14:57 09.04.2021
«Զինանոց 2021» համալիր կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է։ Այս շրջանակներում, ոստիկանության Մալաթիայի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր։ Ինքնաձիգները կամավոր հանձնած անձինք ոստիկանություն են բերել նաև փամփուշտներ։ «Կալաշնիկովը» Մալաթիայի բաժին բերած տղամարդը կամավոր հանձնել է նաև պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ։
Արդյունավետ էր նաև ոստիկանության Արարատի և Արտաշատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Մասնավորապես, մի տղամարդ զանգահարել է Արարատի բաժին ու հայտնել, որ Վեդի քաղաքի ջրատարի մոտ «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պայթուցիչներով նռնակներ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ է թողել։ Արտաշատի բաժին եկած երիտասարդն էլ հետը բերել էր գործարանային համարը ջնջված «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։ Բալահովիտ գյուղում բնակվող մի տղամարդ էլ Ջրվեժից Ձորաղբյուր տանող ճանապարհին զենք-զինամթերք էր գտել ու զանգահարել ոստիկանություն։
Կոտայքի բաժնի ծառայողները քաղաքացու նշած վայրում հայտնաբերեցին գործարանային համարով ինքնաձիգ, փամփշտատուփեր ու փամփուշտներ։ Ոստիկանության Թալինի բաժնի պարեկապահակետային ջոկի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Աշնակ գյուղի մի բնակիչ բաժնում կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որն, ըստ նրա՝ պատկանել է հանգուցյալ հորը։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Արմավիրի և Բաղրամյանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Արմավիրի մազում բնակվող երկու տղամարդ հիշյալ ստորաբաժանումներում կամավոր հանձնել են ատրճանակներ ու զինամթերք։ «ՏՕԶ» տիպի հրացանն ու ինքնաշեն ատրճանակը ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնել են Կապան համայնքի երկու բնակիչ։
Ճամբարակի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Ճամբարակում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է ինքնաշեն կրակող սարք ու զինամթերք։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
10:19 28.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ կազմել է 19.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 28.07.2025
ԱՄՆ-ը կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցություններըԱՄՆ վարչակազմը կօգնի Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետդեպարտամենտի պաշտոնյաները Մալայզիայում են՝ այս խաղաղության ջանքերին օգնելու համար։ Եվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և ես շարունակում ենք շփվել մեր գործընկերների հետ յուրաքանչյուր երկրում և շատ ուշադիր հետևել իրավիճակին։ Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի», […] ...
09:56 28.07.2025
Տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է. Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում էԳյումրու համայնքապետարանն արձագանքել է համացանցում տարածված քաղաքի շատրվանների «երգի» տեսանյութին. «Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։ Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր […] ...
09:50 28.07.2025
ՀԱՄԱՍ-ը անիմաստ է համարում Իսրայելի հետ բանակցությունները Գազայի շրջափակման պայմաններումԳազայի հատվածում պաղեստինյան արմատական շարժման՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայան հայտարարել է, որ Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունները անիմաստ են անկլավի շրջափակման պայմաններում։ Նա այս խոսքերն ասել է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված ուղերձում՝ առաջարկելով բացել անցակետեր և ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը։ «Գազայի հատվածում մեր երեխաների, կանանց և ժողովրդի շրջափակման, ցեղասպանության և սովի պայմաններում […] ...
09:40 28.07.2025
Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը՝ կրակը դադարեցնելու համարՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, բարձրացվել է Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հարցը։ Մակրոնն այս մասին հայտնել է X-ում։ «Մենք վերահաստատեցինք կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը անկախ և լիարժեք գործող ինստիտուտների ղեկավարությամբ», – գրել է Ֆրանսիայի նախագահը: Նա նաև խոստացել է մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և […] ...
09:39 28.07.2025
Փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել վերելակի հորանիցՀուլիսի 28-ին, ժամը 04։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում վերելակի խցիկն իջել և հենվել է հորանում գտնվող քաղաքացու վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ վերելակի հորանն ընկած […] ...