19:00 22.04.2021
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել զերծ մնալ ռազմական հռետորաբանությունից և Ղարաբաղյան հակամարտությունում ռևանշի ձգտումից, քանի որ դա կարող է դարձյալ տարածաշրջանը կանգնեցնել պատերազմի եզրին։
Պատասխանելով հայ ռազմագերիների և գերիների վերադարձի մասին հարցին՝ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների ամենազգայուն խնդիրը վերացնելու ուղղությամբ։
«Ռազմագերիների խնդրի լուծման առումով մենք հանդես ենք գալիս «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման ձևաչափի օգտին։ Նման քայլն իսկապես կստեղծեր բարենպաստ մթնոլորտ մի շարք շատ կարևոր հարցերի շուրջ առաջընթացի հասնելու համար»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է նաև Բաքվում «ռազմական ավարի պուրակի» թեմային։ Նա հույս է հայտնել, որ գործնականում կողմերը կձգտեն այնպիսի քայլերի, որոնք ուղղված կլինեն հարաբերությունների կարգավորմանը, ոչ թե նոր բաժանարար գծերի ստեղծմանը։ Զախարովան հիշեցրել է, որ պատերազմի հետևանքով մարդկային կյանքերի հսկայական գին է վճարվել։ Ըստ Զախարովայի՝ հարկավոր է այս պահն օգտագործել խաղաղ կյանք հաստատելու, ոչ թե իրավիճակն ավելի սրելու համար։
«Այո՛, շատերը համաձայն չեն արդյունքի հետ։ Ինչ-որ մեկն ուզում է պատերազմի շարունակություն, ինչ-որ մեկն ուզում է ռևանշ։ Բայց արդյո՞ք դա է նպատակը։ Արդյո՞ք նման խնդիրների ստեղծումը կնպաստի կարգավորմանը կամ խաղաղության հաստատմանը։ Այդ հարցն է պետք տալ։ Պատասխանն ակնհայտ է՝ չի նպաստում»,- ավելացրել է Զախարովան։
Ըստ Զախարովայի՝ տվյալ փուլում կարևորագույն խնդիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության հաստատումը, դրական տնտեսական օրակարգի ձևավորումը։
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:45 07.07.2025
Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համարՌուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...