Եվրանեսթում Հայաստանի պատվիրակության ղեկավարն անդրադարձել է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+18.09 oC

Եվրանեսթում Հայաստանի պատվիրակության ղեկավարն անդրադարձել է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը

18:35 19.04.2021

Եվրանեսթում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը ելույթ է ունեցել  խորհրդարանական վեհաժողովի առցանց լիագումար նիստում։ Անդրադարձել է Ադրբեջանում «ռազմական ավարների պուրակի» բացմանը, Լեռնային Ղարաբաղում ժողովրդի ինքնորոշման իրավունքին․
«Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ
Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել զեկույցների համար պարոն Արիևին և պարոն Հալիցկիին:
Ցանկանում եմ ընդգծել Եվրանեսթ ԽՎ-ի կարևորությունը՝ որպես արևելյան գործընկերության վեց երկրների և Եվրամիության ու նրա անդամ պետությունների կառուցողական և վստահելի հարաբերությունների կառուցման հարթակ: Ընդհանուր արժեքները ու ձգտումները Եվրանեսթի ընտանիքի հիմքն են, և կարևոր է առաջնահերթություն տալ փոխադարձ հետաքրքրությունների, ցանկությունների և կարիքների օժանդակմանը, իսկ անհրաժեշտության դեպքում ՝ անցնել փոխզիջումների, որպեսզի հասնենք մեր վեհաժողովի նպատակներին:
2020 թվականի սեպտեմբերին անդամ երկրներից մեկը՝ Թուրքիայի, Պակիստանի և վարձկանների աջակցությամբ հարձակվեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա։
Նոր երևան եկած ապացույցների լույսի ներքո, հրադադարի մասին հայտարարության ստորագրումից որոշ ժամանակ առաջ, հայտնի ցեղասպանագետ Գրեգորի Սթանթոնի գլխավորած Genocide Watch կազմակերպությունը, Ադրբեջանի ագրեսիան որակել է որպես ցեղասպանության վտանգ:
Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ հրադադարի հայտարարությունից և խաղաղարար առաքելության միջնորդությունից 5 ամիս անց Ադրբեջանում տեղի է ունենում «ռազմական ավարների պուրակի» բացում, որը ցուցադրում է հայ զինվորների ռասիստական ծաղրանկարներ, ինչը Ադրբեջանի կառավարության կողմից որդեգրված ֆաշիզմի և ցեղասպան քաղաքականության ապացույցն է: Զազրելի է մեր ադրբեջանցի գործընկերների ապատեղեկատվության տարածման գործընթացում ակտիվացումը, բայց ավելի է նյարդայնացնում շատ ժողովրդավարական երկրների անտարբերությունը: Ինչպես ասել է Մարտին Լյութեր Քինգ կրտսերը. «Ի վերջո, մենք հիշելու ենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը»:
Այնուամենայնիվ, եվրոպական շատ երկրների խորհրդարաններ և ղեկավարներ դատապարտեցին Ադրբեջանին, և ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են եղել այս դժվարին ժամանակահատվածում:
Հարգելի գործընկերներ,
Լեռնային Ղարաբաղում ժողովրդի ինքնորոշումը այլընտրանք չունի, ինքնիշխանություն հանուն փրկության բանաձևի ընդունումը Արցախի ժողովրդի կենսական իրավունքների երաշխավորման նպատակին հասնելու միակ տարբերակն է, և ես մեր բոլոր գործընկերներին կոչ եմ անում նպաստել դրա իրականացմանը:
Ինչպես նշեցի, մենք Եվրանեսթը տեսնում ենք որպես հարթակ, որը միացնող կամուրջ է հանդիսանում հուսալի հարաբերությունների կառուցման համար, և մեզ համար շատ կարևոր է, որ այս հարթակը օգնի թուլացնել մեր տարածաշրջանում առկա լարվածությունը և նպաստի ավելի կառուցողական միջավայրի ստեղծմանը»,- ասվում է Վիկտոր Ենգիբարյանի ելույթում:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

23:05 01.07.2025

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

23:00 01.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

22:52 01.07.2025

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

Բաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

22:45 01.07.2025

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

Ուկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

BACK_TO_TOP