Ստեղծվել է կրկնակի սև խոռոչի առաջին վիզուալիզացիան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

Ստեղծվել է կրկնակի սև խոռոչի առաջին վիզուալիզացիան

14:57 18.04.2021

NASA- ի աստղաֆիզիկոսը ստեղծել է մի գերզանգվածային սև խոռոչի անցման վիզուալիզացիան մյուսի ֆոնի վրա: NASA-ի պաշտոնական կայքում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես են սև խոռոչները փոխում լույսի տարածման ուղղությունը և ձևավորում ակրեցիոն սկավառակներ:

Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի աստղաֆիզիկոս Ջերեմի Շնիտմանը վիզուալիզացիան ստեղծելու համար օգտագործել է NASA-ի Կլիմայի մոդելավորման կենտրոնի Discover գերհամակարգիչը:

Հաշվարկելով արևի զանգվածից 200 և 100 միլիոն անգամ գերազանցող երկու գերզանգվածային սև խոռոչների ակրեցիոն սկավառակների լուսային ճառագայթների անցած ճանապարհը՝ Շնիտմանը ստեղծել է անիմացիա, որում երևում է, թե ինչպես են ճառագայթներն դեֆորմացնում սև խոռոչների շուրջ գտնվող տարածություն-ժամանակը։

Գիտնականները ենթադրում են, որ տիեզերքում կան սև խոռոչի կրկնակի համակարգեր, որոնցում ակրեցիոն սկավառակները կարող են պահպանվել միլիոնավոր տարիներ, բայց մինչ այժմ հայտնի չէր, թե դրանք ուսումնասիրելիս ինչ տեսք կունենան:

«Երբ մի սև խոռոչն անցնում է մյուսի առջևից, առաջին պլանի օբյեկտի ձգողականությունը իր ուղեկցին վերափոխում է աղեղների արագ փոփոխվող հաջորդականության:

Նման աղավաղումներ են առաջանում, երբ երկու սկավառակների լույսն անցնում է սև խոռոչներին հարող տարածության- ժամանակի խճճված հյուսվածքով», – պատմում է Ջերեմի Շնիտմանը:

«Այս նոր վիզուալիզացիայի հիանալի ասպեկտը գրավիտացիոն ոսպնյակների միջոցով ստեղծված պատկերների ինքնանման բնույթն է: Յուրաքանչյուր սև խոռոչի մասշտաբի խոշորացումը բացահայտում է մյուսի աղավաղված պատկերը», – բացատրում է Շնիտմանը:

Ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ այդ պատկերները ակրեցիոն սկավառակի եզրից երևացող տեսարաններ են: Դրանք ստեղծելու համար սև խոռոչներից եկող լույսը պետք է ուղղությունը փոխի 90 աստիճանով: Սա նշանակում է, որ մեկ պատկերում սև խոռոչները կարելի է դիտել միաժամանակ երկու տարբեր տեսանկյուններից։

Ակրեցիոն սկավառակները տարբեր գույների են՝ կապույտ և կարմիր՝ որպեսզի հեշտացնեն լույսի աղբյուրներին հետևելը, բայց լույսի ընտրությունը պատահական չէ: Ավելի տաք գազը սպեկտրի կապույտ գույնին ավելի մոտ ճառագայթներ է առաքում, իսկ փոքր սև խոռոչների շուրջ պտտվող նյութը ավելի ուժեղ գրավիտացիոն էֆեկտներ է ունենում՝ առաջացնելով ավելի բարձր ջերմաստիճան: Միևնույն ժամանակ, ըստ գիտնականների, նման զանգվածներով երկու ակրեցիոն սկավառակներն էլ լույսի մեծ մասը կճառագայթեն ուլտրամանուշակագույն տիրույթում:

Աստղագետներն ակնկալում են, որ մոտ ապագայում նրանք կկարողանան հայտնաբերել երկու գերզանգվածային սև խոռոչների միաձուլումից առաջացած ձգողականության ալիքները մի համակարգում, որը շատ նման է Շնիտմանի պատկերած համակարգին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

17:52 11.08.2025

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

17:47 11.08.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

17:39 11.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

Գազայում սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 222-ի, որոնցից 101-ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնուցման պատճառով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ «Ալ-Աուդա» հիվանդանոցն էլ հայտնել է, որ մեկ երեխա զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է […] ...

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

17:25 11.08.2025

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է բասկ պաշտպան Ինյիգո Մարտինեսի հեռանալու մասին: Կողմերը խզել են պայմանագիրը: Ակումբը շնորհակալություն է հայտնել 34-ամյա ֆուտբոլիստին «Բարսելոնայի» կազմում անցկացրած երկու մրցաշրջանի համար: Մարտինեսը 2023 թվականի հուլիսին Բիլբաոյի «Աթլետիկից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բարսելոնային»: Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Մարտինեսն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա «Ալ Նասրին»: ...

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

17:10 11.08.2025

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական ​​հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական […] ...

Գեղարքունիքի մարզում 42-ամյա վարորդը «Լադա»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան տուժածներ

17:00 11.08.2025

Գեղարքունիքի մարզում 42-ամյա վարորդը «Լադա»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան տուժածներ

Երեկ՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 19-րդ հատվածում Երևանի բնակիչ 42-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, քարերին և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Երևանի բնակիչ 15-ամյա Ս․ Ս․-ն տեղափոխվել են «Գավառ» […] ...

BACK_TO_TOP