Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել հրեական Հոլոքոստի զոհերի հիշատակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+15.09 oC

Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել հրեական Հոլոքոստի զոհերի հիշատակին

15:58 27.01.2018

Աշխարհի հրեաներն այսօր՝ հունվարի 27-ը նշում են որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի օր: Հենց այդ օրը խորհրդային զորքերը Լեհաստանում ազատագրեցին Գերմանական Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը, ու աշխարհը տեսավ այն անմարդկային վայրագությունները, որ իրականացվել էին ճամբարում պահվող մարդկանց, այդ թվում հրեաների նկատմամբ: 

Հոլոքոստի զոհերի թիվը պաշտոնական տվյալներով հասնում է 6 միլիոնի:

Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչները այսօր այցելել և ծաղիկներ են դրել Երեվանի կենտրոնում կանգնեցված Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, մեկ րոպե լռությամբ հարգել դաժան ոճրագործության զոհ դարձած հրեաների հիշատակը: 

Հոլոքոստի զոհերի հիշատակման միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչները, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը: 

«Մենք հավաքվել ենք մի հուշարձանի մոտ, որը իր բնույթով ու բովանդակությամբ եզակի է աշխարհում, քանի որ խորհրդանշում է երկու ժողովուրդների հրեաների և հայերի ողբերգությունը» իր ելույթում ընդգծել է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը: Նա շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին ու Հայաստանին, որտեղ հրեա ժողովրդի զավակները երբեք իրենց օտարված ու մերժված չեն զգացել: 

«Եթե ժամանակին դատապարտվեր հայոց ցեղասպանությունը, ապա չէր լինի հոլոքոստը»,- ընդգծել է հրեական համայնքի ղեկավարը: 

Ելույթներ են ունեցել նաև Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանը, ինչպես նաև «Հայաստան-Իսրայել» խորհրդարանական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատասխան խաղում կզգանք արդեն մեր երկրպագուների աջակցությունը․ Էնրիկե

15:20 30.04.2025

Պատասխան խաղում կզգանք արդեն մեր երկրպագուների աջակցությունը․ Էնրիկե

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է ՉԼ կիսաեզրափակչում «Արսենալի» հետ առաջին խաղը: «Ինձ համար հաճելի է տեսնել, թե ինչպես է իմ թիմը ցույց տալիս այն աշխատանքը, որ կատարում ենք ամեն օր: Սա էմոցիոնալ հանդիպում էր, քանի որ բարդ էր խաղալ նման մթնոլորտում: Գոլը մեզ մեծ վստահություն հաղորդեց: Պատասխան խաղում կզգանք արդեն մեր երկրպագուների աջակցությունը: […] ...

Կապահովվեն Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության պահպանման ծախսերը

15:15 30.04.2025

Կապահովվեն Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության պահպանման ծախսերը

Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է որոշում, որով կապահովվի Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության, նստավայրը՝ Մասկատ, պահպանման ծախսերը: Գումարից հիմնական մասը կհատկացվի ԱԳՆ բյուջեից, իսկ մնացածը՝ Կառավարության պահուստային ֆոնդից։ Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը կնպաստի Հայաստանի և Օմանի միջև առկա ջերմ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, զբոսաշրջային հոսքերի, փոխադարձ առևտրաշրջանառության, այդ թվում՝ տարանցիկ ավելացմանը: Այն […] ...

Կկարգավորվեն առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերը

15:11 30.04.2025

Կկարգավորվեն առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված՝ առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերի հետ կապված որոշ հարաբերությունների կարգավորման նպատակով: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2024 թ. հունվարի 1-ից մինչև 2025 թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը հայտարարատուին փոխհատուցվում են նաև այն դեպքերում, երբ սոցիալական ծախսերի […] ...

Կառավարությունն ավելի քան 1,6 մլրդ դրամ է հատկացնել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

15:08 30.04.2025

Կառավարությունն ավելի քան 1,6 մլրդ դրամ է հատկացնել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2022, 2023 և 2024 թվականների սուբվենցիայի մի շարք ծրագրեր՝ 1 մլրդ 682 մլն դրամի չափով: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 17 համայնքի ընդհանուր 27 սուբվենցիոն ծրագիր: […] ...

Ռյուդիգերը որակազրկվել է 6 խաղով

15:03 30.04.2025

Ռյուդիգերը որակազրկվել է 6 խաղով

«Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում դրսևորած ոչ սպորտային պահվածքի համար որակազրկվել է 6 խաղով։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռեալի» ֆուտբոլիստներից երկու խաղով որակազրկվել է Լուկաս Վասկեսը, իսկ Ջուդ Բելինգհեմի կարմիր քարտը չեղարկվել է. անգլիացին ոչ մի հանդիպում բաց չի թողնի։ Հիշեցնենք, որ Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ խաղի լրացուցիչ […] ...

SHANTNEWS

15:00 30.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP