14:32 09.04.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ հիմնավորվել է, որ ընկերության կողմից Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի դպրոցը և մարզասրահը էլեկտրական հոսանքով ապահովելու աշխատանքների կատարման ղեկավարումը հանձնարարված է եղել նույն ընկերության աշխղեկին, որը 2020թ. ապրիլի 17-ից աշխատելով նշված պաշտոնում, աշխատանքային պայմանագրով ստանձնած լինելով իրեն հանձնարարված աշխատանքների համակարգման և ղեկավարման պարտականություն, հանդիսանալով Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում 0,4 կՎ մալուխագծի, 10 կՎ և 0,4 կՎ օդային գծերի վերակառուցման աշխատանքների ղեկավար, լինելով տեխնիկայի անվտանգության պահպանման համար պատասխանատու անձ, թույլ է տվել աշխատանքի կազմակերպման անվտանգության պահանջների խախտում, ինչի արդյունքում ընկերության երկու աշխատակիցներն ստացել մարմնական վնասվածքներ:
Մասնավորապես՝ 2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ընկերության աշխղեկը, խախտելով «Ամբարձիչ աշտարակների (վերհանների) կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգի» պահանջները, ընկերության հոսանքագծերի մոնտաժողներին չի տրամադրել անհատական պաշտպանության միջոցներ՝ սաղավարտ, ապահովիչ գոտի, աշխատանքների իրականացման համար առանց ավտոմեքենայի տեխնիկական վիճակի ուսումնասիրման, առանց ավտոմեքենայի սարքինության և անվտանգության հարցերի ստուգման տրամադրել է ընկերությանը չպատկանող՝ 1983թ. արտադրության «GAZ AGP-18» մոդելի ավտոաշտարակ, որի ժամանակ ավտոաշտարակի վերամբարձ մեխանիզմի ճոճանը հիմքի մասից կոտրվել է և մոտ 8 մետր բարձրությունից, հիշյալ աշխատակիցների հետ միասին, ընկել գետնին, որի արդյունքում նրանցից մեկն ստացել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, իսկ մյուսը՝ ծանր մարմնական վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ընկերության աշխղեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
10:19 28.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ կազմել է 19.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 28.07.2025
ԱՄՆ-ը կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցություններըԱՄՆ վարչակազմը կօգնի Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետդեպարտամենտի պաշտոնյաները Մալայզիայում են՝ այս խաղաղության ջանքերին օգնելու համար։ Եվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և ես շարունակում ենք շփվել մեր գործընկերների հետ յուրաքանչյուր երկրում և շատ ուշադիր հետևել իրավիճակին։ Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի», […] ...
09:56 28.07.2025
Տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է. Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում էԳյումրու համայնքապետարանն արձագանքել է համացանցում տարածված քաղաքի շատրվանների «երգի» տեսանյութին. «Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։ Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր […] ...
09:50 28.07.2025
ՀԱՄԱՍ-ը անիմաստ է համարում Իսրայելի հետ բանակցությունները Գազայի շրջափակման պայմաններումԳազայի հատվածում պաղեստինյան արմատական շարժման՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան հայտարարել է, որ Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունները անիմաստ են անկլավի շրջափակման պայմաններում։ Նա այս խոսքերն ասել է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված ուղերձում՝ առաջարկելով բացել անցակետեր և ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը։ «Գազայի հատվածում մեր երեխաների, կանանց և ժողովրդի շրջափակման, ցեղասպանության և սովի պայմաններում […] ...
09:40 28.07.2025
Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը՝ կրակը դադարեցնելու համարՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, բարձրացվել է Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հարցը։ Մակրոնն այս մասին հայտնել է X-ում։ «Մենք վերահաստատեցինք կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը անկախ և լիարժեք գործող ինստիտուտների ղեկավարությամբ», – գրել է Ֆրանսիայի նախագահը: Նա նաև խոստացել է մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և […] ...
09:39 28.07.2025
Փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել վերելակի հորանիցՀուլիսի 28-ին, ժամը 04։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում վերելակի խցիկն իջել և հենվել է հորանում գտնվող քաղաքացու վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ վերելակի հորանն ընկած […] ...