Առաջարկվում է կրճատել ոչ աշխատանքային և տոնական օրերը․ Օրենսդրական նախաձեռնություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+25.09 oC

Առաջարկվում է կրճատել ոչ աշխատանքային և տոնական օրերը․ Օրենսդրական նախաձեռնություններ

13:53 15.04.2021

Կառավարությունը հավանություն է տվել ««ՀՀ Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ այդմ՝ առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։ Տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ գնահատման արդյունքներով՝ 5 լրացուցիչ աշխատանքային օրերի դեպքում այլ հավասար պայմաններում համախառն ներքին արդյունքի ծավալը կավելանա 88․6 մլրդ դրամով, համախառն թողարկման ծավալը կավելանա 123 մլրդ դրամով:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրինագծին, նշել է ամեն տարի այս թեմայով քննարկումներ են եղել. «Ուզում եմ արձանագրել, որ այս թեման շատ վաղուց հասունացած և քննարկվող թեմա է մի տարբերությամբ, որ ամեն անգամ այն սկսվում է քննարկվել դեկտեմբերի երկրորդ կեսին: Հիմա մենք առաջարկում ենք ոչ դեկտեմբերին, ոչ էլ նույնիսկ նոյեմբերին կամ հոկտեմբերին, այլ այսօրվանից այս թեման քննարկենք, որպեսզի հասկանանք, թե կոնկրետ այս առումով ինչ հանրային համաձայնություն կարող ենք ձևավորել, որովհետև շատ նուրբ հարց է, բայց նաև կարևոր»:

Վարչապետն առաջարկել է օրինագծին հավանություն տալ, սակայն շարունակել քննարկումը դրա վերաբերյալ: «Օրենքի նախագիծը պետք է շրջանառվի, ընթերցումներ անցնի Ազգային ժողովում: Մինչ այդ էլ, բնականաբար, բարձրաձայնում ենք թեման հանրային որոշակի կարծիք գեներացնելու համար, հասկանալու համար, թե ի վերջո ինչ ընկալումներ կան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ օրենքի նախագիծը կարող է դեռ շատ փոփոխությունների ենթարկվել և ի վերջո կարող է չընդունվել:

Նախագծի վերաբերյալ մի շարք առարկություններ է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, մասնավորապես նշելով, որ 5 ոչ աշխատանքային օրերի կրճատումը նվազեցնում է աշխատողների հանգստյան օրերի քանակը տարվա կտրվածքով։ Նախարարը առաջարկել է աշխատանքային դարձնել միայն հունվարի 4,5,7-ը։

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Եկեք չհավակնենք, որ այսօր բոլոր հարցերի պատասխանները տալու ենք: Պայմանավորվենք, որ հանգիստ, հանդարտ պայմաններում հարցը մտցնում ենք օրակարգ և բոլոր փաստերը, փաստարկները ստուգում ենք, վերստուգում ենք, բոլոր հաշվարկները անում ենք, բոլոր կարծիքները լսում ենք, և ըստ այդմ կայացնում ենք մի որոշում, որը պիտի մեր նպատակադրումներին առավելագույնս ծառայի»:

Կստեղծվի ներքին գործերի նախարարություն
Գործադիրի հավանությանն է արժանացել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերով առաջարկվում է ՀՀ գործադիր իշխանության մարմինների համակարգում կազմավորել ներքին գործերի բնագավառում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման մարմին՝ ներքին գործերի նախարարություն: Ըստ այդմ՝ նախարարության ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև նախարարությանը ենթակայությանն է հանձնվելու ներկայումս ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիր։ Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ ոստիկանության զորքերի, պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է Հանրապետության նախագահը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարկուտ՝ Գյումրիում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

22:59 14.06.2025

Կարկուտ՝ Գյումրիում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել Գյումրիում տեղացած կարկուտից: Մանրամասներ՝ տեսանյութում: ...

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելը Իրանի վրա հարձակումն իրականացրել է ԱՄՆ համակարգմամբ

22:55 14.06.2025

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելը Իրանի վրա հարձակումն իրականացրել է ԱՄՆ համակարգմամբ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեղադրել է Միացյալ Նահանգներին Իսլամական Հանրապետության վրա Իսրայելի հարձակումները համակարգելու մեջ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում։ Այս մասին ասվում է Իրանի նախագահի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ։ «Ամերիկացիները բանակցությունների ընթացքում միշտ ընդգծել են, որ սիոնիստական ​​ռեժիմը չի ձեռնարկի որևէ ագրեսիվ գործողություն առանց իրենց համակարգման և թույլտվության։ Հետևաբար, ակնհայտ է, որ […] ...

Մի քանի մարզերում քամու հետևանքով գրանցվել են արտակարգ դեպքեր

22:46 14.06.2025

Մի քանի մարզերում քամու հետևանքով գրանցվել են արտակարգ դեպքեր

Հունիսի 14-ին, ժամը 19:30-ից սկսած մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում՝ 17-32 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով մոտակայքում կայանած ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական […] ...

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը գործարկվել են Իրանի յոթ նահանգներում

22:39 14.06.2025

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը գործարկվել են Իրանի յոթ նահանգներում

Հակաօդային պաշտպանության համակարգեր են ակտիվացվել Իրանի առնվազն յոթ նահանգներում։ Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։ Համաձայն տեղեկությունների՝ Իսրայելի հարվածները հետ են մղվում Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Քերմանշահ, Լորստան, Թեհրան, Հորմոզգան և Խուզեստան նահանգներում։ ...

Ռիսկը շատ մեծ է. ի՞նչ սպասել Իրան-Իսրայել հակամարտությունից

22:33 14.06.2025

Ռիսկը շատ մեծ է. ի՞նչ սպասել Իրան-Իսրայել հակամարտությունից

Ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Իսրայել-Իրան առճակատումն է: Երեկ գրեթե ամբողջ գիշեր Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել Թել Ավիվին արձակելով ավելի քան 100 հրթիռ: Երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ: Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները և ի՞նչ հանգուցալուծում կստանան. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր Փույա Հոսսեյնին: Հարցազրույցն […] ...

NBA-ի եզրափակչում առայժմ հավասարություն է

22:16 14.06.2025

NBA-ի եզրափակչում առայժմ հավասարություն է

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մեծ եզրափակչի չորրորդ խաղում «Օքլահոմա Սիթի Թանդերը» հյուրընկալվելիս 111-104 հաշվով հաղթել է «Ինդիանա Փեյսերսին»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Թանդերի» խաղարկող պաշտպան, մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող (MVP) Շեյ Գիլջես-Ալեքսանդրը։ Կանադացին վաստակել է 35 միավոր։ Մարկ Դեյնոյի գլխավորած թիմը հաղթանակի շնորհիվ կրկին հավասարեցրել է շարքի հաշիվը` 2-2։ Թիմերի հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 17-ին […] ...

BACK_TO_TOP