեղի կիսագնդերից յուրաքանչյուրում ներկառուցված է Neuralink ինտերֆեյսը՝ տվիչներով չիպ, որոնք կարդում են նեյրոնների էլեկտրական ակտիվությունը: Սարքը անլար կապով հնարավոր է միացնել համակարգչի կամ սմարթֆոնի հետ այնպես, ինչպես անլար ականջակալների դեպքում է:
Փորձարկման ժամանակ նախ Փեյջերին խնդրել են, խողովակի միջոցով մատուցվող բանանի սմուզիի փոքր չափաբաժինների դիմաց, ջոյսթիքով կառավարել էկրանի կուրսորը: Ուղեղի մեջ եղած ազդակները, որոնք համապատասխանում էին թաթի շարժումներին, ընթերցվում էին գործընթացում, վերլուծվում և համեմատվում ջոյսթիքի շարժումների հետ:
Հետո ջոյստիկն անջատել են՝ կառավարումը միացնելով ուղեղային ինտերֆեյսին, և պարզվել է, որ Փեյջերը հիանալի է հաղթահարում կառավարումը վերծանված նյարդային ակտիվության միջոցով, թեպետ նա սովորությունից դրդված շարունակում էր շարժել ֆիզիկական կարգավորիչը: Ի վերջո, մակական սովորել է առանց ջոյսթիքի խաղալ ամենապարզ տեսախաղը՝ Pong:
«Մեր նպատակն է թույլ տալ, որ կաթվածահար եղած մարդիկ համակարգիչ կամ սմարթֆոն օգտագործեն միայն իրենց ուղեղի միջոցով, – ասվում է տեսանյութում,- Քանի որ նրանք չեն կարող օգտագործել ջոյսթիք, ստիպված կլինեն ճշգրտել ապակոդավորիչը՝ պատկերացնելով ձեռքի շարժումները»:
18:10 11.08.2025
Ադամյանը մարզվում է «Քյոլնի» երկրորդ թիմի հետ17:52 11.08.2025
Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
17:47 11.08.2025
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետՏեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...
17:39 11.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճելԳազայում սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 222-ի, որոնցից 101-ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնուցման պատճառով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ «Ալ-Աուդա» հիվանդանոցն էլ հայտնել է, որ մեկ երեխա զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է […] ...
17:25 11.08.2025
«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասինԿատալոնական «Բարսելոնան» հայտարարել է բասկ պաշտպան Ինյիգո Մարտինեսի հեռանալու մասին: Կողմերը խզել են պայմանագիրը: Ակումբը շնորհակալություն է հայտնել 34-ամյա ֆուտբոլիստին «Բարսելոնայի» կազմում անցկացրած երկու մրցաշրջանի համար: Մարտինեսը 2023 թվականի հուլիսին Բիլբաոյի «Աթլետիկից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բարսելոնային»: Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Մարտինեսն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա «Ալ Նասրին»: ...
17:10 11.08.2025
Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրըԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական […] ...