Մեկնարկել են ՀՀ-ում առաջին սանիտարական աղբավայրի կառուցման շինարարական աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+25.09 oC

Մեկնարկել են ՀՀ-ում առաջին սանիտարական աղբավայրի կառուցման շինարարական աշխատանքները

11:05 15.04.2021

Ապրիլի 14-ին ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տրվել է «Կոտայքի  և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետները, այլ պաշտոնատար անձինք։

Շինարարության մեկնարկը նախատեսող համաձայնագիր է ստորագրվել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի, ՎԶԵԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի և ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի միջև։

ՏԿԵ նախարար Ս․Պապիկյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության և ծրագրին աջակցելու համար, ինչի արդյունքում ակնկալվում է երկու մարզերում ունենալ բնապահպանական, սոցիալական և տնտեսական տեսանկյունից արդյունավետ, ինչպես նաև՝ մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցմամբ աղբահանության համակարգ։

«Այսօր մենք պաշտոնապես մեկնարկում ենք հանրապետությունում Եվրամիության չափորոշիչներին համապատասխան առաջին սանիտարական աղբավայրի կառուցման աշխատանքները։ Ցանկանում եմ նշել, որ ծրագրի ընթացքում մենք անցել ենք երկար ճանապարհ, ունեցել ենք նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններ, բայց կարևորն այսօրվա շինարարության մեկնարկն է, որի համար շատ ուրախ ենք ողջունելու երկրի համար այս դժվար պայմաններում նմանատիպ կապիտալ շինարարական ծրագրի մեկնարկը։ Մենք բարձր ենք գնահատում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը հանրապետությունում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված տարբեր ոլորտներում, և իհարկե մեզ համար կարևոր նշանակություն ունի նաև կոշտ թափոնների կառավարման ոլորտում բանկի հետ մեր արդյունավետ ընթացող գործընկերությունը»,-ասել է նախարարը:

Ս․ Պապիկյանը հավելել է, որ օրերս ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Աղբահանության ոլորտի ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը», որի կարևոր բաղադրիչներից է ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ԵՄ նորմերին համապատասխան աղբահանության համակարգի ներդնումը, որը որպես ցուցադրական և արդյունավետ օրինակ կհանդիսանա հանրապետության մյուս տարածքներում աղբահանության նմանատիպ համակարգի ներդրման համար։

«ՎԶԵԲ-ը ուրախ է աջակցել Հայաստանին թափոնների կառավարման ժամանակակից համակարգ ներդնելու հարցում։ Իրականացվող ծրագիրը դրական ազդեցություն կունենա բնապահպանության ոլորտի վրա՝ օրինակ ծառայելով Հայաստանի մյուս մարզերի համար»,-նշել է ՎԶԵԲ-ի տարաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն՝ շնորհակալություն հայտնելով ԵՄ-ին և E5P-ին՝ ցուցաբերած աջակցության համար և ծրագրի իրագործմանը մաղթելով հաջող ընթացք։

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն իր ելույթում նշել է, որ այս նախաձեռնությունը համահունչ է շրջակա միջավայրի պահպանության և թափոնների կառավարման վերաբերյալ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) դրույթներին ու նպաստում է ԵՄ Կանաչ գործարքի նպատակներին: «Այս նախագիծը կօգնի Կոտայքի և Գեղարքունիքի մարզի համայնքներին ներդնել կոշտ թափոնների համալիր կառավարման համակարգ և բարելավել թափոնների հավաքման, այդ թվում՝ տեսակավորման, վերամշակման համակարգը և նոր հնարավորություններ ընձեռել տեղական բիզնեսներին», – նշել է նա:

«Կոտայքի  և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ իր բոլոր ենթակառուցվածքներով՝ այդ թվում հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքերով ու ճանապարհային ուղիներով։ Երկու մարզի բնակավայրերում կներդրվի աղբահանության արդյունավետ համակարգ, Կոտայքի մարզի Ակունք և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։

Շինարարությունը համաֆինանսավորվում է Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն հիմնադրամի (E5P) , Եվրոպական հարևանության ներդրումային հիմնադրամի  (NIF) կողմից:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է, որից 5,5 մլն եվրոն՝ հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն եվրոն` դրամաշնորհ: Վերջինիս 3.5 մլն եվրոն տրամադրվում է Եվրոպական հարևանության ներդրումային հիմնադրամի կողմից (NIF), իսկ 2,0 մլն եվրոն` Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և բնապահպանական գործընկերության հիմնադրամից (E5P): Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։

Նշենք, որ «Կոտայքի  և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրն» իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված և ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացման միջազգային համաձայնագրի շրջանակում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մի քանի մարզերում քամու հետևանքով գրանցվել են արտակարգ դեպքեր

22:46 14.06.2025

Մի քանի մարզերում քամու հետևանքով գրանցվել են արտակարգ դեպքեր

Հունիսի 14-ին, ժամը 19:30-ից սկսած մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում՝ 17-32 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով մոտակայքում կայանած ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական […] ...

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը գործարկվել են Իրանի յոթ նահանգներում

22:39 14.06.2025

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը գործարկվել են Իրանի յոթ նահանգներում

Հակաօդային պաշտպանության համակարգեր են ակտիվացվել Իրանի առնվազն յոթ նահանգներում։ Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։ Համաձայն տեղեկությունների՝ Իսրայելի հարվածները հետ են մղվում Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Քերմանշահ, Լորստան, Թեհրան, Հորմոզգան և Խուզեստան նահանգներում։ ...

Ռիսկը շատ մեծ է. ի՞նչ սպասել Իրան-Իսրայել հակամարտությունից

22:33 14.06.2025

Ռիսկը շատ մեծ է. ի՞նչ սպասել Իրան-Իսրայել հակամարտությունից

Ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Իսրայել-Իրան առճակատումն է: Երեկ գրեթե ամբողջ գիշեր Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել Թել Ավիվին արձակելով ավելի քան 100 հրթիռ: Երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ: Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները և ի՞նչ հանգուցալուծում կստանան. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր Փույա Հոսսեյնին: Հարցազրույցն […] ...

NBA-ի եզրափակչում առայժմ հավասարություն է

22:16 14.06.2025

NBA-ի եզրափակչում առայժմ հավասարություն է

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մեծ եզրափակչի չորրորդ խաղում «Օքլահոմա Սիթի Թանդերը» հյուրընկալվելիս 111-104 հաշվով հաղթել է «Ինդիանա Փեյսերսին»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Թանդերի» խաղարկող պաշտպան, մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող (MVP) Շեյ Գիլջես-Ալեքսանդրը։ Կանադացին վաստակել է 35 միավոր։ Մարկ Դեյնոյի գլխավորած թիմը հաղթանակի շնորհիվ կրկին հավասարեցրել է շարքի հաշիվը` 2-2։ Թիմերի հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 17-ին […] ...

SHANTNEWS

22:00 14.06.2025

SHANTNEWS

Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել

21:48 14.06.2025

Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել

Հունիսի 14-ին, ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունոմ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական 4-րդ շենքից որդին մորը նետել է, ապա ինքն է նետվել: Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ որդին՝ Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Գ.-ն, նախ մորը՝ Լոռու մարզի բնակիչ […] ...

BACK_TO_TOP