Գիտնականները անսպասելի վայրում հայտնաբերել են հսկայական էկզոմոլորակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

Գիտնականները անսպասելի վայրում հայտնաբերել են հսկայական էկզոմոլորակ

23:00 25.04.2021

Չիլիի Եվրոպական հարավային աստղադիտարանի (ESO) Շատ մեծ աստղադիտակի (VLT) օգտագործմամբ աստղագետները հետևել են իր մայր աստղից հսկայական հեռավորության վրա գտնվող հսկա էկզոմոլորակից եկող ուղիղ լույսին: Այս հայտնագործությունը աստղագետների համար իսկական առեղծված է դարձել. գազային հսկաների գոյացման գոյություն ունեցող ոչ մի մոդել իզորու չէ բացատրելու, թե ինչպես է այդ էկզոմոլորակը հայտնվել այնտեղ, որտեղ գիտնականները տեսել են այն։ Հոդվածը հրապարակվել է Astronomy & Astrophysics ամսագրում:

Խոսքը YSES 2b մոլորակի մասին է, որը գտնվում է Երկրից 360 լուսային տարի հեռավորության վրա՝ երկնքի հարավային կիսագնդում գտնվող Ճանճ համաստեղության ուղղությամբ: Այս գազային գերհսկան վեց անգամ ավելի ծանր է, քան Յուպիտերը՝ Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը, և իր աստղից 110 անգամ ավելի հեռու է, քան Երկիրը Արեգակից, կամ 20 անգամ ավելի հեռու, քան Յուպիտերը Արեգակից: Նրա մայր աստղն իր պարամետրերով նման է Արեգակին, բայց շատ ավելի երիտասարդ է՝ ընդամենը 14 միլիոն տարեկան է:
Մոլորակն ու աստղը հայտնաբերվել են Young Suns Exoplanet Survey (YSES) – ի շրջանակներում: 2020 թ.-ին այս հետազոտությունն արդեն ապահովել է բազմամոլորակային համակարգի առաջին ուղիղ պատկերը մեկ այլ արևանման աստղի՝ TYC 8998-760-1- ի շուրջ, որը նույնպես գտնվում է Ճանճ համաստեղությունում:

Էկզոմոլորակների այս առաջին ուղիղ պատկերները հնարավոր են դարձել VLT ESO բարձրկոնտրաստային հարմարվողական օպտիկայի SPHERE համակարգի բարձր արտադրողականաության շնորհիվ: SPHERE գործիքը արգելափակում է աստղի պայծառ լույսը կորոնոֆրաֆ կոչվող սարքով, որը թույլ է տալիս տեսնել շատ ավելի թույլ մոլորակային լույսը:

Գիտնականները կենտրոնանում են երիտասարդ մոլորակային համակարգերի վրա: Թեպետ ավելի հին մոլորակները, ինչպիսիք են Արեգակնային համակարգում գտնվողները, շատ սառն են այս տեխնիկայով հայտնաբերելու համար, բայց ավելի երիտասարդ մոլորակները ավելի տաք են, ուստի ավելի պայծառ են լուսավորվում ինֆրակարմիր լույսի ներքո:

YSES 2b մոլորակից մինչեւ աստղ երկար հեռավորությունը առեղծված է, քանի որ այն չի տեղավորվում մեծ գազային մոլորակների կազմավորման ամենահայտնի մոդելների մեջ, նշում են հետազոտության հեղինակները: Եթե ​​մոլորակն ի սկզբանե աճել է իր ներկայիս վայրում`աստղից հեռու՝ միջուկի կուտակման հաշվին, դժվար է բացատրել, թե որտեղից է հայտնվել նախամոլորակային սկավառակի ծայրամասում գտնվող նյութը՝ այդքան ծանր մոլորակ կազմելու համար: Եթե  մոլորակը ստեղծվել է սկավառակի ձգողականության անկայունության արդյունքում, ընդհակառակը, այն բավականաչափ ծանր չէ:

Երրորդ հավանականությունն այն է, որ մոլորակը միջուկի կուտակման արդյունքում առաջացել է աստղի մոտ և այնուհետև տեղաշարժվել է: Այնուամենայնիվ, նման միգրացիայի համար անհրաժեշտ է մեկ այլ, ոչ պակաս զանգվածային մոլորակի գրավիտացիոն ազդեցություն, որը հետազոտողները դեռ չեն հայտնաբերել:

Աստղագետները պլանավորում են առաջիկայում ավելի մանրամասն ուսումնասիրել այս անսովոր մոլորակի և նրա աստղի մերձակայքը և ավելին իմանալ այս համակարգի մասին, ինչպես նաև շարունակել որոնել արևի նման աստղերի շուրջ երիտասարդ հսկա մոլորակների: Ցավոք, ժամանակակից աստղադիտակների հզորությունը դեռ բավարար չէ երկրի նման մոլորակների ուղիղ պատկերներ ստանալու համար:

«Մոտ ապագայում ուսումնասիրելով Յուպիտերի նման էկզոմոլորակները, մենք ավելին կսովորենք Արեգակի նման աստղերի շուրջ գազային հսկաների ձևավորման մասին», – ասում է հոդվածի առաջին հեղինակ, Լեյդենի համալսարանի աստղաֆիզիկոս Ալեքսանդր Բոնը ESO- ի մամլո հաղորդագրության մեջ:

Գիտնականները հուսով են, որ ESO- ի չափազանց մեծ աստղադիտակի (ELT) գործարկումից հետո նրանք կկարողանան ստուգել, ​​արդյոք YSES 2b մոլորակն առաջացել է իր ներկայիս վայրում՝ աստղից հեռու, թե այն այնտեղ է տեղափոխվել այլ վայրից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադամյանը մարզվում է «Քյոլնի» երկրորդ թիմի հետ

18:10 11.08.2025

Ադամյանը մարզվում է «Քյոլնի» երկրորդ թիմի հետ

Հարձակվող Սարգիս Ադամյանը մարզվում է գերմանական «Քյոլնի» երկրորդ թիմի հետ: 32-ամյա ֆուտբոլիստը վերջնական որոշել է` առանց փոխհատուցման չի խզի «Քյոլնի» հետ պայմանագիրը: Ադամյանը Բունդեսլիգան ներկայացնող ակումբում ամսական ստանում է մոտ 100 հազար եվրո աշխատավարձ: Ակումբն էլ չի ցանկանում հայ ֆուտբոլիստին խոշոր փոխհատուցում տալ: Ի դեպ, Երրորդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Օսնաբրյուկի» հետ համաձայնության գալուց հետո ձախողվել են […] ...

SHANTNEWS

18:00 11.08.2025

SHANTNEWS

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

17:52 11.08.2025

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

17:47 11.08.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

17:39 11.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

Գազայում սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 222-ի, որոնցից 101-ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնուցման պատճառով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ «Ալ-Աուդա» հիվանդանոցն էլ հայտնել է, որ մեկ երեխա զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է […] ...

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

17:25 11.08.2025

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է բասկ պաշտպան Ինյիգո Մարտինեսի հեռանալու մասին: Կողմերը խզել են պայմանագիրը: Ակումբը շնորհակալություն է հայտնել 34-ամյա ֆուտբոլիստին «Բարսելոնայի» կազմում անցկացրած երկու մրցաշրջանի համար: Մարտինեսը 2023 թվականի հուլիսին Բիլբաոյի «Աթլետիկից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բարսելոնային»: Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Մարտինեսն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա «Ալ Նասրին»: ...

BACK_TO_TOP