18:06 18.04.2021
Ռուսաստանը ստեղծել է անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար աշխարհում առաջին «օդային ականապատման» համակարգը: Այդ մասին «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում պատմել է ZALA Aero ընկերությունների խմբի գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Զախարովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Նոր համակարգի հիմք է հանդիսանում նրա արձակած Ланцет զինամթերքը, որը մինչև թիրախի հայտնաբերերելը որոշ ժամանակ՝ մինչև թիարխի հայտնաբերումը կախված է մնում օդում, ապա ոչնչացնում է թշնամու ռազմական անօդաչու թռչող սարքերը, որոնք, ըստ Զախարովի, ունեն ժամում շուրջ 150 կիլոմետր արագություն զարգացնելու հնարավորություն: «Մենք, մեր 300 կիլոմետր ժամ արագությամբ թռչող սարքով կարող ենք շատ հանգիստ դա ոչնչացնել», – ասել է սարքի նախագծողը:
Ланцет համալիրի հեռահարությունը մինչև 40 կմ է:
Նշվում է նաև, որ հենց Ланцет անօդաչու թռչող սարքերն էին, որոնք Սիրիայում օգտագործում էին Ռուսաստանի հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները ՝ զինյալների հատկապես կարևոր հրամանատարներին ոչնչացնելու համար:
18:10 11.08.2025
Ադամյանը մարզվում է «Քյոլնի» երկրորդ թիմի հետՀարձակվող Սարգիս Ադամյանը մարզվում է գերմանական «Քյոլնի» երկրորդ թիմի հետ: 32-ամյա ֆուտբոլիստը վերջնական որոշել է` առանց փոխհատուցման չի խզի «Քյոլնի» հետ պայմանագիրը: Ադամյանը Բունդեսլիգան ներկայացնող ակումբում ամսական ստանում է մոտ 100 հազար եվրո աշխատավարձ: Ակումբն էլ չի ցանկանում հայ ֆուտբոլիստին խոշոր փոխհատուցում տալ: Ի դեպ, Երրորդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Օսնաբրյուկի» հետ համաձայնության գալուց հետո ձախողվել են […] ...
17:52 11.08.2025
Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
17:47 11.08.2025
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետՏեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...
17:39 11.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճելԳազայում սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 222-ի, որոնցից 101-ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնուցման պատճառով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ «Ալ-Աուդա» հիվանդանոցն էլ հայտնել է, որ մեկ երեխա զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է […] ...
17:25 11.08.2025
«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասինԿատալոնական «Բարսելոնան» հայտարարել է բասկ պաշտպան Ինյիգո Մարտինեսի հեռանալու մասին: Կողմերը խզել են պայմանագիրը: Ակումբը շնորհակալություն է հայտնել 34-ամյա ֆուտբոլիստին «Բարսելոնայի» կազմում անցկացրած երկու մրցաշրջանի համար: Մարտինեսը 2023 թվականի հուլիսին Բիլբաոյի «Աթլետիկից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բարսելոնային»: Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Մարտինեսն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա «Ալ Նասրին»: ...