15:38 15.04.2021
Հայկական ատոմային էլեկտրակայանի նորոգման ուղղության մասնագետներն այցելել են Ռովնոյի ԱԷԿ (ՌԱԷԿ, Ռովնոյի մարզ, Ուկրաինա)՝ տեխնիկական սպասարկման և նորոգման ուղղությամբ փորձի փոխանակման նպատակով: Հայ մասնագետների այցը տեղի է ունեցել «ԱԷԿ-ի սարքավորումների վրա վերանորոգման աշխատանքների իրականացման արդյունավետության գնահատում» բենչմարքինգի շրջանակում, որը կազմակերպել է ԱԷԿ-երը շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇՀԿԱ ՄԿ) Մոսկովյան կենտրոնը:
Այցի ընթացքում ՌԱԷԿ-ի մասնագետները հայաստանյան պատվիրակությանը ներկայացրեցին էլեկտրակայանում տեխնիկական սպասարկման և վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքը, անվտանգության համար կարևոր համակարգերի սարքավորումների վերանորոգման կազմակերպումը, ապահերմետիկացված սարքավորումներ կողմնակի առարկաների ներթափանցման կանխմանն ուղղված գործունեության իրականացումը։ Քննարկվել են չնախատեսված և պլանային կանխարգելիչ վերանորոգման աշխատանքների բարձր որակի ապահովման, ինչպես նաև վերանորոգման պլանավորման, ժամկետների օպտիմալացման, տեխնիկական սպասարկման անձնակազմի վերապատրաստման գործում ծրագրային ապահովման կիրառման հետ կապված հարցեր:
Ուկրաինայի ատոմային էներգիան էլեկտրաէներգիայի արտադրությամբ աշխարհում արժանի տեղ է գրավում: Երկար տարիներ երկրում գործում են չորս ատոմակայան՝ 15 էներգաբլոկով, և կարևոր է ուսումնասիրել դրա կուտակված փորձը: Հայկական ԱԷԿ-ում ՇԿՀԱ ՄԿ ներկայացուցիչ Սերգեյ Կենջեցյանի խոսքով, Ռովնոյի ԱԷԿ-ի ընտրությունը պատահական չէ: «Մենք արդեն ունենք համագործակցության դրական փորձ ճառագայթային անվտանգության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ոլորտում: Ստացված բոլոր գիտելիքներն ու լավագույն փորձը աստիճանաբար ներմուծվում են Հայկական ԱԷԿ-ում, և արդեն կան առաջին դրական արդյունքները: Ռովնոյի ԱԷԿ-ի փորձը վերանորոգման ուղղության կազմակերպման բնագավառում մեզ համար օրինակելի է: Դա կապում եմ պրոֆեսիոնալների լավ թիմի և արդյունավետ կառավարման հետ: ՇԿՀԱ-ի աշխատանքը հիմնված է երեք սկզբունքների վրա՝ գնահատել, համեմատել և ներդնել: Կատարված վերանորոգումների որակը կարող ենք գնահատել՝ ելնելով վթարային անջատումների և կրկնակի նորոգումների բացակայությունից, ինչն, իհարկե, ազդում է անվտանգ շահագործման վրա ընդհանուր առմամբ: Սակայն տեխնիկական սպասարկման և վերանորոգման գծով սեփական աշխատանքի որակի արդյունավետ գնահատման համար անհրաժեշտ է համեմատել այն Ռովնոյի գործընկերների ունեցած լավագույն պրակտիկաների հետ»,- նշեց Սերգեյ Կենջեցյանը:
Հայկական ԱԷԿ-ի մասնագետներն այցելել են Ռովնոյի ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի տուրբինային և ռեակտորային բաժանմունքներ, որտեղ պլանային կանխարգելիչ նորոգումն ավարտական փուլում է: Պատվիրակությունը ծանոթացավ նաև ուսումնական սարքերի միջոցով տեխնիկական սպասարկման անձնակազմի վերապատրաստման պրակտիկային և տեխնիկական սպասարկման անձնակազմի համար մարդկային սխալները կանխելու մեթոդներին:
Ռովնոյի ԱԷԿ-ում ՇԿՀԱ ՄԿ-ի ներկայացուցիչ Անատոլի Վասիլչուկը նշեց, որ ատոմային ոլորտի մասնագետները տեղեկատվություն են փոխանակել նաև մետաղի վերահսկողության ծառայության աշխատանքի և վերանորոգման ընթացքում դոզային բեռնվածության նվազեցման գործողությունների կազմակերպման վերաբերյալ: «Այցի ծրագիրը ներառում է հարցերի քննարկում` հաշվի առնելով հայ գործընկերների ցանկությունները։ Հուսով ենք, որ այցը օգտակար կլինի երկու կողմերի ` Ռովնոյի և Հայկական ԱԷԿ-ների համար: Համոզված եմ, որ ատոմակայանների մասնագետների միջև շփումը և փորձի փոխանակումը միշտ դրական ազդեցություն կունենան վերանորոգման և արտադրական գործունեության բարելավման առումով»,- ասաց Անատոլի Վասիլչուկը:
22:39 14.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը գործարկվել են Իրանի յոթ նահանգներումՀակաօդային պաշտպանության համակարգեր են ակտիվացվել Իրանի առնվազն յոթ նահանգներում։ Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։ Համաձայն տեղեկությունների՝ Իսրայելի հարվածները հետ են մղվում Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Քերմանշահ, Լորստան, Թեհրան, Հորմոզգան և Խուզեստան նահանգներում։ ...
22:33 14.06.2025
Ռիսկը շատ մեծ է. ի՞նչ սպասել Իրան-Իսրայել հակամարտությունիցԱմբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Իսրայել-Իրան առճակատումն է: Երեկ գրեթե ամբողջ գիշեր Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել Թել Ավիվին արձակելով ավելի քան 100 հրթիռ: Երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ: Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները և ի՞նչ հանգուցալուծում կստանան. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր Փույա Հոսսեյնին: Հարցազրույցն […] ...
22:16 14.06.2025
NBA-ի եզրափակչում առայժմ հավասարություն էԲասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մեծ եզրափակչի չորրորդ խաղում «Օքլահոմա Սիթի Թանդերը» հյուրընկալվելիս 111-104 հաշվով հաղթել է «Ինդիանա Փեյսերսին»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Թանդերի» խաղարկող պաշտպան, մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող (MVP) Շեյ Գիլջես-Ալեքսանդրը։ Կանադացին վաստակել է 35 միավոր։ Մարկ Դեյնոյի գլխավորած թիմը հաղթանակի շնորհիվ կրկին հավասարեցրել է շարքի հաշիվը` 2-2։ Թիմերի հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 17-ին […] ...
21:48 14.06.2025
Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերելՀունիսի 14-ին, ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունոմ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական 4-րդ շենքից որդին մորը նետել է, ապա ինքն է նետվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ որդին՝ Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Գ.-ն, նախ մորը՝ Լոռու մարզի բնակիչ […] ...
21:26 14.06.2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ծննդյան օրվա կապակցությամբՌուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը հենց նոր կրկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ», – ասել է Կրեմլի խոսնակը։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև հեռախոսազրույցի տևողությունը կազմել է 50 րոպե։ «Զրույցը […] ...