Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել օգտագործել բոլոր լծակներն Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+20.09 oC

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել օգտագործել բոլոր լծակներն Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատության համար

14:20 20.04.2021

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Եվրոպայի խորհրդի գերակայությունների քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային:

Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել Վեհաժողովին գնահատական տալ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը և օգտագործել իր բոլոր լծակները հայ գերիների ազատության համար։

«Այսօր մենք շատ կարևոր զեկույց ենք քննարկում՝ մեր կառույցի գերակայությունները և ռազմավարությունը:

Այն, որ վերջին տարիներին Եվրոպայի խորհուրդը և մեր Վեհաժողովը շատ տարօրինակ տրանսֆորմացիաներ են ապրում իրենց գերակայությունները նախանշելիս, դա փաստ է:

Ինձ համար առնվազն տարակուսելի է, որ Եվրոպայի խորհուրդը, որը, կարծես թե վերածվել է հակառուսական ակումբի, իր բոլոր վերջին օրակարգերում թիվ մեկ թեմա է ընտրում ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հարցը: Մինչդեռ այն, ինչ տեղի է ունենում 21-րդ դարում Եվրոպայի խորհրդի անդամ որոշ երկրներում, ուղղակի զարհուրելի է. օրեր առաջ Բաքվում բացվեց իր ցինիզմով աննախադեպ մի ցուցահանդես, արցախյան վերջին պատերազմում հայկական կողմից առգրավված ռազմական ավարի ցուցահանդեսը և պետք էր տեսնել, թե ինչպես էր Ալիևը հպարտորեն քայլում սպանված հայ զինվորների սաղավարտների միջով, պետք էր տեսնել, թե ինչպես էին ադրբեջանցի երեխաները զվարճանում հայ զինվորների մանեկենները խեղդելով:

Բաքվի ահա այդ ֆաշիստական ցուցահանդեսի հարցը այսօր պիտի դառնար գերակա հարցերից մեկը: Զարհուրելի էր տեսարանը, թե ինչպես էին ադրբեջանցիները կիլոմետրերով հերթ կանգնել անարգանքի այդ ցուցահանդեսը տեսնելու համար: Նրանք իրենց հետ բերել էին իրենց երեխաներին, ովքեր հայտարարում էին, որ հայն իրենց գենետիկ թշնամին է:

Հարգելի՛ գործընկերներ, լավ է, որ այսօր վերջապես մեր Վեհաժողովը քննարկելու է հայ ռազմագերիների հարցը: Պատերազմից վեց ամիս անց մենք ունենք Ադրբեջանի բանտերում պահվող հարյուրավոր ռազմագերիներ և Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին տրամադրել հստակ տեղեկատվություն հայ ռազմագերիների վերաբերյալ, այլև ցինիկաբար հայտարարում է, որ նրանք ռազմագերիներ չեն: Ի դեպ, ռազմագերիներից մեկին օրերս ծնողները հանձնեցին հողին: Ես ուզում եմ հասկանալ, ինչու մինչև հիմա Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը չի այցելել Բաքվի բանտեր՝ տեսնելու, թե ինչ անմարդկային պայմաններում են պահվում հայ ռազմագերիները:

Հարգելի՛ գործընկերներ, երբ մեր կողքին Եվրոպայի անդամ երկրներ Ադրբեջանն ու Թուրքիան ամենացինիկ կերպով ոտնահարում են մարդու իրավունքը, երբ Ալիևը հայտարարում է, որ իրենք այս պատերազմում հաղթեցին, որովհետև ադրբեջանցի երիտասարդների մի ողջ սերունդ իրենք մեծացրին թշնամու հանդեպ ատելությամբ, ահա այս կարգի ռասիստական և հայատյաց հայտարարությունները պիտի դառնան մեր կառույցի քննարկման առարկա, այլապես ֆեյք օրակարգերով մենք ոտնահարում ենք մեր կառույցի հիմնարար արժեքները»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

23:05 01.07.2025

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

23:00 01.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

22:52 01.07.2025

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

Բաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

22:45 01.07.2025

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

Ուկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

BACK_TO_TOP