19:22 11.04.2021
Ապրիլի 5-ին նախագահի աշխատակազմը հաղորդել էր, որ նախագահ Զուրաբիշվիլին գտնվում է ինքնամեկուսացման մեջ, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Ուրբաթ օրը նախագահը տարեկան զեկույցով հանդես է եկել Վրաստանի խորհրդարանում 1989 թ. ապրիլի 9-ի ցույցը ցրելու զոհերի հուշահամալիրում ծաղիկներ դնելուց հետո:
«Համերաշխություն» շարժման ներկայացուցիչները կարծում են, որ Զուրաբիշվիլին վարչական իրավախախտում է թույլ տվել, երբ հայտնվել է մարդաշատ վայրում ՝ չսպասելով մեկուսացման ութօրյա ժամկետի ավարտին:
«Այն ժամանակ, երբ երկրում հազարավոր քաղաքացիներ տուգանվել են 2000 լարիով, շատերի բանկային հաշիվները սառեցվել են ու մարդիկ չեն կարողանում հանել իրենց աշխատավարձը, (…)նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, իհարկե, պետք է տուգանվի» ,- այս մասին այսօր ճեպազրույցում ասել է Լեյբորիստական կուսակցության անդամ, «Համերաշխության» ներկայացուցիչ Լաշա Չխարտիշվիլին, հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:
Նա ավելացրել է, որ վերջին ամիսներին կարանտինի սահմանափակումների խախտումները բազմիցս դարձել են տարբեր երկրների պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցների կամ նույնիսկ նրանց հրաժարականի պատճառ:
Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը ենթադրում է վարչական պատասխանատվություն. ֆիզիկական անձանց համար 2 հազար լարի, իսկ իրավաբանական անձանց համար` 10 հազար լարի տուգանք։
08:05 15.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱլբանիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: ...
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...